• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Ռուբլով գործարքները կտրուկ թանկացել են

Արմինե Ավետյան 14:45 | 13.05.2022
Արմինե Ավետյան 14:45 | 13.05.2022
rubl

Հայաստանի բանկերում կտրուկ բարձրացել են ռուսական ռուբլով կատարվող գործարքների միջնորդավճարները։ Օրինակ՝ բանկ ռուսական ռուբլի մուտք անելու՝ սեփական հաշվի վրա դնելու, այլ հաշվին փոխանցելու համար գանձվում է գումարի 5 տոկոսն այն դեպքում, երբ ընդամենը երկուսուկես ամիս առաջ 0,5 տոկոս էր, հետո՝ 1 տոկոս։

«Էվոկաբանկի», «Ակբա բանկի» եւ «Արդշինբանկի» սպասարկման բաժիններից մեզ տեղեկացրին, որ միջնորդավճարի կտրուկ բարձրացումը եղել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո, բայց խուսափեցին պատասխանելուց, թե որն է պատճառը։

Իսկ որպես միջնորդավճար 5 տոկոսը բավականին բարձր է։ 100 հազար ռուբլու կամ այսօրվա փոխարժեքով մոտ 600 հազար դրամի համար 5 հազար ռուբլին կամ 30 հազար դրամը քիչ գումար չէ ընդամենը, ասենք, սեփական հաշվին մուտք անելու դիմաց։ Դա մուտք անողի համար պարզապես կորուստ է, որը «գտնում է» բանկը։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը միջնորդավճարների բարձրացումը դիտարկում է բանկերի ընդհանուր եկամտաբերության համատեքստում։ Բացի այդ՝ բանկերը գնահատում են ռիսկերը, թե այսօր որքանով է ձեռնտու ռուբլի ընդունելը, կամ հաճախորդներն ինչ նպատակով են ռուբլով հաշիվներ պահում։

«Ի վերջո առեւտրային բանկերն իրենք իրավասու են որոշելու իրենց ծառայությունների գները։ Կենտրոնական բանկը, որպես կանոն, ծառայությունների գինը թողնում է առեւտրային բանկերի հայեցողությանը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեկ այլ տնտեսագետ՝ Սուրեն Պարսյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանի բանկերը հայտնվել են միջազգային տարբեր կառույցների խոշորացույցի տակ. ռուբլով գործարքները խստորեն հսկվում են։

Ինչպես հայտնի է, պատերազմից հետո արեւմտյան երկրներն ու միջազգային կառույցները ֆինանսատնտեսական բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի բանկերի, խոշոր ընկերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների եւ ընդհանրապես այդ երկրի նկատմամբ։ Եվ այդ նույն պետություններն ու կառույցները պարբերաբար զգուշացնում են, թե այն երկրները, որոնք կօգնեն Ռուսաստանին շրջանցելու իրենց սահմանած պատժամիջոցները, կենթարկվեն նույն պատժամիջոցներին։

Եվ հենց դա է Հայաստանում առեւտրային բանկերի՝ ռուսական արժույթով կատարվող գործարքների, անգամ ունեցած գումարը սեփական հաշվին մուտք անելու շատ պարզ գործողության գինը կտրուկ թանկացնելու պատճառը։ Այդպիսով բանկերը նախ իրենք են փորձում կանխել ռուսական ընկերությունների կողմից պատժամիջոցների հնարավոր շրջանցումը եւ ավելի ծախսատար են դարձնում գործարքները, որ մեծ գումարներ չգան Հայաստան, չկանխիկացվեն եւ այլ արժույթի չվերածվեն։

Այսինքն՝ թանկացնելով ռուբլով բանկային գործարքները՝ ոչ շահավետ են դարձնում, օրինակ, ռուբլին դոլարի կամ եվրոյի վերածելն ու դրանով արեւմտյան երկրներում իրենց բիզնեսի համար անհրաժեշտ որեւէ գործողություն կատարելը։ Այդպիսով արհեստականորեն եւ անուղղակիորեն թանկացնում են դոլարն ու եվրոն։

Ավելին՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ուկրաինայի Կենտրոնական բանկը հրապարակավ դիմել է գործընկեր երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի բանկերին՝ դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունները։ Հայաստանի կենտրոնական բանկը չգնաց այդ քայլին, բայց կտրուկ սահմանափակեց կանխիկացման չափը։

«Մեր բանկերը փորձում են կառավարել Ռուսաստանից եկող հոսքերը։ Օրինակ, եթե ճգնաժամի առաջին օրերին ռուսական «Միր» վճարային քարտերով հնարավոր էր 2-3 մլն ռուբլի կանխիկացնել, ավելի ուշ Հայաստանի կենտրոնական բանկը որոշեց սահմանափակել գումարի չափը մինչեւ օրական 50 հազարի ռուբլի։ Կանխիկացնում ու դոլար էին դարձնում, եւ արդյունքում ռուբլու կուրսն էլ ընկավ»,- ասում է Սուրեն Պարսյանը։

Բացի այդ՝ պատերազմի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել եւ գործունեությունը մեր երկրում է կազմակերպել, չճշտված տվյալներով, մոտ 80 հազար ռուսաստանցի, հիմնականում տեղեկատվական ոլորտի մասնագետներ, որոնք նույնպես այլ արժույթների հետ միասին ռուբլի են ծախսում։ Դա նույնպես մեր բանկերում ռուբլու հոսք է ապահովում։

Մեր բանկերի կողմից ռուբլով գործարքների միջնորդավճարների բարձրացումն ունի մեկ այլ կարեւոր պատճառ՝ պատերազմից հետո ռուսական արժույթի փոխարժեքը կտրուկ ընկավ մինչև 1000 ռուբլու դիմաց 3500 դրամ։ Վերջին մի քանի շաբաթներում այն բարձրացել է, բայց կարծիք կա, որ դա ոչ թե տնտեսական իրողությունների, այլ քաղաքական որոշումների արդյունք է։ Եվ ուշ թե շուտ այն նորից կարժեզրկվի, իսկ ռուբլի պահելը կդառնա ռիսկային, ոչ ցանկալի։

Այսինքն՝ բանկերը շահագրգռված չեն ունենալ ռուբլի։ Հատկապես որ Ռուսաստանից ռուբլով փոխանցումները բանկերը հիմնականում դրամի են վերածել ու տվել իրենց հաճախորդներին, ռուբլին պահել են իրենց մոտ։

Այս բոլոր խնդիրներով հանդերձ մեր առեւտրային բանկերը պարզապես որոշել են օգտվել առիթից ու ավելի շատ փող աշխատել։ Ռուբլով գործարքների միջնորդավճարի բարձրացումը նաեւ այդ նպատակն ունի։ Հենց դա նկատի ուներ Թաթուլ Մանասերյանը, երբ ասում էր, թե միջնորդավճարների բարձրացումը պետք է դիտարկել բանկերի ընդհանուր եկամտաբերության համատեքստում, եւ որ նրանք իրավասու են որոշելու իրենց ծառայությունների գները։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճապոնական 14 նոր ապրանքների արտահանումը ՌԴ կարգելվի
հաջորդը
Օրհնյալ է գործընթացը. Washington Post

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն