• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Մեծ Բրիտանիան Արցախում ռուսների դեմ

Մհեր Արշակյան 13:00 | 31.03.2022
Մհեր Արշակյան 13:00 | 31.03.2022
UK army

Լեռնային Ղարաբաղում շունչները պահած սպասում են պատերազմի։ Որքանո՞վ է պատերազմը հավանական։ Բանն այն է, որ խաղաղության կամ չպատերազմի հավանականությունն ավելի ցածր է։ Ադրբեջանցիները ոչ մի հարց չեն լուծել։ Ահա ինչու չեն շտապում խաղաղության համաձայնագիր կնքել։

Հայաստանին չի հաջողվում «հիմարացնել» Ադրբեջանին, որովհետեւ «հիմարացնել» կարող ես միայն ուժեղ բանակով, ուժեղ դիվանագիտությամբ եւ ուժեղ միջազգային թիկունքով։ Սրանցից ոչ մեկն այսօր չունենք։ Ահա ինչու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանն ամեն օր մի նոր սադրանք է հրահրում։ Շարքային ղարաբաղցին չգիտի, որ այդ պատերազմում Ադրբեջանի նպատակը Ստեփանակերտ մտնելը չէ, որովհետեւ մտնելով զրոյացնում է Մինսկի խմբի միանգամից երեք երկրի հեղինակությունը։

Ճիշտ է, Ադրբեջանն ասել է, որ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրով անելիք չունի, բայց խոսքը խմբի մասին է, իսկ Ամերիկան, Ֆրանսիան ու Ռուսաստանը Ղարաբաղում սեփական հաշիվներն ունեն իբրեւ առանձին պետություններ։ Ամերիկան ու Ֆրանսիան այն պիտի դուրս բերեն ռուս-թուրքական միահեծան դիրքավորումից, իսկ Ռուսաստանը պետք է պնդի տարածաշրջանում իր ներկայությունը։

Ադրբեջանում սա գիտեն, ահա ինչու Ստեփանակերտ մտնելը բացառվում է։ Փոխարենը պատերազմը լուծելու է այլ հարց. ղարաբաղցին պիտի իմանա, որ այդ հողում ապրելու ոչ մի մոտիվացիա այլեւս չկա։ Ղարաբաղցին պիտի իմանա, որ Հայաստանի հետ հույսեր կապել չի կարող, որովհետեւ այդ փոքրիկ պատերազմին զուգահեռ Ադրբեջանը որոշ սադրանքներ կիրականացնի նաեւ Սյունիքում կամ Տավուշում, որպեսզի Ղարաբաղին հասկացնի, որ Հայաստանը սեփական դարդ ունի լացելու։

Այսօր Բաքու է այցելել Մեծ Բրիտանիայի զինված ուժերի փոխպետքարտուղար Ջեյմս Հիփին, սա նույնպես կարող է դիտվել պատերազմի նախաձեռնման քայլ, որովհետեւ բրիտանական տրամաբանությամբ Ղարաբաղում կբացվի Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ։

Բրիտանական զինված ուժերի ներկայացուցիչը Բաքվում է, ի՞նչ պետք է անի այնտեղ Ռուսաստանի ամենակատաղի երկու հակառակորդներից մեկի բարձրաստիճան զինվորականը։ Հարցն այն է, թե ինչպես այս ամենին կարձագանքի Ռուսաստանը, որի համար Ղարաբաղը կարող է դառնալ երկրորդ ճակատ։ Արեւմուտքն այստեղ նրան պետք է ցույց տա խաղաղապահական առաքելության բոբիկությունը եւ փորձի Ռուսաստանին դուրս մղել Ղարաբաղից։ Բայց հիմնական խնդիրը՝ Հայաստանում ռուսների ներկայության հարցը, մնում է։ Ահա ինչու Ղարաբաղում ծավալվող պատերազմը կարող է վերաբերել նաեւ Հայաստանին։

Սրանք առայժմ սցենարներ են ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակում։ Կգնա՞ Ադրբեջանը բաց առճակատման ընդդեմ ռուսների։ Փաստն այն է, որ ռուսները Ղարաբաղում զինվորականների թիվն ավելացրին ոչ այն պատճառով, որ եղած զինվորականներով չեն ծածկում Ղարաբաղի խաղաղապահությունը։ Նրանք պատրաստվում են ավելի լուրջ բանի։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին Վրաստանից հետ է կանչել Ուկրաինայի դեսպանին
հաջորդը
Փախստականների թիվը գերազանցել է կես միլիոնը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն