• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Տրոյական պատերազմը չի լինի

Մհեր Արշակյան 16:45 | 14.03.2022
Մհեր Արշակյան 16:45 | 14.03.2022
Chavushoghlu & Mirzoyan

Եթե ճիշտ է, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է հենց այն հինգ կետերը, որոնց մասին գրում է մամուլը, ուրեմն Հայաստանը ստացել է թավշյա կապիտուլյացիայի պահանջ: Ինչո՞ւ կապիտուլյացիա, եւ ինչո՞ւ թավշյա: Հայաստանը մինչեւ պատերազմը առնվազն կարող էր պատրաստ լինել խաղաղության այն հետեւանքներին, որոնք մեզ «սպառնում» էին բանակցություններում:

Ինչպիսին էլ լինեին դրանց արդյունքները, Հայաստանը միայն պարտավորվում էր Ադրբեջանին վերադարձնել գրավյալ տարածքները, գուցե նաեւ Շուշին ու երաշխավորել ադրբեջանցի փախստականների վերադարձ Ղարաբաղի բնակավայրեր: Սակայն բանակցություններում թեմա չէին Հայաստանի անկլավները եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան կամ նրանց «հայրենազրկվելու» հետեւանքների փոխհատուցումը, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքը»:

Հիմա Հայաստանը ստիպված է գլուխը կախ համաձայնել այդ հինգ կետերից յուրաքանչյուրի հետ: Ինչո՞ւ: Որովհետեւ հակառակ դեպքում ամեն օր Ադրբեջանը Ղարաբաղի հայերի գլխին այնպիսի «հարսանիք լեռներում» կսարքի, որ, ի վերջո, ղարաբաղցիները սուս ու փուս կհեռանան իրենց հողից:

Արդեն իսկ Ադրբեջանը միայն Ղարաբաղում անընդհատ գնդակոծումներով Հայաստանին հիշեցնում է, որ մենք այնպիսի պարտքեր ունենք վերադարձնելու, որ պատերազմից առաջ մեր մղձավանջներում էլ չէինք կարող պատկերացնել: Ադրբեջանը ժամանակը հենց այնպես չի ծախսում։ Բաքվում լուրջ դժգոհություն կա պատերազմի արդյունքներից, եւ այդ դժգոհության վերացումը պետք է նյութականացվի։

Ինչպե՞ս։ Ձեռնարկել նոր․․․ պատերազմ։ Ու բնավ պարտադիր չէ, որ այդ պատերազմը լինի զենքով։ Պարտվածին բավական է «փըխկ» անել։ Հենց սա է բանակցություններով (թեկուզ թույլի դիրքերից) հարցի լուծման եւ պատերազմում պարտվելու տարբերությունը։

Հայաստանը 26 տարի զբաղված էր ձեռք բերածն «ամրագրելով»։ Ինչպես կյանքը ցույց տվեց, Հայաստանը միայն մեծ-մեծ խոսում էր՝ մենք լուծել ենք Արցախի հարցը, մենք տարածաշրջանում ամենաուժեղ բանակն ունենք, Արցախը Հայաստան է ու վերջ եւ նման պոռոտախոսություններ։

Կարո՞ղ է Հայաստանը ընդդիմանալ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերին, որոնք ավելի շուտ վերջնագիր են։ Վախենամ՝ ոչ։ Մենք խաղաղության դարաշրջան ենք մտնում ամեն գնով։ Եվ ամենացավալին այն է, որ իսկապես որեւէ տարբերակ չունենք։ Ադրբեջանը մեզ ուղղակի թույլ չի տա ժամանակ ձգել։ Գնդակոծությունները Հայաստանի սահմաններին եւ Արցախում, մահերը հենց դա են ասում՝ թույլ չենք տալու գոնե մի փոքր շունչ քաշեք, արագ լուծեք-վերջացրեք այս հարցը։

Ադրբեջանը հո գիտի՞, որ ռուսները դեռ առնվազն երեք տարի մնալու են Ղարաբաղում, բայց հենց նրանց «գոյության դաշտում» մաքուր հայերենով ադրբեջանցիները ղարաբաղցիներին կոչ են անում հեռանալու իրենց տներից։ Ինչո՞ւ։ Դա ղարաբաղցիներին չեն ասում, դա ասում են Հայաստանին։ Ահա ինչու ռուսները մատը մատին չեն խփում։ Ոչ թե որ հիմա ռուսների համար не до Карабаха, այլ ադրբեջանցիներն իրենց ասելու բան չունեն, նրանք մեզ՝ Հայաստանին, ասելու բան ունեն։

Իսկ Հայաստանը լսում է, Հայաստանը գիտի, Հայաստանն ականջալուր է Ադրբեջանին։ Որովհետեւ գոնե մեր «փայ» խաղաղության դարաշրջանն ամեն գնով պետք է բացվի, ու դա առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման չի լինելու։

Հաճելի է մեզ այս վիճակը, թե ոչ, ունենք այն, ինչ ունենք։ Այդ դարաշրջանի դուռը փակել չի լինի, նույնիսկ եթե պատերազմ սկսվի։ Մենք հիմա խաղաղության շեմին ենք, եւ ամենադժվարը լինելու է ներս մտնելը։ Ու պետք է հուսալ՝ ինքնուրույն կմտնենք, ոչ թե մեզ կհրեն ներս։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան Չինաստանից ռազմական օգնություն չի խնդրել
հաջորդը
Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Սիսիան ավտոճանապարհը փակ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն