• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ատելությամբ առաջնորդվողները

Վարդան Հարությունյան 11:30 | 12.05.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 12.05.2022
fist

Մեր երկիրն այսօր բարդագույն վիճակում է։ Եթե ելքեր չգտնենք, ապա վաղվա մեր կորուստները խիստ ցավոտ են լինելու եւ անդառնալի։ Այսպես արդեն եղել է։ Կորուստի փորձ ունենք։ Անընդհատ կորցնելով մի այնպիսի սահմանի ենք հասել, որից այն կողմ կորցնելը կնշանակի ամբողջի կորուստ։

Վատն են, թե լավը, ցանկանանք, թե չցանկանանք՝ այս իշխանություններն են այսօր Հայաստանը ներկայացնում։ Մեր երկրի անունից նրանք են բանակցում։ Ընտրություններով վերահաստատված իշխանություն են ու հեռանալու ծրագիր, ըստ ամենայնի, չունեն։

Պարտությունը, որ 2020-ի նոյեմբերին գրանցեցինք, շատ հնարավորություններից է մեզ զրկել։ Արտաքին հարթակում մեր դիրքերը չափազանց թույլ են։ Ճնշումներին դիմակայելը, ճիշտ ելքեր գտնելը բարդ է ու դժվար։

Այս վիճակը կարող է ավելի վատթարանալ, մեր կորուստները կարող են ավելանալ, եթե շարունակենք լինել նույնքան անպատասխանատու եւ անհեռատես, որքան եղել ենք վերջին 23 տարիների ընթացքում եւ որքան կանք այսօր։

Եթե երեկ դրսեւորած մեր անպատասխանատվության ու անհեռատեսության հետեւանքով մենք հանգեցինք պատերազմի ու ջախջախիչ պարտության՝ կորցրինք մեր բոլոր ձեռքբերումներն ու ձեռնունայն մնացինք, ապա այսօրվա մեր քայլերի հետեւանքով մենք մեր կորուստները կարող ենք շարունակական դարձնել։

Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։ Կամ՝ Հայաստանին պարտադրում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի։ Ինչ պայմանագիր է այն, ինչի է մեզ հանգեցնելու՝ չգիտենք։ Բայց գիտենք, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Գիտենք նաեւ, որ Հայաստանը մասնակցում է այդ աշխատանքներին։ Լսում ենք Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարություններն ու հասկանում՝ Հայաստանին զիջումներ են պարտադրում։ Ցավալի է, բայց գիտենք նաեւ, որ Հայաստանի անունից բանակցողների հմտությունները չեն բավարարում, եւ հայկական կողմն ընկրկում է։ Սրա մասին էր Փաշինյանի՝ նշաձողն իջեցնելու մասին ակնարկը, որ հնչեցրեց Ազգային ժողովում։

Բարդագույն այս իրավիճակում այն, ինչ անում են երկրի իշխանությունները եւ հատկապես ընդդիմությունը՝ Արցախի խնդիրը շահարկելով, արտաքին հարթակում էլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը։

Անիմաստ է այլեւս կրկնելը, թե ընդդիմադիր հարթակում եղած ուժերը, որ հենց Արցախի խնդիրը շահարկելով 1998-ին իշխանության եկան, այն լուծելու հսկայական ժամանակ են ունեցել, բայց չեն լուծել։ Ավելին՝ բանակցային գործընթացում Հայաստանի երբեմնի ամուր դիրքերը թուլացնելով՝ խնդիրը փակուղի են տարել։ Անիմաստ է կրկնել նաեւ, որ Փաշինյանի իշխանությունը խնդիրը փակուղուց դուրս բերելու հնարավորություն է ունեցել, բայց չի արել։ Էլ ավելի անիմաստ է կրկնելը, որ այս երկու՝ իրարով հաստատված ու իրարով ապրող ուժերը, իրար շարունակելով ու իրար փոխլրացնելով, հասցրել են մեզ պատերազմի ու ջախջախիչ պարտության։ Անիմաստ է, որովհետեւ նրանք շարունակելու են իրար մատնացույց անել ու իրար մեղադրել, բայց երբեք ու երբեք իրենց անցած ճանապարհին հետհայացք չեն նետելու ու իրենց սխալները չեն ընդունելու։

Այն թշնամությունը, որ կա ընդդիմություն-իշխանություն պայքարում, այն բառապաշարը եւ պայքարի այն հնարքները, որ կիրառում են իրար հանդեպ, ատելության այն չափաբաժինը, որ տածում են նրանք իրար նկատմամբ, փակում է հանուն երկրի ապագայի իրար հետ աշխատելու եւ համագործակցելու բոլոր հնարավոր ճանապարհները եւ բոլոր պատուհանները։ Իրար դեմ մղվող նրանց պայքարում, որտեղ նրանք նախկիններ են ու ներկաներ, մերժվածներ են ու կապիտուլյանտներ, որպես նպատակ չկա երկիրն, ու չկա պետությունը։

Կան միայն պահել իշխանությունը – խլել իշխանությունը տարբերակները։ Իսկ ընթացքում արձանագրվող կորուստները՝ անկախ դրանց ճակատագրականությունից, էական չեն։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բլինքենն Ալիեւի հետ քննարկել է բանակցային գործընթացը
հաջորդը
Անկարան հուսով է, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը փոխվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն