• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Թուրքիայի մտքում Կարսն է

Թաթուլ Հակոբյան 13:00 | 03.05.2022
Թաթուլ Հակոբյան 13:00 | 03.05.2022
Rubinyan & Kilich

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը մայիսի 3-ին կհանդիպեն Վիեննայում։ Դա կլինի նրանց երրորդ հանդիպումը: Թուրքական կողմը չի շտապում բացել Հայաստանի հետ 1993 թվականից ի վեր փակած սահմանը եւ ձգտում է Երեւանից նոր զիջումներ կորզելու:

Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվել, քանի դեռ Երեւանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ խորհրդային սահմանները, Թուրքիան չի շտապելու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Ավելին, այս ընթացքում Թուրքիան ձգտում է իրականություն դարձնելու նաեւ այն երեք նախապայմանները, որ առաջ է քաշել Հայաստանի անկախությունը ճանաչելուց ի վեր:

Ռուբինյան-Քըլըչ հանդիպման նախօրեին արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի «սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել»: Պաշտոնական Երեւանը հակադարձեց՝ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որեւէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա»:

1991 թվականի դեկտեմբերին Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է հռչակագրով, որտեղ հղում է արվում 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրին:

Կարսի պայմանագիրը զուտ հայ-թուրքական չէ։ Այն Ռուսաստանի՝ ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ մի կողմից ստորագրել են Թուրքիան, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդային հանրապետությունները: Այս պայմանագիրը, որ Խորհրդային Հայաստանը վավերացրել է 1922-ին՝ նախքան ԽՍՀՄ-ի մաս կազմելը, վերջինն է եւ այսօր միակը, որով ճանաչվել են ժամանակակից Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները:

1991-ից ի վեր Թուրքիան ձգտել է հասնելու նրան, որ Երեւանը վերահաստատի Կարսի պայմանագիրը, կամ Հայաստանն ու Թուրքիան կնքեն մի նոր փաստաթուղթ, որով կողմերը ճանաչեն միմյանց սահմանների անխախտելիությունը: Այսօր Անկարան հենց դա է ակնարկում, երբ հայտարարում է, թե Հայաստանի եւ Թուրքիայի «սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել»:

Ամենայն հավանականությամբ նման համաձայնություն դեռ չի կայացվել, սակայն Անկարան ձգտելու է հասնել դրան, հակառակ դեպքում շարունակելու է փակ պահել Հայաստանի հետ սահմանը եւ հրաժարվելու է Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց:

2008-2009 թվականներին Թուրքիան, ըստ էության, հասել էր դրան: Հայ-թուրքական արձանագրություններից մեկով անուղղակի ճանաչվում էր Կարսի պայմանագիրը որպես երկու պետությունների միջեւ օրինական եւ գործող փաստաթուղթ: Նախկին արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեթ Դավութօղլուի ստորագրած փաստաթղթերից մեկում ասվում է՝ «…հաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»:

Ինչպես տեսնում ենք, չկա Կարս անունը, սակայն հղում է կատարվում 1921 թվականի հենց այդ պայմանագրին: Հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեցին երկու երկրների խորհրդարաններում: Թուրքիան հրաժարվեց, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը չգնաց որեւէ փոխզիջման: Սերժ Սարգսյանը իր իսկ բանակցած փաստաթուղթը ՄԱԿ-ի ամբիոնից նետեց «գրողի ծոցը»:

Թուրքիան, անկասկած, փորձելու է պարտված եւ ինքնիշխանությունը մասամբ կորցրած Հայաստանից կորզել հնարավոր առավելագույնը, այն է՝ Կարսի պայմանագրի վերահաստատում կամ  Կարսի նոր պայմանագրի ստորագրում, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Երեւանի ավելի պասիվ դերակատարություն: Բայց եթե անգամ Հայաստանի գործող իշխանությունները գնան դրան, ապա Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանները եւ չի հաստատելու դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:

Այնպես որ, այսօր Վիեննայում կայանալիք Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից չպետք է մեծ ակնկալիք ունենալ:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն էներգետիկական ոլորտում կհամագործակցի Աֆրիկայի հետ
հաջորդը
Ալիեւն Էրդողանին հրավիրել է Ադրբեջան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն