• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի մոտեցումը՝ կրակի վրա յուղ չլցնել

aliq 15:53 | 14.03.2022
aliq 15:53 | 14.03.2022
Turkey defence industry, Demir

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում է Sabah օրաթերթը։

Խոսելով Ռուսաստան-Ուկրաինայի պատերազմի մասին՝ նախարարը նշել է, որ իրավիճակը շատ սրված է, եւ ճիշտ չի լինի որեւէ մեկնաբանություն անել այս հարցում։ Հայտնել է նաեւ, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ուկրաինայի ու Ռուսաստանի հետ համատեղ ծրագրերն այս պահին, իհարկե, չեն իրականացվում, դրանց մասին խոսել կարելի է միայն զինադադարից ու խաղաղության հաստատումից հետո։

«Ներկայումս շատ է խոսվում Ուկրաինայում կիրառվող թուրքական անօդաչուների մասին, բայց սա օրակարգ բերելն անիմաստ է դրանց արտադրման վայրը Թուրքիան է, բայց արտադրանքն արդեն պատկանում է Ուկրաինային։ Եվ այդ երկիրը, իհարկե, լիովին ազատ է դրանք կիրառելու։ Մեր մոտեցումը պատերազմին հետեւյալն է՝ կրակի վրա յուղ չլցնել։ Ու բոլոր պետություններին նույն խորհուրդը կտանք՝ իրավիճակն ավելի սրելու փոխարեն կարգավորման հնարավոր ուղիներ փնտրել»,- ասել է Դեմիրը։

Իսմայիլ Դեմիրը նշել է նաեւ, որ Թուրքիան այս պահին ունի հակաօդային պաշտպանության չորս համակարգ՝ Korkut, Sungur, HİSAR A+, HİSAR O+։ Կատարվել են նաեւ Siper համակարգի առաջին փորձարկումները։ Իսկ թուրքական արտադրության  Altay ժամանակակից մարտական տանկերի համար շարժիչներն արդեն բերվել են Հարավային Կորեայից, ու այս պահին կատարվում են տանկի նախատիպի փորձարկումները։

«Ինչ վերաբերում է Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորմանն ու ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը, ապա սրա մասին խոսելու համար դեռ շատ շուտ է։ Թուրքիան տրամադրված է դրական հարաբերություններ կառուցելու։ Մենք այլեւս կախյալ, միայն ներկրող պետություն չենք։ Սա ոչ միայն Իսրայելի դեպքում է կարեւոր, այլեւ մյուս պետությունների։ Մենք հստակ նպատակ ունենք հատկապես ռազմավարական նշանակության արտադրանքի հարցում կախվածությունը զրոյի հասցնելու»,- ասել է Իսմայիլ Դեմիրը։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Pfizer-ի 306 հազար չափաքանակ Հայաստանին
հաջորդը
Ղրիմն ու Դոնբասը կապել են ցամաքային միջանցքով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն