• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պայքար՝ առանց բովանդակության

Արման Գալոյան 13:00 | 04.05.2022
Արման Գալոյան 13:00 | 04.05.2022
Protest Yerevan

Ընդդիմության ակցիաների երեկվա միակ ուշագրավ դրվագը, թերեւս, Ֆրանսիայի հրապարակում Սիրուշոյի փոքր համերգն էր: Նրա երկրպագուները հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ վայելելու երգչուհու կենդանի կատարումները:

Եվ վերջ:

Իսկ ընդդիմության՝ արդեն որերորդ օրն ընթացող հանրահավաքներին չի հնչում քաղաքական որեւէ լուրջ խոսք: Ոչ մի խորքային վերլուծություն Հայաստանում ստեղծված իրավիճակի, դրա պատճառների եւ իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Ու սա՝ այն դեպքում, երբ ընդդիմության առաջին շարքերում փորձում են հանդես գալ Հայաստանի երկու նախկին նախագահները. Ռոբերտ Քոչարյանը ցերեկներն է մասնակցում երթերին, Սերժ Սարգսյանը՝ երեկոյան զրույցի գալիս Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց մոտ:

Լավագույն դեպքում իշխանությունների հասցեին պիտակներ են հնչում՝ «դավաճան», «թուրք»: Կամ էլ պոպուլիստական խոստումների շարան՝ Շուշիից ու Հադրութից բացի արդեն նաեւ Մասիս սարը, Անին ու Կարսը հետ բերելու մասին: Իսկ ինչ պետք է անեն իշխանափոխությունից հետո, ինչպես են տեսնում այս իրավիճակում ԼՂ խնդրի լուծումը, ինչպես են պատկերացնում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական երկխոսության ճանապարհը (որոնք գոնե հրապարակային արժանացել են ՌԴ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի աջակցությանը)՝ պարզ չէ: Այս մասին լռում են կամ ընդհանրական ինչ-որ հայտարարություններ են անում, թե իրենց իշխանության գալու դեպքում կլուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք ունակ չէ լուծելու այս կառավարությունը:

ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը երեկ նաեւ հայտարարեց իշխանափոխությունից հետո ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին: Թեեւ, պարզ է, որ նման իրավիճակներում ժամանակավոր կառավարությունը, որպես կանոն, լինում է կոլեկտիվ անպատասխանատվության մարմին: Հիշեք թեկուզ 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո ձեւավորված կառավարությունը, որ շատ կարճ կյանք ունեցավ. մի քանի ամիս անց ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դադարեցրին համագործակցությունը Փաշինյանի հետ:

Իհարկե, այնպես չէ, որ գործող իշխանությունն ինքը քաղաքական խոսք է ասում կամ օրակարգ է թելադրում: Ընդդիմությանը հակադարձելիս ՔՊ-ականներն էլ նույն ոճի մեջ են, պարզապես պիտակներն են այլ՝ «թալանչի», «ռեւանշիստ»: Նույն բառապաշարով մեղադրում են ընդդիմությանը հակառակորդին ծառայելու, հակառակորդի շահերից բխող քայլեր անելու համար, ճիշտ այնպես, ինչպես իրենց էին ժամանակին ՀՀԿ-ականները մեղադրում:

ՔՊ-ականներն այսօր ծաղրում են հանրահավաքի մասնակիցների թվի առումով, չարախնդում են, որ ընդդիմությանը չի հաջողվում բողոքի ակցիաներին լայն զանգվածներ ներգրավել, եւ ամեն առիթով մատնացույց են անում ընտրություններում նրանց հավաքած ձայները, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր 7 տոկոսանոց ուժին իր տեղը ցույց տալիս:

Եվ հետո, եթե հիշում եք, Փաշինյանի առաջնորդած ուժը նույն կերպ քաղաքական խոսք չէր ասում նաեւ 2018-ին, երբ պայքարում էր ընդդիմադիր դիրքերից: 2018-ին այն ժամանակվա ընդդիմությունն էր փողոց դուրս եկել «մերժի՛ր Սերժին» կարգախոսով, իսկ հիմա մերժվածներն են նույն կերպ կոչ անում՝ «առանց Նիկոլի Հայաստան»:

Այնպես որ, այս առումով իշխանության ու ընդդիմության ընդհանրությունները չափազանց շատ են, եւ այդ նմանությունները դրսեւորվում են ամեն քայլափոխի:

Իսկ մինչ այդ հասարակությունն, ըստ էության, պատանդ է դարձել քաղաքական դաշտը զբաղեցնող ապաքաղաքական այս երկու միավորների ձեռքին:

Նախկինների ու ներկաների «բոշա-փչացած» ոճով պայքարն ըստ էության գնալով ավելի հոգնեցուցիչ է դառնում: Եւ առանց չափացանզության Հայաստանում այսպիսով ավելի է ամայանում առանց այն էլ ամայացած քաղաքական դաշտը:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը ձգտում է բարդացնելու ՌԴ-ի մուտքը կիսահաղորդիչների շուկա
հաջորդը
Օդերեւութաբանական կայան Էվերեստի գագաթին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն