• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Կիսաարձագանքի հետքերով

Արման Գալոյան 13:45 | 24.02.2022
Արման Գալոյան 13:45 | 24.02.2022
MFA Yerevan

Հայաստանի իշխանություններն այնուամենայնիվ արձագանքեցին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմանը: Արձագանքեցին ՀՀ ԱԳՆ խոսնակի միջոցով՝ լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան:

Արձագանքի ողջ իմաստն էլ այն էր, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ եւս հաստատված է միջպետական դաշնակցային համագործակցություն, այն հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է, այդ մասին են վկայում կնքված փաստաթղթերն ու պատմությունը, եւ ընդհանրապես, կողմերը հետեւողական քայլեր են անում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:

Եվ միայն երրորդ պարբերության մեջ է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը խոսել բուն հռչակագրից եւ հույս հայտնել, որ ռուս-ադրբեջանական փաստաթուղթը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացումը, «ինչը կարող է նպաստել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորմանը»:

Կարճ ասած՝ հերթապահ նախադասությունների շարան, եւ ոչինչ ավելի: Թեեւ, եթե անկեղծ, պաշտոնական Երեւանի նման վախվորած արձագանքը միանգամայն բնական էր՝ համահունչ այն տեղին ու դերին, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ եռակողմ հարաբերություններում:

44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանը ստիպված է գնալ հարկադրված զիջումների: Իսկ հարկադրված զիջումը, ինչպես ասվել է մի առիթով, նշանակում է կապիտուլյացիա, որի ժամանակ «դու ոչինչ չես զիջում կամ եթե զիջում էլ ես, դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու-հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին»:

Հիմա Հայաստանն այդ վիճակում է. ընդունում է իրեն պարտադրված լուծումները: Դրա համար էլ ռուս-ադրբեջանական հռչակագրի մասին խոսելիս պաշտոնական Երեւանը վերացական հույս է հայտնել եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման վերաբերյալ:  2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն, ինչպես գիտենք,  վերաբերում էր ռազմագերիների վերադարձին, իսկ Ադրբեջանը դեռ ամբողջությամբ չի կատարել իր այդ պարտավորությունը, անգամ պաշտոնապես ընդունում է՝ Բաքվում դեռ 38 հայ է պահվում:

Մինչդեռ եռակողմ հայտարարության դրույթների իրագործման մասին խոսելիս տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները հստակ շեշտադրումներ անեին գերիների խնդրի վրա: Առավել եւս, երբ նույն Հայաստանը թեկուզ եւ ստիպված, բայց այսօր հստակ մասնակցում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Ի դեպ, մինչ այդ նկատենք՝ այդպես էլ անարձագանք մնացին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ ակնկալում են՝ Հայաստանը կկատարի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ դուրս կհանի զորքերը Լեռնային Ղարաբաղից: Ո՞ր զորքերը դուրս հանելու պարտավորության մասին է խոսքը, արդյո՞ք սա պաշտպանական բանակը լուծարելուն է վերաբերում, թե՞ ոչ։ Այդ կապակցությամբ արդեն կա՞ն հստակ պայմանավորվածություններ, որից հայ հանրությունը տեղյակ չէ:

Այս հարցերը դեռ բաց են մնում, եւ իմիջիայլոց, Ալիեւի այս հայտարարություններին չեն արձագանքել նաեւ Արցախի իշխանությունները:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռադիոտեղորոշիչ բազան ոչնչացվել է
հաջորդը
Կհամակարգեն ռուսական գազի մատակարարումները դեպի Եվրոպա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն