• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տոնական մտահոգություն Ալավերդիում

Տաթեւիկ Ճուղուրյան 19:23 | 18.05.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 19:23 | 18.05.2022

Թանգարանների միջազգային օրը Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում նշանավորվեց ցուցահանդեսի բացմամբ։ «Դիմանկար» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էր 13 գործ Հայաստանի նկարիչների միության ֆոնդից։

Արվեստասեր հանրությանը ներկայացվեցին Օֆելյա Վարդանյանի, Հրանտ Հովսեփյանի, Ֆլորա Բաղդասարյանի, Մարկոս Արզումանյանի, Սարգիս Մանգասարյանի, Նանե Գյուլամիրյանի, Սուրեն Սաֆարյանի եւ այլ անվանիների աշխատանքներ։

Ցուցահանդեսը նվիրված էր հայ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի հիշատակին։

Exhibition AlaverdiՊատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը ներկաներին շնորհավորեց թանգարանների օրվա առթիվ, ապա խոսեց շենքային նման պայմաններում ցուցադրություններ կազմակերպելու դժվարություններից։

«Ինձ համար շատ դժվար է այս տարածքին ասել թանգարան, որովհետեւ նման անբարեկարգ միջավայրում ենք աշխատում եւ ստեղծագործում։ Բայց մխիթարվում ենք նրանով, որ կան շրջաններ, քաղաքներ՝ սա էլ չունեն։ Մեծ ջանքեր են պահանջվում, մեծ ճանապարհ եմ անցնում, որ նկարներ բերեմ։ Կարելի է ասել՝ ինձ նկարներ չեն տալիս, որովհետև պահպանության համար բացարձակ պայմաններ չկան։ Ալավերդի ցուցահանդես բերելը հարգելով, ընկերական կապերի շնորհիվ է հաջողվում»,- ներկաներին ասաց պատկերասրահի տնօրենը։

Իսկ Ալավերդու քաղաքային թատրոնի ռեժիսոր, «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը նախկին պատկերասրահը հիշեց, երբ շենքն ամբողջովին արվեստի այս օջախին էր պատկանում։ Հիմա պատկերասրահը կարծես «ծվարել» է թանգարանային շենքի մի անկյունում։

Exhibition Alaverdi«Որպես ալավերդցի ես ամաչում եմ այս պատերը, այս տարածքը պատկերասրահ անվանելուց։ Ալավերդուն սա վայել չէ։ Ես  այստեղ ներկա երիտասարդներին, բոլորիս կոչ եմ անում որեւէ շարժում սկսելու, թեկուզ Ֆեյսբուքում, այլ հարթակներում, որպեսզի բարեկարգենք, գոնե ներկենք պատերը։ Կամավորական ջանքերով հնարավոր է անել այդ գործը։ Եթե չպահպանենք, մի օր էլ ինչ-որ մասնագետներ կգան Երևանից ու կասեն՝ թանգարանային պայմանների բացակայության պատճառով փակենք պատկերասրահը»,- իր մտահոգությունը հայտնեց մշակույթի գործիչը։

Exhibition AlaverdiՉնայած շենքային անբարենպաստ պայմաններին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում շարունակում են հանրությանն արվեստ մատուցել։ Մայիսի 21-ին այստեղ օրը կրկին թանգարանային կլինի։ Իսկ դիմանկարների ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ին խնդրել են ուժեղացնել պաշտպանությունը
հաջորդը
Միասնական քննությունները՝ հունիսի 7-24-ը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն