• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վայոց ձորի միակ բուհը՝ փակման եզրին

Մարիամ Սարգսյան 12:00 | 26.02.2022
Մարիամ Սարգսյան 12:00 | 26.02.2022
Yeghegnadzor university

Վայոց ձորի մարզի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը փակվելու վտանգի առջեւ է։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը որոշել է, որ բուհի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թվականների համար ընդունելություն չի լինի։

Գիտխորհրդի որոշումը կայացվել է 2021-ի հոկտեմբերին, բայց մասնաճյուղի ուսանողները պնդում են, որ միայն վերջերս են տեղեկացել դրա մասին։

Համալսարանի նախկին ու ներկա ուսանողները, վարչական աշխատակիցները, ապագա դիմորդները դեմ են այդ որոշմանը։ Նշում են, որ որոշումը կայացնելիս հանրային լսումներ չեն անցկացվել, մանրակրկիտ վերլուծություն չի արվել։

ՀՊՏՀ-ն Եղեգնաձորում ընդունելություն չլինելու մասին պարզաբանում է տարածել, ըստ որի՝ 2015-2021 թվականներին Եղեգնաձորի մասնաճյուղի առկա բակալավրի պլանային տեղերի միջինում 72%-ն այդպես էլ չի համալրվել։

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսումնական մասի պատասխանատու, բուհի նախկին ուսանողուհի Մարիամ Խաչատրյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծում է, որ չոր թվերից բացի նաեւ բովանդակային վերլուծություն է անհրաժեշտ։ Վայոց ձորը բնակչությամբ ամենափոքր մարզն է, հետեւաբար բնական է, որ դիմորդները քիչ են։ Եղեգնաձորի մասնաճյուղը համեմատում են Գյումրու մասնաճյուղի հետ՝ առանց հաշվի առնելու բնակչության թվի տարբերությունը։

Yeghegnadzor university

Համալսարանի վարչական աշխատակիցը կարեւորում է, որ բուհի գերնպատակը ոչ թե շահույթ ապահովելն է, այլ հանրօգուտ աշխատանք կատարելը։ Իսկ բուհի գործունեության արդյունավետությունը պետք է գնահատել շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման տոկոսով։

Mariam Khachatryan«Ինքս տարբեր վերլուծություններ եմ արել, շրջանավարտների մեծ մասը տեղավորվում է աշխատանքի իր մասնագիտությամբ։ Մարզի բոլոր գործատուները՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, համայնքապետարաններ, առաջինը մեզ են դիմում, որ ուսանողների տվյալներ տանք, որոնք կարող են դառնալ այդ կառույցների ապագա աշխատակիցները»,- ասում է Մարիամ Խաչատրյանն ու հավելում՝ մարզի բոլոր կառույցներում բուհի շրջանավարտներն են՝ բանկերի կառավարիչներ, փոխտնօրեններ, այլ հաստիքներում աշխատողներ։

Վայոց ձորում բուհի առկայությունը նպաստում է, որ համապատասխան մասնագիտություն ընտրած երիտասարդները մնան հայրենի մարզում։ Այլապես գնում են Երեւան ու մշտական բնակություն հաստատում։ Որոշ գյուղերում էլ ուսանողների՝ մարզկենտրոն հասնելու համար տրանսպորտային երթուղիներ են սկսել գործել, որոնցից նաեւ գյուղերի բնակիչներն են օգտվում։

ՀՊՏՀ-ից նշում են, թե կացությունը չէ բուհի խնդիրը։ Մարիամ Խաչատրյանը հակադարձում է՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բուհերը տեղափոխվում են մարզեր, ապակենտրոնացում է լինում, մայրաքաղաքների բեռնաթափում, իսկ այստեղ հակառակն են անում, ինչի հետեւանքով նաեւ սոցիալական խնդիրներ են առաջանում։

Բուհի մարզային մասնաճյուղում նաեւ ուսման վարձերն են ավելի ցածր։ Լիա Նիկոլայանը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում է սովորում։ Պետք է դիմեր ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի «Կառավարում» բաժին։ Մարզում այդ բաժնի վարձը 350000 դրամ է, Երեւանում՝ 600000 դրամ։ Դրան էլ գումարվում են մայրաքաղաք տեղափոխվելու ծախսերը՝ բնակարանի վարձակալություն, ճանապարհածախս եւ այլն։ Լիան ունի ընկերներ մարզի տարբեր գյուղերից, որոնք պատրաստվում էին Եղեգնաձորի մասնաճյուղում սովորելու, բայց սոցիալական տարբեր պատճառներով չեն կարող։

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն էլ բուհի հետ կնքած պայմանագրով մասնագիտության համապատասխանության դեպքում կարող էին կրթությունը շարունակել բուհի արդեն երկրորդ կուրսում։

Մարիամ Խաչատրյանն ընդգծում է, որ թեեւ մարզային մասնաճյուղում ուսման վարձն ավելի ցածր է, սակայն դա որեւէ կերպ չի ազդել կրթության որակի վրա։ Համալսարանն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, համակարգչային լսարաններով, գույքով։ Արտալսարանային տարբեր դասընթացներ կան, բուհն էլ համաձայնագրեր ունի մի քանի կազմակերպությունների հետ, որտեղ ուսանողները գործնական գիտելիքներ են ստանում։

Yeghegnadzor university

«ՀՊՏՀ մայր բուհում ուսանողների թիվը մեծ է, ու նրանց հանդեպ անհատական մոտեցում, բնականաբար, չեն ցուցաբերում, իսկ այստեղ յուրաքանչյուր դասախոս անուն առ անուն գիտի բոլոր ուսանողներին։ Բուհն ուսանողակենտրոն է, դասախոսները հավելյալ անվճար պարապմունքներ են անցկացնում։ Այստեղ երբեք չի եղել որեւէ կոռուպցիոն դրսեւորում»,- ասում է Եղեգնաձորի մասնաճյուղի ուսումնական մասի պատասխանատուն։

Ընդունելության դադարեցման դեմ վայոցձորցիները ստորագրահավաք են նախաձեռնել։ Եղեգնաձորի մասնաճյուղի «Կառավարում» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Դանիելյանը հայտնում է, որ ստորագրահավաքին շուրջ 600 հոգի է միացել՝ բուհի նախկին ու ներկա ուսանողներ ու ապագա դիմորդներ։ «Մեր միակ նպատակն է, որ բուհի ընդունելությունը շարունակվի։ Ներկա ուսանողներս՝ շուրջ 250 հոգի, միեւնույնն է, կավարտենք։ Բայց բուհը փակվելու դեպքում մարզային կյանքը լիովին կկանգնի»,- ասում է Շուշանիկը՝ հավելելով, որ բաց նամակով դիմել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին։ Այժմ արձագանքի են սպասում։

Երիտասարդները նաեւ հանրային քննարկում են կազմակերպել, որին հրավիրել են շահագրգիռ բոլոր կողմերին:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փակագծերը բացելու ժամանակը
հաջորդը
Առաջարկել է Զելենսկուն օգնել անվտանգ լքելու Կիեւը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն