• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ասլամազյան քույրերի պատկերասրահը՝ նոր ասելիքով

Աննման Մինասյան 19:00 | 19.05.2022
Աննման Մինասյան 19:00 | 19.05.2022
Museum Aslamazyan sisters

Թանգարանների միջազգային օրը Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ն այցելուներին դիմավորեց հաճելի անակնկալով. այսուհետեւ «քույրերը» կներկայանան նոր՝ հանդիսատեսին անծանոթ մշտական ցուցադրությունով: Ներկայացվեցին նաեւ քույրերի կենսագրական եւ ստեղծագործական բովանդակությամբ մուլտիմեդիաներ, տեսաֆիլմեր, պատկերագրքեր։

Նախաձեռնությունն իրականացվել է Գյումրու համայնքապետարանի, «Իմ Հայաստան» ծրագրի եւ «Հայկական բարեգործական ընդհանուր միության» աջակցությամբ։

Vigen GalstyanՊատկերասրահի համադրող, լուսանկարչության, կինոյի եւ հայկական արվեստի տեսաբան Վիգեն Գալստյանը հյուրերին հերթականությամբ ներկայացրեց ըստ թեմատիկայի վերախմբավորված առանձին սրահները։ Նշեց, որ խորհրդային հասարակարգում հեշտ չէր արվեստագետին խոսել ու ստեղծագործել. «Բայց Ասլամազյան քույրերն այդ «բաց ու հավասար» հասարակության մեջ կարողանում էին արվեստի լեզվով ակնարկել իրենց ասելիքը»:

Թանգարանի տնօրեն Կարեն Բարսեղյանը կարեւոր ձեռքբերումներից է համարում նոր ու դեռեւս չցուցադրված աշխատանքների ցուցադրությունը:

Karen Barseghyan«Բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ մինչեւ այժմ պահված էին ցուցասրահի ֆոնդում: Նոր էքսպոզիցիան թույլ է տալիս ցուցադրել դրանցից շատերը»:

Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը բացատրում է, թե ինչու մինչ այժմ մեծ սրահը շատ ցուցանմուշներ ցուցադրելու հնարավորություն չէր տալիս. «Ի սկզբանե շենքը չի կառուցվել որպես պատկերասրահ: Գյումրեցիները սիրել են շատ պատուհաններով տներ, այդ պատճառով թանգարանի գրեթե բոլոր դուրս նայող պատերն ունեն ընդարձակ պատուհաններ, ինչն էլ անհնարին էր դարձնում տվյալ պատին նկարի ցուցադրումը: Շարժական պատերի միջոցով լրացուցիչ տարածք ստացանք»:

Lilit TovmasyanԹովմասյանը վստահեցնում է, որ շարժապատերը հնարավորություն են տալիս տրանսֆորմացնելու թանգարանն ըստ ցուցադրության առիթի պահանջի:

Բացի այդ՝ լուծվել է ցուցասրահի ջեռուցման հարցը: Անցկացվել է լեդ եւ կետային լուսավորություն, որի շնորհիվ օրվա ցանկացած ժամի գույներն ընկալվում են այնպիսին, ինչպիսին կան: Փոխվել է հատակի գորգածածկը, որն ապահովում է միջավայրին հատուկ «թանգարանային լռություն»:

Գյումրեցի արվեստագետ Տաթեւ Հարթենյանը ցուցասրահի մշտական այցելուն եւ քույրերի արվեստի սիրահարն է: Թանգարանների միջազգային օրը կրկնակի ոգեւորությամբ է շրջել բոլոր բաժիններում եւ ասում է՝ հիացած է թե՛ նոր ցուցադրված աշխատանքներով, թե՛ նոր ձեւավորմամբ ու համադրմամբ:

Tatev Hartenyan«Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի ցուցասրահ»-ը ամենասիրելի զբոսաշրջային վայր համարողների համար լավ նորություններն այսքանով չեն սահմանափակվում: Շատ մոտ ապագայում սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ կվերանորոգվի շենքի փայտե պատշգամբը։ Պատշգամբում նախատեսվում է հիմնել արվեստանոց, մշակութային սրճարան, որտեղ կկազմակերպվեն փոքրիկ ցուցադրություններ եւ մշակութային միջոցառումներ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ խորհրդի նիստը՝ Երեւանում, ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը՝ հեռավար կարգով
հաջորդը
Մեծ Բրիտանիան ահազանգում է, ԱՄՆ-ը՝ միջոցներ հատկացնում

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա