• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ջրի համաշխարհային օր կամ անտեսանելին՝ տեսանելի

Մարի Չաքրյան 22:18 | 22.03.2022
Մարի Չաքրյան 22:18 | 22.03.2022
water

Մարտի 22-ին, 1993-ից սկսած, նշվում է Ջրի համաշխարհային օրը՝ շեշտը դնելով քաղցրահամ ջրի կարեւորության վրա: Օրվա հռչակման հիմքում 1992-ի հունիսին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում ընդունված համապատասխան որաշումն է:

Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների, դրանց վերականգնման ու պահպանության վրա, ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր:

Ներկայում ջրի համաշխարհային օրվա հիմնական նպատակն է աջակցել Կայուն զարգացման 6-րդ նպատակին, այն է՝ մինչեւ 2030 թվականը բոլորի համար ապահովել մաքուր ջրի եւ սանիտարական պայմանների հասանելիություն:

ՄԱԿ-ը 2022-ին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մաքուր ու անվտանգ ջուրն ու սանիտարական տարրական պայմանները հասանելի չեն ավելի քան 2,2 միլիարդ մարդու: Կազմակերպությունը կոչ է անում բարձրացնելու հանրության շրջանում իրազեկության մակարդակը եւ գործողություններ ձեռնարկելու ջրի համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար:

Օրվա շրջանակում ուշադրության կենտրոնում հատկապես ստորերկրյա ջրերն են, որոնք թեեւ անտեսանելի են, բայց տեսանելի ազդեցություն ունեցող բարիք են ու անխնա օգտագործվում են նաեւ մեր երկրում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրվա առիթով, Եվրոպական միության եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ, «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում հայտարարել է լուսանկարների մրցույթ, որին մասնակցել ցանկացողները կարող են մինչեւ մարտի 31-ը թեմատիկ լուսանկար կամ ֆոտոպատմություն ուղարկել eu4sevan@giz.de էլեկտրոնային փոստին՝ կցելով Սեւանա լճին առնչվող իրենց հիշողություններին, լճի խնդիրներին կամ Սեւանի պահպանության հարցերին վերաբերող հակիրճ նկարագրություն:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը եւ IT ոլորտը Հայաստանում. Կարեն Ազատյան
հաջորդը
Հերթական պատի՞ժը չեզոք դիրքորոշման համար

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա