• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Բոյկոտի հարմարավետության մասին

Աղասի Մարգարյան 16:30 | 18.02.2022
Աղասի Մարգարյան 16:30 | 18.02.2022
Hayastan

Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ քննիչ հանձնաժողովը: Բոյկոտում է նաեւ ՀՀ նախագահի ընտրությունը, ջերմեռանդորեն բոյկոտում է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների գործունեությունը:

Մի խոսքով՝ ընդդիմությունը բոյկոտն ընտրել է որպես քաղաքական մրցակցության գործիք: Կարելի է եւ այդպես: Բայց երբ ընդամենը մի քանի ամիս առաջ իշխանություն վերցնելու հայտ ներկայացնող քաղաքական խումբը սահմանափակվել է զուտ խորհրդարանական մանդատների բարիքներից օգտվելով, երբեմն-երբեմն ամբիոնից ելույթ ունենալու ու որպես պատգամավոր հարցազրույցներ տալու հնարավորությամբ, ապա թերեւս ընդդիմություն անվանել այս խմբին այնքան էլ նպատակահարմար չէ:

Մյուս կողմից՝ գուցե հենց անցած պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներն են վախեցնում ընդդիմությանը: Ավելի ճիշտ՝ այդ աշխատանքների ընթացքում բացահայտվելիք մի շարք դրվագներ, որոնք կարող են լույս սփռել պատերազմի ընթացքում տեղ գտած կնճռոտ հարցերի վերաբերյալ մասնավորապես Հայաստանի եւ նրա դաշնակիցների, ավելի ստույգ միակ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վրա:

Չէ՞ որ հանկարծ կարող է պարզվել, որ ռազմավարական դաշնակիցը այնքան էլ իրեն դաշնակցի նման չի պահել: Գուցե թե պարզվի, որ ընդդիմության իշխանության տարիներին միակ կայացած կառույց համարվող Զինված ուժերն այնքան էլ կայացած չէին, եւ «հանուն բանակի ու անվտանգության» կարգախոսով երկրի քաղաքական ու նաեւ նյութական ռեսուրսների հարստահարումը կամայականություն եւ շահադիտություն էր: Գուցե պարզվեն մի շարք դրվագներ, որոնք դիվիդենտներ կարող են բերել գործող իշխանությանը, եւ այդ գործընթացին ընդդիմությունը պարզապես չի ուզում մասնակից լինել:

Գուցեների այս շարքը բավական երկար կարելի է շարունակել, սակայն դրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվում: Ցանկացած իշխանության համար նման ընդդիմությունը պարզապես նվեր է, եթե կուզեք՝ անգամ վստահելի քաղաքական հենարան, որովհետեւ ոչ մի անհարմարություն չի ստեղծում՝ բացի երբեմն-երբեմն հընթացս հայհոյախոսությունից ու ծեծկռտուքից: Թեեւ այս հարցում էլ քաղաքական մեծամասնությունը շահած է դուրս գալիս, որովհետեւ … դե մեծամասնություն է:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա վերջինիս խնդիրն էլ բարդ է: Եթե ձեւավորվի միայն քաղաքական մեծամասնությունից կազմված հանձնաժողով, հասկանալի է, դա խնդիր է առնվազն ներկայացուցչականության տեսանկյունից՝ գումարած, որ հանձնաժողովի քաղաքական միատարրությունն ի սկզբանե պատեհ առիթ է քննադատության եւ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնելու համար:

Եվ այս ամբողջ գործողության մեջ հիմնական կորստի ծանրությունն ընկնում է պետականության վրա: Առանց առողջ օրակարգ, նպատակներ, գործունեության ինքնաբավ գործիքակազմեր եւ շարժառիթներ ունեցող ընդդիմության պետական համակարգը ենթակա է դեգրադացիայի, զգոնության կորստի եւ ուծացման: Ընդդիմությունն իշխանության եւ առհասարակ պետական ապարատի շարժունակության երաշխավորն ու դրդողն է, պաշտոնյաների համար անհարմարություններ ստեղծողը, պետական մարմնի կենսունակությունն ապահովողը եւ այլն:

Սա, իհարկե, տեսություն է, որը հեռու է մեր քաղաքական իրականությունից եւ այդ պատճառով էլ ընդդիմությունը որոշել է բոյկոտել: Ի դեպ, այս առումով էլ հանուն արդարության նշենք, որ բոյկոտի ավելի կտրուկ եւ գործուն տարբերակ կա՝ հրաժարումը մանդատներից: Սա էլ իր հերթին տեսություն է, չէ՞, որովհետեւ շատ մոտ անցյալում մենք ականատես եղանք քաղաքական ընդդիմության նման գործողության մեր հարեւան Վրաստանում: Բայց չէ, մեր ընդդիմությունը կոչված է պայքարելու «ներքին թուրքի դեմ» (ինչպիսի պարզունակ, քաղաքական եւ ընդհանրապես գիտակից մարդուն ոչ հարիր ձեւակերպում), եւ այդ պայքարում անփոխարինելի են ԱԺ փոխխոսնակի, մի երկու-երեք հանձնաժողովի ու մի երեք-չորս տասնյակ պատգամավորական աթոռները: Իսկ իրական գործունեությունը կարելի է պարզապես բոյկոտել, չէ՞ որ բոյկոտն էլ պայքարի ձեւ է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեղեկատվական փոխհրաձգություններ
հաջորդը
Քանդված ճանապարհով գնում ու հետ չեն գալիս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն