• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դպրոցի քննական առարկաները, ժամանակացույցն ու կարեւոր մանրամասները

aliq 14:46 | 30.03.2022
aliq 14:46 | 30.03.2022
School

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական եւ պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը եւ ժամանակացույցը:

Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական եւ կենտրոնացված ավարտական եւ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը։

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումը՝ հունիսի 10-21-ը

«Մայրենի» (գրավոր, թեստ)՝ հունիսի 10-ին, «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ)՝ հունիսի 13-ին։

«Մայրենի» եւ «Մաթեմատիկա» առարկաներից քննություններին տրվում է 60-ական րոպե։

9-րդ դասարանում քննությունները՝ հունիսի 8-30-ը

Կենտրոնացված ավարտական քննություններ «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից՝ հունիսի 28-ին եւ 30-ին։

«Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված քննությունների տեւողությունը՝ 120-ական րոպե։

«Հայոց պատմություն» (բանավոր)՝ հունիսի 8-ին, «Գրականություն» (բանավոր)՝ հունիսի 13-ին, Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր)՝ հունիսի 16-ին։

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ)՝ հունիսի 23-ին, «Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ)՝ հունիսի 28-ին, «Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ)՝ հունիսի 30-ին, «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում՝ հունիսի 7-ից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում։

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները՝ հունիսի 8-22-ը

«Հայոց լեզու» (գրավոր)՝ հունիսի 8-ին, «Հայոց պատմություն» (գրավոր)՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկա» (գրավոր)՝ հունիսի 22-ին։

«Հայոց պատմություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից քննությունների տեւողությունը՝ 120-ական րոպե։

Ուսումնական հաստատություններում ավարտական եւ պետական քննությունները կսկսվեն 10։00-ին։ Սովորողներն ուսհաստատություն պետք է ներկայանան 9։00-ին։ Կենտրոնացված ավարտական քննությունը կսկսվի 11։00-ին։

«Ռուսաց լեզու» եւ «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկաները՝ 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուսաց լեզու» (բանավոր), ինչպես նաւեւ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար «Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր) առարկաները՝ քննաշրջանի ընթացքում։

Բոլոր գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորանոց համակարգով։

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղապահները ԼՂ-ից Ուկրաինա չեն մեկնել
հաջորդը
Բուռն ծափահարությունները՝ բարոյական հաղթանակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն