• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շվեյցարիան չեղարկել է բոլոր սահմանափակումները, Բուլղարիան՝ մեծ մասը

aliq 20:37 | 30.03.2022
aliq 20:37 | 30.03.2022
covid

Շվեյցարիայի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր սահմանափակումները: Ապրիլի 1-ից կչեղարկվի հասարակական տրանսպորտում  բուժհաստատություններում դիմակ դնելու, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեցող անձանց մեկուսացման պահանջը:

Երկրի կառավարությունում հայտարարել են, որ վերջին շաբաթներին ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների թվի զգալի ավելացում չի եղել, թեեւ վարակակիրների թիվն ամեն դեպքում աճել է: Առաջիկա ամիսներին իրադրության վատթարացումը քիչ հավանական է:

«Սակայն համավարակի ապագա զարգացումը անհնար է հավաստի կանխատեսել: Ակնկալվում է, որ SARS-CoV-2-ը չի անհետանա, այլ կդառնա էնդեմիկ: Հետեւաբար ապագայում անհրաժեշտ է ակնկալել նոր սեզոնային ալիքներ»,- ասված է Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ:

Կորոնավիրուսից հետո կյանքն այլեւս նախկինը չի լինի

Բուլղարիայի առողջապահության նախարար Ասենա Սերբեզովան հայտարարել է, որ ապրիլի 1-ից չեղարկում են կորոնավիրուսի վարակով պայմանավորված սանիտարական միջոցառումների մեծ մասը:

Մասնավորապես, կչեղարկվի փակ հաստատություններում դիմակ դնելու պարտադիր պահանջը, սոցիալական հեռավորության պահպանումը, բուհերի հաճախելիությունների սահմանափակումները, ինչպես նաեւ գործատուներին ներկայացված՝ առնվազն 50 տոկոս աշխատակիցների հեռավար աշխատանքը կազմակերպելու պահանջը:

Անդրադառնալով համավարակի բացասական հետեւանքներին, մասնավորապես գործազրկությանը, կրթական ոլորտի վնասներին, տարածված դեպրեսիային՝ նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսից հետո կյանքն այլեւս երբեք նախկինը չի լինի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիան էներգետիկ անվտանգության ապահովման ծրագիր է մշակել
հաջորդը
Թալիբները զինծառայողներին արգելել են սմարթֆոն օգտագործել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն