• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Քոչար-Թութունջյան՝ մեկ հարկի տակ

Անուշ Առաքելյան 14:00 | 21.03.2022
Անուշ Առաքելյան 14:00 | 21.03.2022
Yellow mask Tutunjyan

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» ցուցադրությունը։ Խորագիրը հուշում է՝ մեկ ցուցասրահում կարելի է տեսնել համաշխարհային մեծության երկու արվեստագետների այն աշխատանքները, որոնք ստեղծվել են նրանց՝ Փարիզում ապրելու տարիներին։

Նախորդ դարի 20-30-ականներին Քոչարը հաստատվում է Փարիզում, 1923 թվականին բացվում է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: Մի քանի անգամ մասնակցում է «Salon des Indépendants»-ի («Անկախականների սալոնի») կազմակերպած ցուցահանդեսներին։

1923-1936 թվականներին Փարիզում Քոչարի ստեղծած արվեստը նրա անունը դասում է եվրոպական անվանի ավանգարդիստների շարքին։ Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստագետ, որը վերափոխեց արդի գեղանկարչության մասին պատկերացումները։

Քոչարի հետ հանդիպումը կանխորոշում է Թութունջյանի հետագա որոնումները

Լեւոն Թութունջյանը ծնվել է Արեւմտյան Հայաստանում՝ Ամասիայում: Տասնհինգ տարեկանում հրաշքով փրկվում է կոտորածից։ Հունաստան մեկնող նավ նստում է առանց ծնողների։ Հունաստանի որբանոցներից հետո տեղափոխվում է Իտալիա, այնուհետեւ՝ Փարիզ։ Կրթությունը ստանում է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։

Քոչարն ու Թութունջյանը հանդիպում են 30-ականներին։ Քոչարը գնահատում է երիտասարդի տաղանդը։ Ճակատագրական հանդիպման շնորհիվ Թութունջյանը ծանոթանում է Փարիզի արվեստագիտական շրջանակի հետ։

Tutunjyan«Երվանդ Քոչարը Փարիզ էր այդ թվականներուն, շատ բան կպարտիմ իր բարոյական քաջալերանքին։ Արվեստի մեջ նոր հորիզոններու, խիզախ որոնումներու տարիներ էին, եւ իր աշխարհայացքով, ըմբռնումներով միշտ հարուստ, միշտ նոր էր Քոչարը։ Ես աշխատում էի որպես խեցեգործ բանվոր։ Հանդիպումը Երվանդ Քոչարի հետ կանխորոշեց իմ կարիերան։ Նրա արվեստանոցն այցելելն ինձ համար իսկական հայտնություն էր։ Ես կապվեցի Քոչարի հետ․ հինգ տարվա ընթացքում, հետեւելով նրա խորհուրդներին, մասնակցեցի ցուցահանդեսների, կոնֆերանսների, բանավեճերի եւ զարգացա ու կատարելագործվեցի տարբեր ուղղությունների նկարիչների միջավայրում»,- իր հուշերում գրում է Լեւոն Թութունջյանը։

Թութունջյանը դառնում է տաշիզմի հիմնադիրներից մեկը: 1925 թվականին փարիզյան ցուցահանդեսներից մեկի ժամանակ նա Քոչարի միջնորդությամբ ծանոթանում է վրացի նկարիչ Դավիթ Կակաբաձեի հետ, որի արվեստը մեծ ազդեցություն է ունենում իր ստեղծագործության վրա։

«Ես նկարիչ եմ, ես փորձում եմ միահյսուսվել տիեզերքի հետ, հասկանալ նրա կառուցվածքը, ես հավատում եմ երազներին, ես տեսնում եմ տիեզերքի ուրվագծերը, ինձ համար տիեզերքը կետային համակարգի շուրջը բոլորած կիսաշրջան է, տիեզերքը մի վիթխարի զարդանկար է»,- գրում է Թութունջյանը։

Թութունջյանի «Դեղին դիմակ»-ը ցուցադրության առանցքում

Այս ցուցադրության առանցքային գործերից է Թութունջյանի «Դեղին դիմակ» հանրաճանաչ ստեղծագործությունը։ «Կոտորածի վկա դարձած մարդու հոգի, աշխարհի ամայացած էություն». այսպես է Թութունջյանը նկարագրում ցեղասպանությանը նվիրված իր կտավը, որը Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականին։

Tutunjyan Yellow mask«Նման խոշոր արվեստագետների համատեղ ցուցադրություն ընդհանրապես չի եղել։ Իրավամբ, այն կարելի է համարել բացառիկ, միջազգային մակարդակի ցուցահանդես։ Փարիզի «Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնում՝ Դալիի, Պիկասոյի կողքին, երեք անվանի հայ նկարիչներ են ցուցադրվում՝ Գորկի, Թութունջյան եւ Քոչար։ Մեր կերպարվեստի սրահն առաջին անգամ Թութունջյանի անհատական ցուցահանդես կազմակերպեց 2016 թվականին։ 2020-ին մտադիր էինք Թութունջյանի 115-ամյակը նշանավորել մեծ ցուցահանդեսով, համաճարակը խանգարեց»,- ասում է «Շեդեւր» կերպարվեստի սրահի տնօրեն Աբրահամ Գրիգորյանը:

Abraham GrigoryanՅուղաներկ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, բացառիկ արխիվային նյութեր։ Ներկայացված ստեղծագործություների մոտիվներով Աշոտ Մարաբյանն արել է ժամանակակից ինստալյացիաներ։

Ashot MarabyanԸստ թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի՝ վերջին տարիներին նորարարական մոտեցումներով հաճախ են հանդես գալիս։ «Քոչարի թանգարանն այսօր փորձում է իրականացնել ժամանակին համահունչ ցուցադրություններ՝ հաճախ դիմելով ինստալյացիաների, լուսային ու ձայնային էֆեկտների օգնությանը»։

Երվանդ Քոչարի եւ Լեւոն Թութունջյանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին, ասում են համադրողները, միեւնույն ժամանակ հավելում, որ Թութունջյանի արվեստը դեռեւս խոր ուսումնասիրության կարիք ունի։

Karine Kochar2024 թվականին Երվանդ Քոչարի 125-ամյակն է, Կարինե Քոչարն ասում է՝ թանգարանը նշանակալի իրադարձություններով կնշի հոբելյանը։ Այս ցուցադրությունը, որ կտեւի մինչեւ մարտի 28-ը, նախատեսվում է անցկացնել նաեւ արտերկրում։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օդորակիչների պահանջարկը ՌԴ-ում ավելացել է 239,5 տոկոսով
հաջորդը
«Սա Պուտինի պատերազմն է, ոչ թե ռուս ժողովրդի». Օվսյաննիկովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն