• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ պետքարտուղարի եւ ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի տարբեր լուսաբանումները

aliq 14:10 | 15.03.2022
aliq 14:10 | 15.03.2022
blinken, pashinyan

Ըստ «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրույցի մասին ՀՀ Կառավարության եւ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունների տարածած առանձին հաղորդագրությունները ներկայացվում են ընթերցողի  ուշադրությանը:

«Անդրադարձել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»

Ըստ ՀՀ Կառավարության մամուլի ծառայության՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին եւ կարեւորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին եւ լարվածության աճին:

Ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովումը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը:

«ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության շուրջ»,- նշված է ՀՀ Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

«Պատասխանատվության կանչել Մոսկվային եւ նրա կողմնակիցներին»

Մինչդեռ, ըստ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության, մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նշելով հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ սրման մասին վերջին հաղորդագրությունները, կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերելու եւ ակտիվացնելու դիվանագիտական ներգրավվածությունը՝ բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծումներ գտնելու համար:

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարեւորությունը եւ Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագային աջակցելու ԱՄՆ հանձնառությունը:

«Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը այլ գործընկերների հետ միասին շարունակելու Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կանչել Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուժի մեջ մտավ հանրային սննդի բաց եւ փակ վայրերում ծխելու արգելքը
հաջորդը
Ուկրաինան ինքն իրեն պետք է պաշտպանի․ Շոլց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն