• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բնապահպանության կամավորները

Մարի Չաքրյան 15:30 | 28.02.2022
Մարի Չաքրյան 15:30 | 28.02.2022

«Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունն (ՀԿ) օրերս ամփոփեց «Կամավորություն հանուն բնության» նախաձեռնության առաջին քայլերը:

Ամեն ինչ սկսվեց, երբ միության մի քանի անդամներ մասնակցեցին բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կամ անտառային տնտեսությունների կառավարման արտասահմանյան ծրագրերի: Հայաստանում բնապահպանության համար կամավորության գաղափարն ամբողջական դարձավ, երբ միության համահիմնադիր Արսեն Գասպարյանը ԱՄՆ փոխանակման ծրագրով եղավ նահանգների 10-ից ավելի ԲՀՊՏ-ներում:

Arsen Gasparyan

«ԱՄՆ Յուտայի նահանգի Բրայս կանիոն ազգային պարկն, օրինակ, 30-40 աշխատակից ունի ու 100-ից ավելի կամավորներ: Ընդ որում՝ կամավորները միայն երիտասարդներ չեն, կան նաեւ 60-ն անց, կենսաթոշակային տարիքի մարդիկ: Մեկը տոմս է վաճառում, մյուսը՝ պահպանություն իրականացնում, ամենատարբեր աշխատանքներ»,- ասում է Արսեն Գասպարյանը:

Տպավորված վերադառնալուն պես թիմի անդամների հետ սկսել են աշխատել Հայաստանում կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում՝ ԲՀՊՏ-ներում ու անտառային տնտեսություններում ներդնելու գաղափարի վրա: ԱՄՆ դեսպանատան փոխանակման ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհ են ստացել, որով էլ տվել են գաղափարի մեկնարկը:

Անցած տարվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ հավաքագրել են 8 կամավորների, որոնք կարեւոր աշխատանք են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկում (ԱՊ) ու «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի «Արեւիք» ԱՊ-ում ու «Շիկահող» արգելոցում:

Դիլիջանում 4 կամավոր բարեկարգել են պարկի միջնադարյան վանքերի, Շշնջացող ջրվեժի եւ «Անտառի արքա» քայլարշավային արահետները:

eco-volonter

Նախագծի այլ մասնակիցներ էկոտուրիզմի մասնագետ Տիգրան Աբգարյանի նախաձեռնությամբ, «Արեւիք» ԱՊ-ի տեղամասերի տեսուչների աջակցությամբ գնահատել են պարկի մի շարք քայլարշավային արահետների վիճակն ու նոր երթուղիներ գծագրել:

eco-volonter

Սյունիքի մարզի մեկ այլ ԲՀՊՏ-ում չափազանց կարեւոր աշխատանք է իրականացրել երիտասարդ սնկաբան Եվա Սողոյանը: Մեկ շաբաթվա ընթացքում նա գիտական հետազոտություն է իրականացրել Սոսիների պուրակում: Դիտարկել է սոսիների տնկարանի բույսերի մի քանի սնկային հիվանդություններ, նկատել այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են ազդել տնկիների հետագա աճի վրա: Նրա շնորհիվ հետագայում էլ հնարավոր կլինի վերհանել հիվանդությունն ու բուժել թանկարժեք այս տեսակի տնկիները: Պահպանվող տարածքը նման մասնագետ չուներ:

«Այս ծրագրով մենք փորձեցինք ցույց տալ մեխանիզմը: Հատկապես որ փող չունենք, միջոցները սուղ են ԲՀՊՏ-ներում լավ մասնագետներ ներգրավելու համար, կարող ենք կապեր ստեղծել տարբեր ՀԿ-ների ու պահպանվող տարածքների միջեւ, անգամ արտասահմանից նեղ մասնագետ կամավորների ներգրավել»,- պարզաբանում է Գասպարյանը:

ԱՄՆ-ում ոլորտը համակարգված է պետականորեն: Ըստ ԲՀՊՏ-ների կարիքների բացվում են հաստիքներ, եւ կամավորը կարող է տեղեկանալ, թե որտեղ, ինչ մասնագետի կարիք կա, որոշել անելիքը: Ազգային պարկերի ծառայության տվյալներով միայն 2005 թվականին կամավորները 5,2 միլիոն ժամ աշխատանք են իրականացրել ԱՄՆ ազգային պարկերում, որի օգուտը հաշվարկվել է 91,2 միլիոն ԱՄՆ դոլար: 2007 թվականին կամավորական ներդրման արժեքը գերազանցել է 100 միլիոն դոլարը, ու ամեն տարի նրանց ներդրումն ավելի ու ավելի է աճում: 2020-ին կամավորների թիվը հասել է 1 միլիոնի:

Հայաստանում ԲՀՊՏ-ներում կառավարության տրամադրած միջոցներին գրեթե հավասար ներդրում են իրականացնում տարբեր միջազգային կազմակերպություններ, տարբեր ծրագրերով: Սակայն սա բավարար չէ ցանկալի արդյունքին հասնելու համար:

Chip Laitinen

 

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը «Կամավորություն հանուն բնության» ծրագրի ամփոփիչ համաժողովին կարեւորել է կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի անխաթարության պահպանությանն ուղղված կամավորական ծրագրերն ու հույս հայտնել, որ ծրագրի արդյունքում ձեռք բերված հմտությունները, գիտելիքներն ու կապերը կօգտագործվեն ի նպաստ Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման ու կայուն կառավարման։

Կամավորության ինստիտուտի կայացումը մեր երկրում ու հատկապես բնապահպանության ոլորտում կարեւորել է նաեւ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Aram Meymaryan

«Կամավորության ինստիտուտի կայացումը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերին կամավորական գործունեության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելը մեր կարեւոր առաջնահերթություններից է»,- նշել է նա:

Արսեն Գասպարյանի ու Վահագն Վարդումյանի հեղինակությամբ «Կենսաբանների հայկական միությունը» համատեղ հատուկ գրքույկ է հրապարակել ԲՀՊՏ-ներում որպես կամավոր ներգրավվելու կամ գիտական պրակտիկա անցկացնել ցանկացողների համար: Այն ուղեցույց է ինչպես վարվել բնության հետ, տարբերակել Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները, ինչպես վարվել արջերի ու օձերի հանդիպելու դեպքում, ներկայացված են տեսակների պահպանության մեխանիզմները, սնկերի հավաքի ու օգտագործման կանոններ եւ այլն:

eco-volonter

Գրքույկի առցանց տարբերակը հասանելի կլինի շուտով: Հեղինակները հույս ունեն, որ այն կդառնա օգտակար ռեսուրս ոչ միայն կամավորների, այլեւ բնության պահպանությամբ հետաքրքրված անձանց համար:

«Կենսաբանների հայկական միությունը» Հայաստանում ստեղծում է համապատասխան հիմքեր՝ հարթելու կամավոր աշխատանքներում ներգրավվելու գործընթացում առկա խոչընդոտները, փորձում կամավորական ներուժը ծառայեցնել ի նպաստ բնության, շրջակա միջավայրի պահպանման ու ուսումնասիրման:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պահանջել են 20 եւ 19 տարվա ազատազրկում
հաջորդը
102 զոհված խաղաղ բնակչից 16-ը երեխաներ են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն