• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Կփակեր նաեւ «Հյուսիսային հոսք-1»-ը, բայց դրանից ոչ ոք չէր շահի»

aliq 13:02 | 08.03.2022
aliq 13:02 | 08.03.2022
Nord stream 1

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ռուսական էներգետիկ ռեսուրսներից Եվրոպայի հրաժարվելուն եւ իրավունք ունի փակելու գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք-1»-ով՝ ի պատասխան «Հյուսիսային հոսք-2»-ի արգելքի, բայց չի անում դա։

«Հասկանում ենք, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանին ուղղված անհիմն մեղադրանքների ու «Հյուսիսային հոսք-2»-ի արգելքի պարագայում լիովին իրավունք ունենք «հայելային» որոշում ընդունելու եւ էմբարգո կիրառելու «Հյուսիսային հոսք-1» գազատարով գազի մատակարարման վրա, որն այսօր 100% ծանրաբեռնվածությամբ աշխատում է։ Բայց մինչ այժմ այդ որոշումը չենք ընդունել, քանի որ դրանից ոչ ոք չի շահի, թեեւ եվրոպացի քաղաքական գործիչները մեզ հրահրում են իրենց հայտարարություններով եւ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներով»,– ասել է Նովակը։

ՌԴ փոխվարչապետն ասել է, որ Ռուսաստանը՝ որպես Եվրոպա նավթի խոշորագույն մատակարար, ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները նավթի եւ նավթամթերքների մատակարարման հարցում։

Տարեկան շուրջ 500 միլիոն տոննա նավթ սպառող Եվրոպային 150 միլիոն տոննա կամ նրան անհրաժեշտ քանակի 30%-ը տարեկան մատակարարում է Ռուսաստանը՝ չհաշված ՌԴ-ից ստացվող եւս 80 միլիոն տոննա նավթամթերքը։

ՌԴ փոխվարչապետ զգուշացրել է, որ ռուսական նավթից հրաժարվելը աղետալի հետեւանքներ կունենա համաշխարհային շուկայում եւ կհանգեցնի սոսկալի գնաճի:

«Հյուսիսային հոսք-1» խողովակաշարը շահագործվում է 2011-ի նոյեմբերի 8-ից: Եթե պատժամիջոցները չլինեին, «Հյուսիսային հոսք-2»-ի հետ խողովակաշարերի միացյալ թողունակությունը կհասներ 110 միլիարդ խորանարդ մետրի, ինչը կկազմեր Ռուսաստանից Եվրոպա տարեկան փոխադրվող բնական վառելիքի ընդհանուր ծավալի մոտ կեսը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ից պատժամիջոցներին չմիանալու թույլտվություն կխնդրի
հաջորդը
HSBC բանկի MasterCard եւ Visa քարտերը ՌԴ-ում չեն գործի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն