• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսական ավիաչվերթերի համար ԱՄՆ օդային տարածքը եւս փակ է

aliq 11:45 | 02.03.2022
aliq 11:45 | 02.03.2022
Aeroflot

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւս փակում է իր օդային տարածքը ռուսաստանյան բոլոր ինքնաթիռների համար։

«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք մեր դաշնակիցներից հետո Ռուսաստանի էլ ավելի մեկուսացման համար փակում ենք ամերիկյան օդային տարածքը ռուսաստանյան բոլոր ավիաչվերթերի համար ու ավելացնում ենք ճնշումը տնտեսության վրա»,-ասել է Բայդենը եւ հավելել, որ Պուտինն այժմ ավելի քան երբեւէ մեկուսացած է աշխարհից:

ԱՄՆ նախագահը ասել է նաեւ, որ Պուտինը հաշվարկներում սխալվել է թե՛ ուկրաինացիների առումով, որոնք ամբողջ ուժով պաշտպանում են իրենց երկիրը եւ թե՛  ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի  առումով, քանի որ նրանք միաբան են իրենց դիրքորոշումներում եւ գործողություններում:

Ըստ ԱՄՆ տրանսպորտի նախարարության՝ ԱՄՆ օդային տարածքն օգտագործելու արգելքը վերաբերում է Ռուսաստանի հետ կապված բոլոր ինքնաթիռներին, այդ թվում՝ չարտերային չվերթեր իրականացնող օդանավերին։

Եվրամիությունն էլ իր տարածքով ռուսական ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել արգելել էր փետրվարի 28-ից։

Պահանջը վերաբերում է բոլոր օդանավերին, որոնք շահագործվում են Ռուսաստանում գրանցված ռուսական ավիափոխադրողների կողմից։ Որոշումը վերաբերում է նաեւ այն ինքնաթիռներին, որոնք գրանցված չեն Ռուսաստանում, բայց որեւէ կերպ վերահսկվում են ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ կազմակերպության կողմից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կշնորհվի՞ արդյոք ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ
հաջորդը
1,7 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն