• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Լեո Լեո Վարդանյանի այրվող կտավների հետքերը

Անուշ Առաքելյան 18:30 | 07.03.2022
Անուշ Առաքելյան 18:30 | 07.03.2022
Leo Leo Vardanyan Exhibition

Մարդը դժվարությամբ է հայացքը կտրում կրակից, այն որոշակի հիպնոսային ազդեցություն ունի։ Կրակի բոցերն ու շիթերը, կլանելով տախտակի վրա փակցված ենթաշրջանակով կտավը (գեղանկարի հիմքը), վերացական պատկերներ են ստեղծում, կտավ-շրջանակը, վերանալով կրակի ճիրաններում, հետք է թողնում մեկ այլ հարթության վրա։ Որպես արդյունք՝ ստացվում են այրված կտավներ:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Լեո Լեո Վարդանյան. հետքեր» ցուցադրությունը, որը տասներկու երկչափ եւ մեկ վիդեոարտ նմուշից բաղկացած շարք է։

«Հետքեր» շարքը ստեղծվել է հենց այս վիդեոարտի համար: Արվեստագետը փորձել է արձանագրել կրակի «աշխատանքը», առաջին պատկերը ստանալուց հետո որոշել է ոչ միայն ստեղծել վիդեո արտ, այլեւ առաջին պատկերը պահելով՝ ստանալ նորերը: Վիդեոարտի մեջ ավարտը չի երեւում, մոնտաժի միջոցով կրակը ձեւափոխվում է, իսկ ահա տասներկու երկչափ կտավներում տեսնում ենք արդյունքը։
Leo Leo VardanyanՆկարիչն այստեղ կտավի մակերեսն է օգտագործել, փայտի մակերեսը դարձրել արտահայտչամիջոց: Լեո Լեո Վարդանյանը հաճախ է դիմում բնական տարերքներին:

Leo Leo Vardanyan«Կրակը մարդու նման է, ե՛ւ ավերող, ե՛ւ արարող: Կրակի պես մարդն էլ իր կյանքի ընթացքում որոշակի հետք է թողնում։ Այրվող կտավները փոխաբերական իմաստով ընթացքի մեջ են եւ ոչնչանալով ստեղծում են մեկ այլ իրականություն: Դիտողն ինքն է մեկնաբանում արդյունքը»,- ասում է Լեո Լեո Վարդանյանը։ Նավթ, բենզին, ացետոն. կրակը հնարավորինս կառավարելու համար տեխնիկական տարբեր միջոցների է դիմել նկարիչը, այստեղ կարեւոր է նաեւ շրջանակի ենթակառուցվածքը։

«Դեռեւս 2018 թվականին, երբ աբստրակցիոնիստ նկարիչների խմբային ցուցադրություն ունեցանք, ցուցադրվեց նաեւ Վարդանյանի աշխատանքներից մեկը, որը դարձյալ սպիտակ հարթության որոշակի ուսումնասիրություն էր։ Առհասարակ նրա աշխատանքները որոշակի վերացական ֆենոմենների շատ ցցուն կամ նուրբ արտահայտություն ունեն,- ասում է համադրող Արմեն Եսայանցը, որի կարծիքով ցուցադրությունը մեկնաբանությունների շատ կողմեր ունի,- այստեղ յուրահատուկ ձեւով բախվում են ստեղծելու ու ոչնչացնելու դիսկուրսները՝ չբացառելով մեկը մյուսին։ Կրակն այս դեպքում դառնում է համահեղինակ. արվեստագետը ստեղծել է տվյալ պայմանները, ինքն է ուղղորդում կրակը»։

Armen YesayantsԱյստեղ գեղանկարչական որոշակի հղում կա. այրվող կտավից, գեղանկարից դիտողի աչքի առաջ մեկ այլ գեղանկար է ստեղծվում։ «Հետքեր»-ի մեջ, ըստ նկարչի, լիովին երեւում է կրակի ուժը: «Նախագիծը նպատակ ունի ստեղծելու միջավայր, որտեղ կրակին տրվում է սեփական սկիզբը, կուլմինացիան ու ավարտը գրանցելու հնարավորություն»,- ասում է Վարդանյանը։

Կրակ, հող, ջուր… բնական այս տարերքների տեխնիկայով Հայաստանում շատերն են աշխատում, պարզապես Լեո Լեո Վարդանյանը կրակին այլ մեկնաբանություն է տալիս։ Համադրող Արմեն Եսայանցը նշում է Սեւի՝ Հենրիկ Խաչատրյանի անունը, որը կրակի հետ աշխատող ամենահայտնի հայ արվեստագետն է: Կրակի հետ ժամանակին աշխատել է նաեւ Նարեկ Ավետիսյանը։

«Հետքեր»-ը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Տաբուլա ռազա» նախագծի առաջին ցուցադրությունն է։ «Տաբուլա ռազան», որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «հարթ, մաքուր տախտակ», դեռեւս հին հունական փիլիսոփայությունից սերող եզրույթ է․ այն կիրառվում է իմացաբանական եւ հոգեբանական առումներով, երբ մարդու գիտակցությունը ծնվելու պահին մաքուր տախտակի հետ է համեմատվում։ «Այդ տեսանկյունից թանգարանային պատերը եւս «մաքուր տախտակներ» են,- ասում է համադրողը,- դրանք անբիծ են մինչեւ նոր իմաստներով լցվելը»:

Գաֆեսճյան կենտրոնի «Մեկ» պատկերասրահում Լեո Լեո Վարդանյանի «Հետքեր» ցուցադրությունը կգործի մինչեւ մայիսի 29-ը։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինացիները կդադարեցնե՞ն մարտական գործողությունները
հաջորդը
Հերոսի կոչում՝ ուկրաինական վեց քաղաքների

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն