• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ընդդիմության թաքնված վարչապետացուն

Արման Գալոյան 13:30 | 12.05.2022
Արման Գալոյան 13:30 | 12.05.2022
protest

Փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրները շարունակում են զարմացնել իրենց պահվածքով։ Տեւական ժամանակ է՝ նրանք քաղաքացիական անհնազանդության ակցիաներով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն չեն հստակեցնում, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, այսինքն՝ իշխանափոխության դեպքում ով է զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը։

Իշխանափոխության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը, եթե մերժում են գործող իշխանությանը, հասարակությանը պետք է հստակ այլընտրանք առաջարկեն՝ ո՞ւմ են տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում։

Օրինակ՝ 2020-ի տարեվերջին, երբ բողոքի գործողություններ էին սկսել, նույն այս ուժերը ներկայացրել էին նաեւ վարչապետի իրենց ժամանակավոր թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Այլ հարց է, որ հասարակությունը նրանց հետեւից չգնաց նաեւ այդ պատճառով։

Այս անգամ ընդդիմադիրները հայտարարել են ապակենտրոն պայքարի մասին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ օրերս ընդամենը հայտարարեց, թե իշխանափոխությունից հետո կձեւավորեն ժամանակավոր կառավարություն, կհրապարակեն «այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը»։

Թե ինչու է ընդդիմությունը խուսափում վարչապետի իր թեկնածուի անունը հրապարակելուց, կարելի է կռահել. օրինակ՝ միգուցե իրենք էլ են հասկանում, որ վարչապետացուն, այնուամենայնիվ, հասարակության կողմից այնքան էլ ընդունելի մարդ չէ, բայց իրենք ստիպված են հենց այդ անձնավորությանն առաջադրել՝ մի շարք պատճառներով։

Պատահական չէ, որ, օրինակ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների միջոցով հայտարարել է, թե իշխանափոխության դեպքում չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, մինչդեռ նման հայտարարություն չի արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այնպես որ՝ ո՞վ է իրենց վարչապետացուն՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, նրա որդին՝ Լեւոն Քոչարյա՞նը, որն այս օրերին քաղաքացիական անհնազանդության առաջին շարքերում է, անգամ հասցրեց ոստիկանությունում հայտնվել, Արթուր Վանեցյա՞նը, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյա՞նը, թե՞, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը։

Իսկ միգուցե այս գործընթացներն ամենեւին էլ իշխանափոխության նպատակ չեն հետապնդում, այլ պարզապես հարկավոր է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական զարգացումների համատեքստում քաղաքական դաշտում թեժացումներ ապահովել՝ իշխանությունների հետ պայմանավորված կամ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների դրդմամբ։ Ամեն դեպքում սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն հնչել։

Ընդդիմության գործողություններում տարակուսանք հարուցող փաստերը միայն սրանք չեն։

Առաջին օրից եւեթ նրանք հայտարարել են, թե համերաշխության շարժում են ծավալել, մերժում են գործող իշխանությունների նման «սեւերի ու սպիտակների» բաժանելը եւ պարզապես համախմբելու են մարդկանց։ Մյուս կողմից, սակայն, նույն ընդդիմության ներկայացուցիչներն ակցիաների ժամանակ պախարակում ու վիրավորում են իրենց շարժմանը չմիացող քաղաքացիներին: Բանը հասել է նրան, որ արդեն պարբերական բնույթ են կրում իրենց տեսակետները չկիսող քաղաքացիների վրա ընդդիմադիր ակտիվիստների հարձակումներն ու վիճաբանությունները:

Ու մտահոգիչը միայն ընդդիմադիր ակտիվիստների մասնակցությամբ բախումները չեն. հարթակի առաջնորդներն այս օրերի իրենց հայտարարություններով արդարացնում եւ այդպես նաեւ բացահայտ քաջալերում են բռնության դրսեւորումները: Մի երեւույթ, որը քաղաքական դաշտում վաղուց չկար։ Դժվար է հիշել մի դեպք, երբ ընդդիմության կողմնակիցները խմբով հարձակվեին հակառակ ճամբարից որեւէ մեկի վրա, բացառությամբ, թերեւս, 90-ականների, երբ ընդդիմադիր ՀՅԴ-ն նույնիսկ զինված ջոկատներ էր կազմավորել, իսկ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները հարձակվեցին ԱԺ շենքի վրա եւ բռնության ենթարկեցին խորհրդարանի այն ժամանակվա ղեկավարներին։

Կարելի է, թերեւս, մի քանի պարզ ճշմարտություն արձանագրել, որ օրինակ՝ ժողովրդավարության հայեցակարգում անհեթեթ է բռնության արդարացման որեւէ դրսեւորում, եւ որ այս երկու հասկացությունները հակոտնյա են։ Առավել եւս ընդդիմությունը պետք է փորձի բացառել նման դեպքերը, իսկ լինելու պարագայում՝ դատապարտել, հատկապես, եթե հռչակել են համերաշախության ու համախմբման մասին։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Դուշանբեում
հաջորդը
Երաշտների հաճախականությունն աճել է 29%-ով. ՄԱԿ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն