• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ո՞րն է Հայաստանի քաղաքակրթական այցեքարտը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 10.05.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 10.05.2022
sculpture

Երբ «Դրուժբա նարոդով» ամսագիրը հրապարակեց Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, եւ Բաքվում գրողի դեմ հալածանքներ սկսվեցին, ռուսական լրատվամիջոցներից մեկը հարցազրույց արեց նրա հետ։

Տպավորվել է գեղարվեստական հղացման հեղինակային այս ձեւակերպումը․ «Գրել եմ, որպեսզի գոնե մեկ հայի մեջ սպանեմ ադրբեջանցիների հանդեպ ատելությունը»։ Սա մաքուր դիվանագիտություն է։ Գրել է, որպեսզի ոչ թե մի ադրբեջանցի ճանաչի հայկական Ագուլիսի ողբերգությունը եւ ապաշխարի, այլ որպեսզի գոնե մի հայ դադարի ադրբեջանցիներին ատելուց։

Ավելի վաղ կարդացել էի ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը։ Ո՞րն է ուղենշային գաղափարը․ «Այո՛, թուրքերը հայերին կոտորել են, հայրենազարկել, բայց մենք այլ կերպ չէինք կարող, այլապես կկործանվեր Թուրքիան»։

Թուրքերն, ահա, ստեղծում են Թաներ Աքչամ, Օրհան Փամուկ, Աքրամ Այլիսլի․․․ Հրանտ Մաթեւոսյանի «Խումհարի» Արմեն Մնացականյան սցենարիստի եւ մշակութային չինովնիկի երկխոսությունը հիշո՞ւմ եք, երբ ասում է, որ հայոց ցեղասպանությունը համամարդկայնորեն ընկալելի չէ, ֆաշիզմի դեմ պայքարն է պետք դնել ապագա ֆիլմի սցենարի հիմքում կամ Հիրոսիմայի ողբերգությունը։ Կամ բելառուսական Խատինի ողբերգությունը՝ չգիտեմ։

Ինձ հուզում է, թե ինչպես են թուրքերը կարողանում քաղաքակրթական մակարդակի բերել իրենց պատմությունը։ Այդ Թաներ Աքչամը, Օրհան Փամուկը, Աքրամ Այլիսլին, այդ Օլժաս Սուլեյմենովը, Չինգիզ Այթմատովը, թուրքական աշխարհի տասնյակ, հարյուրավոր այլ դեմքեր, ի վերջո, աշխարհին ներկայացնում են հավաքական թուրք ինքնության բոլորովին այլ կերպար եւ հաղթահարում Հյուգոյի «այստեղից թուրքն է անցել» ասույթի կարծրատիպը, որ, ճիշտ է, պետական-քաղաքական իմաստով երբեւէ նշանակալի չի եղել, բայց եվրոպական հանրության ընկալումներում, գուցե, մի «խորշ» զբաղեցրել է։

Հեռու չգնանք․ կես դար առաջ Նոդար Դումբաձեի հերոսը «օսման փաշայի» հետ էր համեմատում Վրաստանը զավթած խորհրդային բյուրոկրատիային։ Այսօրվա Բաթումի այցեքարտը «Ալի եւ Նինո» քանդակն է։ Այդ վերնագրով վեպ տպագրվել է նախաֆաշիստական Եվրոպայում, կարծեմ՝ գերմաներեն։ Հետո թարգմանվել է եվրոպական մի քանի լեզուներով, հրատարակվել նաեւ Միացյալ Նահանգներում։

Ադրբեջանում «Ալի եւ Նինո» վեպը տպագրվել է 1990 թվականին՝ որպես Յուսիֆ Չեմենզեմենլիի (Վեզիրովի) գործ։ Եվրոպացի հրատարակիչները հեղինակ են ճանաչում «Կուրբան Սեիդ» ծածկանունով մեկին, որն, իբր, նախախորհրդային Բաքվում գերմանացի նավթարդյունաբերողի որդի է, բայց դա չի խանգարել, որ վրաց-ադրբեջանա-բրիտանական միացյալ ստեղծագործական խումբը վեպի մոտիվներով ֆիլմ նկարահանի։

Ի վերջո, դա պատմություն է Շիրվանշիր ազնվականական ազգանուն կրող Ալիի եւ վրաց իշխանուհի Նինոյի սիրո մասին, եւ դեպքերը գերազանցապես ծավալվում են Բաքվում, իսկ ժամանակը 20-րդ դարասկզբի առաջին երկու տասնամյակն է։

«Ալի եւ Նինո» վեպը, սիրո եւ ողբերգության այդ պատմության հենքով նկարահանված ֆիլմը վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա դրական ազդեցություն թողնո՞ւմ է։ Բաթում այցելող բազմահազար զբոսաշրջիկները «Ալի եւ Նինո» արձանի մոտ մի քանի րոպե կանգնում-լուսանկարվո՞ւմ են, գիդը նրանց գոնե շատ համառոտ պատմո՞ւմ է Ալի Շիրվանշիրի եւ Նինո իշխանուհու սիրո, տառապանքների, Ադրբեջանի անկախության համար կռվում Ալիի զոհվելու մասին։ Իհարկե։

Եվ Բաթում այցելած զբոսաշրջիկներն իրենց հետ հայրենիք են տանում ոչ միայն ծովի, վրացա-թուրքա-աջարական խոհանոցի, այլեւ Ալիի եւ Նինոյի մասին գեղեցիկ հուշեր։

Շուրջ քսան տարի առաջ աբխազ մի պաշտոնյայի հարցրի, որ վրացական գրականության մեջ այլատյացության, աբխազների հանդեպ ատելության որեւէ նշույլ չկա, ինչի՞ց է ծագել վրաց-աբխազական հակամարտությունը, նա նախ զարմացավ, երբ թվարկեցի մի քանի հեղինակի անուն, տասնյակ ստեղծագործություններ, ապա դժգոհ քրթմնջաց․ «Վրացիք ձեւամոլ են, ամեն ինչ կարող են հնարել»։

Գուցե այդպես է (թեեւ համոզված եմ՝ գրականությունը, մշակույթը կեղծիքը չեն ընդունում), բայց երեւույթն ինքնին արժեք է, մի տեսակ՝ «կամուրջ», որ վաղը ժողովուրդներին դարձյալ կարող է հաշտեցնել եթե ոչ քաղաքականապես, ապա գոնե որպես բարի դրացիների, անքեն հարեւանների։

Մենք չգիտենք՝ Արտաշեսյան կամ Արշակունյաց Հայաստանի բնակչությունը միատարր-հայկակա՞ն է եղել, թե՞ պոլիէթնիկ, բայց ստույգ է, որ առնվազն վերջին հազարամյակում երբեք «ստերիլ»-զուտ հայկական միջավայրում չենք ապրել։ Հայ պատմագրությունը այդ իրողության հանդեպ «խուլուհամր» է, ինչպես նաեւ գեղարվեստական գրականությունը։ (Աբովյանի «Թուրքի աղջիկը» բացառություն է, որը հաստատում է օրինաչափությունը)։ Եվ որովհետեւ Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի բոլոր հերոսները հայ են, իսկ գրողն ապրել եւ ստեղծագործել է Թիֆլիսում, հայ ընթերցողը տպավորվում է, որ Թիֆլիսը հայկական քաղաք է։ Կարդում է Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ»-ը, տեսնում, որ «աղա»-ները հայ են, եւ Պոլիսն էլ համարում հայկական։ Իսկ որտե՞ղ են ծավալվում Շիրվանզադեի «Քաոսի» դեպքերը։ Բաքվում։ Եվ քանի որ Մարկոս Ալիմյանը, նրա ընտանիքի անդամներն ու բարեկամ-ծանոթներն են վեպի գլխավոր հերոսները, ուրեմն հայկական է նաեւ Բաքուն։

«Քաոսի» սյուժեով ֆիլմ է նկարահանվել, բայց Հայաստանից դուրս ի՞նչ ազդեցություն կունենա, այդ մասին ոչ ոք չի մտածել։ Հիսուն տարի առաջ Հրանտ Մաթեւոսյանն էր ահազանգում, որ վրացական կինոն նվաճել է միութենական «տեսասրահները», հայկականը՝ մնացել «աղքատ ազգական»։

Վիճակը ոչ միայն չի փոխվել, այլեւ ավելի է վատթարացել։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո բաքվեցի թուրք մտավորականը ձեւակերպել էր, որ իրենք պարտվել են Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին, Վիկտոր Համբարձումյանին․․․ Ո՞վ է այսօրվա հայ իրականության «հեղինակությունը»․․․ Ո՞րն է Հայաստանի քաղաքակրթական այցեքարտը․․․

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյումրիում տոնեցին մաեստրո Դուրգարյանի 80-ամյակը
հաջորդը
Շանթ Սարգսյանը գրավել է 3-րդ տեղը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն