• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հանուն Երկրի մարեցին լույսերը

Մարի Չաքրյան 22:45 | 28.03.2022
Մարի Չաքրյան 22:45 | 28.03.2022

Ամեն տարի մարտի վերջին շաբաթ օրը՝ երեկոյան 20:30-ին, ավելի քան 190 երկրում մեր մոլորակի ճակատագրով մտահոգ մարդիկ միավորվում են ու մեկ ժամով անջատում լույսերը: Այս միջոցառումը կոչվում է «Մոլորակի ժամը», սակայն այն ավելին է, քան ուղղակի մեկ ժամը:

Այն սկիզբ է առել 2007 թվականին Սիդնեյ քաղաքում որպես խորհրդանշական իրադարձություն։ Տարիների ընթացքում վերածվել է շարժման հանուն մեր ապագայի՝ ոգեշնչելով ու միավորելով միլիոնավոր մարդկանց բնության ու Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու ու միջոցներ ձեռնարկելու շուրջ։

Միջոցառումը համերաշխության ու միասնականության խորհրդանիշ է:

Earth dayԱյս տարի «Մոլորակի ժամը» նշվեց մարտի 26-ին: Հայաստանը եւս միացավ համաշխարհային այս ակցիային հանուն մեր մոլորակի կենսական պայմանների ու ռեսուրսների պահպանման:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի գրասենյակը Երեւանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ 15:00-ից տարաբնույթ միջոցառումներ էր նախաձեռնել՝ թեմատիկ բանախոսություններ, սեմինարներ, հետաքրքիր խաղ-անակնկալներ:

Earth day«Մարդը եւ բնությունը» թեմատիկ բանախոսությամբ հանդես եկավ Դիջեյ Վակցինան (Արուսիկ Մկրտչյանը)։ Նա նշեց, որ մարդը, որն իրեն ամենազոր է կարծում ու ոչնչացնում է իրեն շրջապատող ամեն ինչ, կենսաբանական էակներից կաթնասունների դասին պատկանող մի տեսակ է ընդամենը։

Սեղանի խաղեր ստեղծող «Դե» թիմի հիմնադիր Հայկ Մկրտչյանն էլ ներկայացրեց այն պարզ գործողությունները, որոնցով կարելի է առօրյայում կամ ինչ-որ բան ստեղծելիս էկովարքագիծ դրսեւորել։

Earth day«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին թափոնների տեսակավորման ու վերօգտագործման մասին։ Նրանք ներկայացրին, թե որ տեսակի ստվարաթուղթն է հնարավոր վերամշակել, որ 70 պլաստիկ շշի վերամշակումից կարելի է ձմեռային բաճկոն ստանալ: Տեղեկացրին, որ աշխարհում գնալով առավել լայն կիրառություն է գտնում «ֆաստ ֆեշն» հասկացությունը, երբ մարդիկ հագուստն ընդամենը մեկ-երկու անգամ են կրում, հետո դեն նետում, մինչդեռ հագուստի ընդամենը 8%-ն է ներկայումս վերամշակվում։ Հայաստանում գործվածքների տեսակավորման մշակույթ ու տեխնոլոգիաներ ընդանրապես չկան։ Խորհուրդ տվեցին մարտկոցներն առայժմ տանը, ապահով վայրում պահել, քանի որ դրանց վերամշակում մեր երկրում դեռ չկա, բայց, հուրախություն մեզ, պլաններ կան։

Հռիփսիմե Մկրտչյանը աշխատարանի միջոցով ցույց տվեց, թե տնային պայմաններում ինչպես կարելի է վերամշակել օգտագործված թուղթը։

Earth dayՄասնակիցները նույնիսկ բնական հյութ պատրաստեցին՝ խառնիչի էլեկտրական սնուցումն ապահովելով հեծանիվ վարելով։

Երեկոյան, երբ մեկ ժամով մարեցին լույսերը, թափոններից պատրաստված հագուստի ցուցադրություն կազմակերպվեց:

Earth day
Earth day

20:30-ին մեկ ժամով անջատվեց ոչ միայն բուսաբանական այգու, այլեւ Երեւանի փողոցային լուսավորությունը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցեցին կամավորները։ Սա եւս իրազեկման ու էկոկրթության ձեւ է։ Բոլոր նրանց, որոնք միջոցառմանը չմասնակցեցին, WWF-Հայաստանը խորհուրդ է տալիս չվհատվել։ Նրանք կարող են իրենք իրենց մարտահրավեր նետել եւ, օրինակ, քիչ օգտագործել պլաստիկ տոպրակներ, թափոնները տեսակավորել, չծխել, սոցիալական ցանցերում պատմել «Երկրի ժամը» միջոցառման մասին կամ բնապահպանական հարցեր բարձրացնել, քայլարշավներ կազմակերպել ու բացահայտել Հայաստանի չնաշխարհիկ բնությունը, անգամ մոմերով ընթրիք կազմակերպել ընտանիքի անդամների կամ ընկերների հետ։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բեռլինը դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր տեղակայելուն
հաջորդը
Նոր պատերազմի վտանգն առկա է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն