• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Առաջնորդվենք բանականությամբ

Վարդան Հարությունյան 11:30 | 17.02.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 17.02.2022
Map Armenia-Azerbaijan

Լարված ժամանակներում ենք ապրում։ Ամենուր մեծ պատերազմի մասին զրույցներ են։ Ռուսաստանն, առաջնորդվելով իր կայսերական պատկերացումներով, աշխարհի բաժանում է առաջարկում։ Ազդեցության իր ոլորտներն է գծագրել եւ Արեւմուտքից իր այդ իրավունքը ճանաչել է պահանջում։

30-ամյա ընդմիջումից հետո վճռել է, թե 20-րդ դարավերջին կորցրածի թեկուզ մի մասը վերականգնելու հնարավորություն ու իրավունք ունի։ Միջազգային հանրությանը ձեռնոց է նետել։ Սահմանակից երկրների անկախությունը եւ իրավունքները չի ճանաչում, դրանք որպես իր ազդեցության ոլորտ է դիտարկում, իր ցանկությամբ սահմաններ է փորձում գծել ու իր կամքը պարտադրել աշխարհին։ Իրեն իրավունք է վերապահում թելադրելու, թե Ուկրաինան զարգացման ի՛նչ ուղի պետք է ընտրի եւ ո՛ր ռազմաքաղաքական միավորմանը պետք է անդամակցի։

Արեւմուտքը Ռուսաստանի ախորժակը զսպելով է զբաղված։ Այս անգամ ավելի քան վճռական է․ պնդում է, որ ցանկացած երկիր իր ապագան իր կամքով որոշելու իրավունք ունի, որ ռուսական ցանկությունները, պահանջները եւ թելադրանքներն անհիմն են, իսկ ազդեցության գոտիների եւ կայսրությունների ժամանակներն անցել են։

Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ընթացքում մենք Ռուսաստանի կողքին ու Ռուսաստանի հետ ենք։ Աշխարհը մեզ այդպես է տեսնում։ Մենք ենք մեզ այդպես նույնականացրել։ Ամուր ու անդառնալիորեն կապել ենք մեզ ռուսական կառքին։ Տարիներ շարունակ հավատացրել ենք մեզ, թե սա փրկության մեր միակ ճանապարհն է։ Այլ ճանապարհ/ճանապարհներ չենք էլ որոնել։ Անվերապահ գնացել ենք Ռուսաստանի հետեւից։ Ապավինել ենք Ռուսաստանին։ Վստահ ենք եղել՝ վճռական պահին Ռուսաստանը մեր կողքին է լինելու։ Վերջին պատերազմը, սակայն, հատկապես հետպատերազմյան զարգացումները ցույց տվեցին, որ սխալվել ենք։ Այն աջակցությունը, որ մեր հնազանդության դիմաց ակնկալում էինք, չստացանք։ Կորցրինք ամբողջն ու շարունակում ենք կորցնել։

Առկա լարվածությունը պատերազմի հավանաբար չի հանգեցնի։ Հավաքական Արեւմուտքը պատերազմը կանխելու կարեւորագույն գործով է զբաղված։ Լարվածության նվազման միտումներն արդեն նշմարվում են։

Այս ուրախացնող հանգամանքից անկախ մենք պարտավոր ենք մտածել՝ իսկ ի՞նչ կպատահի մեզ հետ, եթե հանկարծ, ի հեճուկս տրամաբանության եւ ի հեճուկս լավատեսական կանխատեսումների, Ռուսաստանի մասնակցությամբ մեծ կամ փոքր պատերազմ սկսվի, կամ ստեղծվի մի այնպիսի գերլարված իրավիճակ, որի պատճառով մեր տարածաշրջանը, թեկուզ կարճ ժամանակով, աշխարհի ուշադրությունից դուրս մնա։

Վտանգները պատկերացնելու համար մի պահ պետք է կենտրոնանալ ու տարածաշրջանի քարտեզին նայել՝ իրար հետ ընդհանուր սահման ունենալու ձգտող Ադրբեջանին ու Թուրքիային իրարից բաժանող փոքրիկ ու թույլ Հայաստանը տեսնել։ Տեսնել ոչ թե այն Հայաստանը, որ կա մեր մտքում, այլ Հայաստանը, որ կա իրականում։ Այս դեպքում հնարավոր չէ չնկատել վտանգը եւ չհասկանալ, թե որքան այն կահագնանա, եթե ինչ-որ լուրջ զարգացում ազատի մեր հակառակորդների ձեռքերը եւ իրենց ծրագրերն իրականացնելու չնչին հնարավորություն ընձեռի։

Մենք պարտավոր ենք լինել իրատես։ Պետք է գիտակցենք՝ մենակ ենք, չունենք դաշնակիցներ։ Պետք է դադարենք աշխարհին որպես Ռուսաստանի հնազանդ ու ինքնուրույնությունից զուրկ կցորդ ներկայանալուց։ Հնարավորինս արագ պետք է կարողանանք տեղավորվել տարածաշրջանի տարաբնույթ հետաքրքրությունների շրջանակներում։ Մեր հարեւանների հետ պետք է զրուցենք, ընդհանուր լեզու եւ ընդհանուր հայտարար գտնենք։

Պետք է վստահեցնենք՝ նրանց թշնամի չենք, նրանց ճանապարհին խոչընդոտ չենք, կարող ենք կամուրջ լինել։ Ե՛վ մեզ համար, ե՛ւ մեր հարեւանների համար մեր խնդիրները պետք է հստակ ձեւակերպենք։ Պետք է կարողանանք մեր ցանկությունները եւ մեր հնարավորությունները համադրել, լինել համահունչ ժամանակի ընթացքին, լինել հաշվենկատ, նոր դաշնակիցներ որոնել, որոնց շահերը մերի հետ այս պահին ու ինչ-որ չափով կհամընկնեն։

Մենք եղել ենք ու պետք է լինենք այս տարածաշրջանում։ Պետք է հաստատվենք որպես անկախ ու ինքնուրույն պետություն, ապրենք խաղաղ ու բարգավաճ։ Դրա համար պետք է ոչ թե զգացմունքներով սնվենք, ոչ թե պատմական արդարության վերականգնման անիրականանալի ծրագրեր մտմտանք, այլ առաջնորդվենք բանականությամբ։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկվել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը
հաջորդը
Ինտերակտիվ դաս Արցախի Կարմիր Շուկա գյուղում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն