• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դավիթ Դավթյան․ Մենք ստեղծում ենք

aliq 19:30 | 15.03.2022
aliq 19:30 | 15.03.2022

 «Դավթյան ֆարմս»-ը 2001 թվականից Սյունիքի մարզի Տեղ գյուղում ակտիվ զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Մոտ տասը տարի  Դավիթը զբաղվում է նաեւ ճագարաբուծությամբ։ Իսկ 2021 թվականից արդեն գործում է «954 համ» կենտրոնը։

«954 համ» անվանումը խոսում է հենց գաղափարի մասին։ Մենք ունենք 954 գյուղ։ Եվ նպատակն է յուրաքանչյուր գյուղից այստեղ՝ մայրաքաղաք բերել տարբեր տեսակի գյուղմթերք։ Մեր գյուղում, օրինակ, ծնեբեկն է, որով զբաղվում է մեր ընտանիքը, կողքի գյուղում՝ Խոզնավարում, բավականին լավ ստացվում է լոբին, էն մյուսում՝ ճղթթուն։

Ինչպե՞ս է աշխատում «954 համ»-ը։

Երբ գյուղմթերքը մտնում է «954 համ», առաջին հերթին վաճառվում է նախնական վիճակով։ Օրինակ՝ Ազատան գյուղից բերեցինք մեկ տոննա լավ կարտոֆիլ։ Տեսակավորում ենք, հետո վաճառում ըստ շուկաների եւ նպատակների։ Առաքում ենք տներ, մանկապարտեզներ, HORECA համակարգ՝ ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ։Հետո գյուղմթերքը մտնում է կենտրոն, դառնում ուտեստ, օրինակ՝ պյուրե կամ, ասենք, ծնեբեկի գրիլ։ Վաճառում ենք նաեւ պահածոներ, կիսաֆաբրիկատներ ու մարինադներ։

Davit Davtyan

Վերջերս Արցախում էիր։ Մարտունու շրջանի նոր սահմանամերձ դարձած համայնքների համար ճագարաբուծության մասին ոչ ֆորմալ դասընթաց էր կազմակերպվել։ Ինչպիսի՞ն է  իրականությունը սահմանային գյուղերում։

Լավ չէր։ Հիշո՞ւմ ես՝ պատերազմի ժամանակ ինչ բռունցք էր։ Ես սրա մասին միշտ փշաքաղվելով եմ խոսում։ Կադրերով հիշում եմ՝ ոնց էին մարդիկ գործից հետո սնունդ տեսակավորում։ Կային իհարկե անտարբերներ։ Իրենք մեր ցավն են։ Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Ես մարդ գիտեմ՝ ե՛ւ աշխատում էր, ե՛ւ գիշերները սնունդ տեսակավորում։ Շատերն իրենց փոքր աշխատավարձով ծխախոտ կամ չոր սնունդ էին գնում, ուղարկում սահման։ Կռիվը «վերջացավ», էս ամեն ինչն էլ վերջացավ։ Սա մեր ցավն է։ Ես չեմ ուզում հավատալ, որ մենք այսքան կարճամիտ ենք։

Ո՞րն էր կռվելու նպատակը։ Արցախը պահելը։ Իսկ հիմա մենք դեռ ունենք այս խնդիրը։ Պետք է պահել Արցախը՝ այն, ինչ մնացել է։ Սահմանը պահում են գյուղերը, եւ դա միայն զենքով չէ, այլ այնտեղ ապրելով ու ստեղծելով։ Իսկ երբ գյուղը դատարկվում է, թշնամին հանգիստ կարող է առաջ գալ։ Երբ  հեռանում ես քո տնից, դու տալիս ես նրան այդ իրավունքը, որովհետեւ քեզ պետք չէ։

Եվ ի՞նչ լուծում ես տեսնում։

Մեզ պետք է համախմբվել։ Պետությունը ու ժողովուրդը պարտավոր են խարսխել գյուղացուն գյուղում։ Գյուղից շատ հաճախ ստիպված դուրս են գալիս, որովհետեւ անելու բան չկա, բայց եթե ունենա կապիտալ՝ այգիներ, հող, ֆերմա, գյուղացին չի գնա։ Սա է մեր պետության անվտանգության հիմքը։

Davit DavtyanԵս պատերազմից հետո չէի կարողանում հաղթահարել իմ մեջ այդ ցավը եւ գնալ Արցախ։ Փետրվարին վերջապես գնացի։ Երբ Արցախում դասախոսություն էի կարդում, մարդկանց նախ բացատրում էի, որ իրենք ինձնից պակաս հնարավորություններ չունեն։ Բացատրում էի՝ ինչ կարող են անել, եւ երբ ամեն մեկն իր գործին կպնի, մենք կունենաք նորմալ պետություն։

Davit Davtyan

Եթե ընտանիքի անդամը ձեռք ու ոտք ունի, չպետք է նրան նսեմացնել ու սնունդ տալ։ Ես դա համարում եմ նսեմացում։ Պետք է այնպես անել, որ մարդու մեջ առաջանա իր գյուղում ստեղծելու ցանկություն։ Եթե չի ուզում, ոչ ոք չի կարող օգնել նրան։ Հետո պետք է ստեղծել այն միջավայրը, որը նրա համար է, եւ որտեղ նա կիրացնի իր ռեսուրսները։

Օգնությունը պետք է տրամադրել ծայրահեղ իրավիճակում, երբ գոյատեւման խնդիր կա, բայց երբ ասում ես՝ դու սահմանում ապրի, ես քեզ կբերեմ ձեթ, ալյուր, քո երեխան սննդի խնդիր չի ունենա, դա արդեն ազգադավ գործ է։ Ես ատում եմ այն մարդկանց, որոնք այդպիսի օգնություն են տալիս։

Մարդուն պետք է տալ հնարավորություն արժանապատիվ վաստակելու, ոչ թե գցել կախվածության մեջ։ Չպետք է բթացնել նրանց, ովքեր ունեն աշխատելու հնարավորություն։

Davit DavtyanԻսկ ի՞նչ սիրելի բաներ ես գտնում Արցախում։

Ես այնտեղ փնտրում եմ ամեն ինչ, ինչի մեջ կա սեր, կյանք եւ էներգիա։ Ժենգյալով հաց թխող տատին սեր է դնում դրա մեջ։ Ես դա էի փնտրում։

Ի՞նչ է Տեղ գյուղը քեզ համար։

Ինձ դարձրել է մարդ, ով ունի զգացմունքներ։ Ինձ դարձրել է համառ, պայքարող ու տվել է աշխատելու  մոտիվացիա, արժեքներ, որոնք կրում եմ։

Գյուղի կյանքը պատերազմից հետո փոխվե՞լ է։

Տեղը Հայաստանի հարուստ գյուղերից էր։ Այնտեղ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ։ Հողագործությամբ ավելի քիչ էին զբաղվում։

Ես ապրում եմ այդ գյուղով։ Ես ամեն ինչ անում եմ այդ գյուղի համար։ Արդեն քանի տարի Երեւանում եմ ապրում. կարեւոր է, թե ինչ ես անում գյուղիդ համար, իսկ ես այսպես ավելին եմ կարողանում անել։

Հիմա մեզնից հարյուրավոր մետրեր հեռու թշնամին է։ Վիճակը լավ չէ, բայց կորիզը մնացել է գյուղում։ Հայրս՝ Սամվել Դավթյանը, նույնպես այդ կորիզի մասն է։ Պատերազմից հետո, երբ մեր գյուղը դարձավ սահման, նույնիսկ՝ ճակատ, մենք մեր տնտեսության մեջ ավելի շատ ներդրում ենք արել, քան առաջ։ Ստացածը միշտ գործի մեջ ենք դնում։ Որովհետեւ երբ սիրում ես հողը, ավելացնում ես տվածդ, ինքը քեզ ավելին է տալիս։

Մենք 20 տարի սրանով ենք զբաղվել, եւ ես ուրախ եմ դրա համար։ Սա է իմ հողը։ Ես չեմ ուզում գնալ իմ երկրից։ Ես ուզում եմ ստեղծել այստեղ։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեհաստանի, Չեխիայի եւ Սլովենիայի վարչապետները կբանակցեն Զելենսկու հետ
հաջորդը
Լարսը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն