• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայաստանին չկանխատեսված ծանր տարի է սպասում

Արմինե Ավետյան 14:00 | 25.02.2022
Արմինե Ավետյան 14:00 | 25.02.2022
rubl

«Երբ Ռուսաստանը փռշտում է, Հայաստանը գրիպ է ընկնում»։ Այս արտահայտությունը միշտ օգտագործել են այն ժամանակ, երբ Ռուսաստանը տնտեսական ճգնաժամ կամ արեւմտյան տերությունների հետ լուրջ խնդիրներ է ունեցել։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից անմիջապես հետո, անգամ դրանից օրեր առաջ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները սկսեցին տնտեսական պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ։ Հայաստանում սկսեցին տագնապել, թե այդ պատժամիջոցներն ինչ վնաս կհասցնեն ՌԴ-ի տնտեսությանը, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն կթողնի մեր երկրի վրա։ Արդեն իսկ այդ ազդեցությունը կա. մինչեւ Ուկրաինայի վրա հարձակվելը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման օրվանից, ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվեց։

Ռուսաստանը տնտեսական ճգնաժամի մեջ էր դեռեւս 2014 թվականից՝ Ուկրաինայից Ղրիմի եւ Դոնբասի տարածաշրջանները անջատելուց հետո։ Արեւմտյան տերություններն իրենց առաջին պատժամիջոցները հենց այդ ժամանակ սահմանեցին, ու մեր ռազմավարական երկրի տնտեսությունն ընկավ ծանր վիճակի մեջ։ Դա խորապես ազդեց Հայաստանի վրա, քանի որ այդ երկիրը մեր հիմնական տնտեսական գործընկերն է։

Եթե շատ հեռու չգնանք, կարող ենք ասել, որ 2014-ից մինչեւ ընդամենը մեկ շաբաթ առաջ ռուսական ռուբլին կրկնակի արժեզրկվել է։ Եթե նախկինում Հայաստանի փոխանակման կետերն ու բանկերը 1 ռուբլին գնում էին 13-14 դրամով, մեկ շաբաթ առաջ այդ գինը 6,7-6,8 դրամ էր։ Ավելի պարզ՝ եթե նախկինում 1000 ռուբլու դիմաց մեր բանկերը 13-14 հազար դրամ էին տալիս, 7-8 տարիների ընթացքում այն նվազեց անգամ 7000 դրամից։ Այս շաբաթ արդեն ռուսական 1 ռուբլու վաճառքի գինը նվազել է գրեթե 1 դրամով՝ 6,3-6,4 դրամից հասնելով 5,3-5,5 դրամի, կամ 1000 ռուբլու դիմաց ընդամենը 5300-5500 դրամ է, մեկ շաբաթում նվազել է 1000 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը շատ կարեւոր է Հայաստանի համար նախ այն պատճառով, որ մեր հազարավոր հայրենակիցներ ամեն տարի արտագնա աշխատանքի են գնում այդ երկիր ու վարձատրվում այդ արժույթով։ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներն այստեղ իրենց հարազատներին հիմնականում ռուբլով են գումար ուղարկում։ Եթե ռուբլին արժեզրկվում է, նվազում է այստեղ նրանց աշխատած գումարի գնողունակությունը, իսկ դա բերում է ոչ միայն նրանց ընտանիքների, այլեւ երկրի աղքատացմանը։ Դա հանգեցնում է արտագաղթի ավելացմանը։

2014 թվականից հետո, երբ արտագնա աշխատանքի մեկնողները հասկացան, որ իրենց աշխատած գումարները Հայաստանում խիստ արժեզրկվել են եւ էլ չեն կարող հոգալ իրենց ընտանիքի ապրուստը, սկսեցին արտագաղթել՝ տանելով ընտանիքներին։ Նույնը կլինի նաեւ այս անգամ։ Կարող եք շրջել այն համայնքներում, որտեղ տղամարդիկ ավանդաբար՝ դեռեւս խորհրդային տարիներից մեկնում են արտագնա աշխատանքի, եւ կտեսնեք, որ տների կեսի դռները փակ են։ Նաեւ կտեսնեք, որ դեռեւս չարտագաղթած քաղաքացիների մի մասը պատրաստվում է արտագաղթելու։ Ի դեպ, շատերը՝ դեպի Ռուսաստան, քանի որ այդ երկրի հետ ունենք ազատ ելումուտի հնարավորություն։

Իսկ ՌԴ-ն դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների գլխավոր ուղղությունն է։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 856 մլն դոլարը կամ ամբողջ տրանսֆերտների 41 տոկոսը։ ԿԲ-ն, իհարկե, դոլարով է ներկայացնում վիճակագրությունը, բայց գումարի հիմնական մասը ռուբլով է ստացվել։

Եվս մի հանգամանք, 2021-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 40 տոկոսը կամ 870 հազար զբոսաշրջիկներից 350 հազարը Ռուսաստանից էր։ Տնտեսական ճգնաժամ ապրող ՌԴ-ի այդքան քաղաքացի այս տարի կգա՞ մեր երկիր։ Դժվար թե։ Հատկապես որ նրանք իրենց արժեզրկված ռուբլով այս տարի շատ ավելի քիչ բան կարող են գնել։ Այդպիսով մեծ է հավանականությունը, որ մենք խնդիր կունենանք նաեւ զբոսաշրջության ոլորտում։

Երրորդ եւ շատ կարեւոր խնդիրն այն է, որ ռուբլու արժեզրկումն արդեն Ռուսաստանում խիստ բացասաբար է անդրադառնում Հայաստանից դեպի այդ երկիր արտահանման վրա։ Իսկ ՌԴ-ն մեր արտահանման ամենամեծ ուղղությունն է։ 2021 թվականին Հայաստանն արտահանել է 847 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 24.5 տոկոսով։ Դա կազմում է մեր արտահանման 33 տոկոսը։

Ռուսաստան արտահանվում է հիմնականում վերամշակվող գյուղմթերք՝ ալկոհոլային խմիչք, պահածոներ, գյուղմթերք եւ այլն։ 2014-ից հետո Հայաստանի արտադրողները, հիմնականում կոնյակ, գինի, պահածո արտադրողներ, ահազանգում էին, որ Ռուսաստանում իրենց ապրանքը մնացել է պահեստներում, չի վաճառվում, քանի որ ռուբլու արժեզրկման պատճառով կորցրել է մրցունակությունը՝ թանկացել է, եւ իրենք վնասներ են կրում։

Փաստորեն մեր արտադրող-արտահանողների խնդիրներն այս տարի է՛լ ավելի կավելանան։ Ընդամենը մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հպարտանում էր, որ 2021 թվականին պատմության մեջ առաջին անգամ Հայաստանից արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարը։ Կհպարտանա՞ արդյոք Վ․ Քերոբյանը նաեւ 2022 թվականի արտահանման ցուցանիշի համար, դեռ վաղ է ասել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ այս տարի Ռուսաստանը կունենա ռուբլու փոխարժեքի անկում, խոր տնտեսական ճգնաժամ, ինչն իր ողջ «հմայքով» կտարածվի մեր երկրի վրա։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի չի ունենա իշխանությունների ակնկալած 7-8 տոկոս տնտեսական աճն ու արտահանման աճը։

Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն 2022 թվականին, այլեւ առաջիկա տարիներին՝ պայմանավորված այն հանգամանքով, թե Ուկրաինայի վրա հարձակվելու պատճառով ինչ հարաբերություններ կունենան Արեւմուտքն ու Ռուսաստանը, ինչ պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի վրա, դրանք որքան կտեւեն, որքան անկում կունենա ՌԴ տնտեսությունն, ու որքան կարժեզրկվի ռուսական ռուբլին։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շարքից հանվել է 118 ռազմական օբյեկտ
հաջորդը
Հակասում են Վրաստանի ազգային շահերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն