• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ինքնամեկուսացում կամ պատերազմ պատերազմից առաջ

Դավիթ Հովհաննիսյան 12:30 | 23.02.2022
Դավիթ Հովհաննիսյան 12:30 | 23.02.2022
Pashinyan

Ադրբեջանը եւ Ռուսաստանը դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել Մոսկվայում, որով հարաբերությունների մակարդակը գործընկերայինից բարձրացվել է դաշնակցայինի:

Սա չի խանգարել, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Կիեւ կատարած այցի ընթացքում հայտարարի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին:

Իսկ Կիեւի եւ Մոսկվայի այցերի արանքում Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է 2021 թվականի հուլիսի 15-ին կնքված՝ Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը, որով երկու երկրները պայմանավորվել էին միմյանց փոխադարձաբար ռազմական օգնություն տրամադրել երկրներից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում:

Դեռ մինչեւ հռչակագիրն էլ Ադրբեջանը ստանում էր այդ ռազմական օգնությունը Թուրքիայից Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ անօդաչու թռչող սարքերի, կործանիչների, թուրք բարձրագույն հրամանատարության տեսքով: Դրան զուգահեռ Ադրբեջանը համալրում էր իր բանակը իսրայելական անօդաչու սարքերով եւ ստանում իսրայելցի մասնագետների աջակցությունը՝ չնայած այն հանգամանքին, որ մեծ «եղբայր» Էրդողանը Իսրայելն անվանում էր ահաբեկչական պետություն եւ մեղադրում Պաղեստինում ցեղասպանություն իրականացնելու համար, խոստանում Պաղեստինն ազատագրել վերջինիս օկուպացիայից:

Իսրայելի հետ կայուն զարգացող փոխշահավետ համագործակցությունը չէր խանգարում Ադրբեջանին նաեւ ջերմ հարաբերություններ հաստատելու Իրանի հետ եւ հասնելու նրան, որ Իրանը պատերազմի ընթացքում արգելափակի ռուսական ռազմամթերքի փոխադրումը Հայաստան, իսկ պատերազմից հետո շնորհավորի Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման» առիթով:

Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Իրան, Իսրայել եւ այլն… Այս բոլոր երկրները միմյանց հետ ունեն հակասություններ, որոշ դեպքերում թշնամանք եւ մինչ օրս շարունակվող ռազմական եւ քաղաքական հակամարտություններ, բայց բոլորի հետ Ադրբեջանին հաջողվել է հաստատել ռազմավարական, դաշնակցային, առնվազն բարեկամական եւ գործընկերային շահավետ հարաբերություններ եւ ծառայեցնել իր պետական շահերին, հատկապես ղարաբաղյան հակամարտության եւ պատերազմի շրջանակներում:

Տարածաշրջանային, ավտորիտար, իսլամիստական երկրների եւ կառույցների հետ դաշնակցությունը երբեք չի խանգարել Ադրբեջանին հաստատել նաեւ սերտ գործընկերային քաղաքական եւ բիզնես կապեր Արեւմուտքի հետ՝ ստանալով միլիարդավոր դոլարների ներդրումներ եւ օգնություն:

Չնայած այս անհերքելի իրականությանը՝ Ադրբեջանը 20 տարի շարունակ տեղական պրոպագանդիստական մեքենայի կողմից պատկերվել է որպես «ոչխարների հասարակություն», որը երբեք չի համարձակվի խախտել արցախյան լեռների անդորրը, իսկ եթե «ոչխարաբար» համարձակվի, Բաքվի եւ չայի պատմությունը բոլորս գիտենք:

Իսկ հիմա եկեք նայենք Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես 2018-ի թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության արդյունքում համաժողովրդական աջակցությամբ եւ սուպեր լեգիտիմությամբ իշխանության եկած ուժի քայլերին:

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, որը երկկողմ եւ բազմակողմ պայմանագրային բազայի հիման վրա պարտավորված է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը արտաքին ագրեսիայի դեպքում, եւ որին էր հանձնված հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների անվտանգությունը դեռ մինչեւ պատերազմը:

Նախ սկսեցին քրեական գործեր հարուցել Հայաստանում աշխատող ռուսական խոշոր պետական ընկերությունների դեմ, որոնք իրավական ոչ մի հետեւանքի եւ տնտեսական արդյունքի չբերեցին, այլ միայն ՌԴ արտգործնախարար Լավրովի հրապարակային կշտամբանքին։ Հետո վարչապետ Փաշինյանի մակարդակով ծաղրում էին Լավրովին, առանց նախապես զգուշացնելու ձերբակալում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, եւ ամենակարեւորը՝ ոչ միայն մերժվեցին, այլեւ ուղղակի  արհամարհվեցին ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկները՝ հրաժարվելով անգամ դրանց շուրջ բանակցելուց  (չնայած որ այդ առաջարկները առավելագույնն էին, ինչ Հայաստանը կարող էր ստանալ, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է):

Այսպիսով՝ Հայաստանի կառավարությունը աշխատում էր իր միակ դաշնակից Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շահերի դեմ՝ չունենալով եւ չստեղծելով որեւէ այլընտրանք՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Թուրքիա

Հեղափոխությունից հետո ոչ միայն որեւէ քայլ չնախաձեռնվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այլեւ երկրի նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություններ էին արվում Սեւրի դաշնագրի վերաբերյալ՝ դրանով փաստորեն առաջին անգամ պաշտոնապես կասկածի տակ դնելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, միանում էին հակաթուրքական դաշինքներին, Թուրքիային դատապարտող հայտարարություններ էին արվում մեզ չվերաբերող հարցերի շրջանակներում:

Անկախությունից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածության մակարդակը երբեք այդքան բարձր չեր եղել:

Իրան եւ Իսրայել

Իբր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թել Ավիվում նշանակվում է Հայաստանի դեսպան՝ առանց Իրանի հետ նախապես բացատրական աշխատանքների: Արդյունքում, նշանակված դեսպանը ոչ թե կարգավորում է Իսրայելի հետ կապերը, այլ փչացնում Իրանի հետ հարաբերությունները՝ հանգեցնելով նրան, որ սովորաբար չափազանց զգուշավոր եւ զուսպ իրանական իշխանությունները Թեհրանում Հայաստանի դեսպանատան դեմ ցույցեր են կազմակերպում տեղի հայերի միջոցով: Պատմությունն ավարտվում է նրանով, որ դեսպանին հետ են կանչում պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը ագրեսիվ տոնայնությամբ ու ոչ դիվանագիտական բառապաշարով հրաժարվում է իսրայելական հումանիտար օգնությունից, իսկ Իրանը փակում է ռուսական ռազմամթերքի փոխադրումը Հայաստան պատերազմի ամենաթեժ պահերին:

Վրաստան

Հեղափոխությանը հաջորդող երկու տարիների ընթացքում (եւ մինչեւ հիմա) այդպես էլ չի հաջողվում Վրաստանի հետ կառուցել ռազմավարական շահերի կամ գոնե քաղաքական եւ տնտեսական կապերի այնպիսի բալանս, որը թույլ կտար հասնել հայ-վրացական երկուստեք փոխշահավետ առանձնահատուկ դաշնակցային հարաբերությունների: Ի վերջո, Վրաստանը, անմիջական հարեւան լինելուց զատ, Հայաստանի «դուռն է» դեպի ծովային ուղիներ: Փոխարենը մենք էինք հասել «լիակատար միջազգային մեկուսացման», ինչպես հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո:

Թերեւս, այս արտահայտությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության լավագույն գնահատականն է եւ չգիտակցված ինքնախոստովանությունը։ Մի կողմից վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի (նաեւ Չինաստանի՝ Թայվանի հետ կապված մի անզգույշ դրվագի պատճառով) հետ, մյուս կողմից չկատարելով որեւէ էական քայլ գլոբալ Արեւմուտքի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ՝ Փաշինյանը մուննաթ էր գալիս եվրոպացիների վրա՝ իր ուզած ֆինանսական օգնության ծավալները չտրամադրելու համար:

Մերժել ռուսներին, սադրել թուրքերին եւ ադրբեջանցիներին, արհամարհել հարեւաններին, հոխորտալ եվրոպացիների եւ ամերիկացիների վրա. սրանք էին փաշինյանական արտաքին քաղաքականության կարգախոսները, մինչեւ պատերազմը չկտրեց նրա ոտքերը ամպերից:

Davit Hovhannisyan
Դավիթ Հովհաննիսյան

Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սպառնալիքներով համակցված ատելություն Պաշտպանի անձի հանդեպ
հաջորդը
Բախում Էգեյան ծովում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն