• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

CNN-ը եւ Bloomberg-ը դադարեցնում են գործունեությունը ՌԴ-ում

aliq 15:01 | 05.03.2022
aliq 15:01 | 05.03.2022
CNN

Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության խոսնակը հայտնել է, որ հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքում:

«CNN-ը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում, միեւնույն ժամանակ կշարունակենք գնահատել իրավիճակն ու կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- հայտնել է խոսնակը:

CNN-ի այս քայլը հաջորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մարտի 4-ին օրենքի ընդունմանը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար:

Նման օրենքներն օբյեկտիվ լրագրությունը երկրում անհնարին են դարձնում

Ամերիկյան Bloomberg գործակալության գլխավոր խմբագիր Ջոն Միքլթուեյթը հայտնել է, որ գործակալությունը մարտի 5-ին ՌԴ տարածքում իր լրագրողների աշխատանքը միառժամանակ դադարեցնելու որոշում է ընդունել:

Խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի 4-ին ստորագրած օրենքն է, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար:

«Մեծ ցավով որոշում ենք ընդունել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանում լրահավաք գործունեությունը»,-ասել է Միքլթուեյթը:

Գործակալության  գլխավոր խմբագիրը շեշտել է, որ որոշման պատճառը քրեական օրենսգրքում արված փոփոխությունն է, որը հավանաբար միտված է ցանկացած անկախ լրագրողի վերածել հանցագործի: Լրատվական գործակալությունից նշել են, որ նման փոփոխությունները երկրում օբյեկտիվ լրագրությունն անհնարին են դարձնում:

Օրենքի ընդունումից հետո Ռուսաստանում գործունեությունն արդեն ժամանակավորապես դադարեցրել են նաեւ բրիտանական BBC-ն եւ կանադական CBC-ն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մի քանի հիշեցում
հաջորդը
Ուկրաինական պատվիրակության սպանված անդամը՝ դավաճա՞ն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն