• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսական գազի այլընտրանք սեղմ ժամկետում գտնելն անհնար է

aliq 16:52 | 30.03.2022
aliq 16:52 | 30.03.2022
gazprom

Ըստ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի՝ աշխարհի խոշորագույն գերմանական BASF քիմիական կոնցեռնը հայտարարել է, որ էմբարգո կիրառելու դեպքում անհնար է սեղմ ժամկետում փոխարինել ռուսական գազը։

Ընկերության դիտորդական խորհրդի անդամ Միխայել Վասիլիադիսը նշել է, որ մասնավորապես կվտանգվի 40 հազար աշխատատեղով Լյուդվիգսհաֆենի գործարանի աշխատանքը։ Նա նշել է, որ ռուսական գազի այլընտրանքի բացակայության պարագայում աշխատանքից կզրկվեն քիմիական ոլորտում ներգրավված հարյուրհազարավոր մարդիկ։

BASF-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարտին Բրուդերմյուլերն էլ նշել է, որ կապույտ վառելիքի մատակարարումները սեղմ ժամկետում փոխհատուցել չի հաջողվի։

Կարեւոր ապրանքների արտադրությունը ստիպված կլինեն սահմանափակել

Ընկերությունում նշել են նաեւ, որ գազի ներմուծման նույնիսկ մասնակի կրճատման դեպքում ստիպված կլինեն սահմանափակել մի շարք կարեւոր ապրանքների արտադրությունը, ինչը կանդրադառնա հաճախորդների քանակի վրա։ Բացի դրանից՝ Ռուսաստանը կոնցեռնին նաեւ այլ անհրաժեշտ ապրանքներ է մատակարարում, մասնավորապես` պարարտանյութերի արտադրության համար նախատեսված ամոնիակ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկին, «Գազպրոմին» եւ կառավարությանը հանձնարարել էր ոչ բարեկամական երկրների հետ գազի դիմաց վճարումները կազմակերպել ռուբլով։ Կրեմլում առաջադրանքի կատարման վերաբերյալ առաջին զեկույցը սպասվում է մարտի 31-ին։

Չկա վճարում, չկա գազ

Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Խաբեկը հայտարարել էր,  որ G7-ի երկրները հրաժարվում են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու տարբերակից։ Նա նշել է, որ G7-ի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա) նախարարները համամիտ են, որ վճարման արժույթի փոփոխությունը պայմանագրերի խախտում կլինի, եւ պահանջել են, որ իրենց ընկերությունները ռուբլով չվճարեն։

Կրեմլում այդ հայտարարությանը պատասխանել են «Չկա վճարում, չկա գազ» վերջնագրով։

ԳԴՀ կառավարությունում հայտարարել են, որ երկրի պահեստարանները հագեցած են ընդամենը 25 տոկոսով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն եւ Իրանը կհամագործակցեն բոլոր ուղղություններով
հաջորդը
114 անկրկնելի «նմանակների» երեւույթը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն