• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայերն ու հույները՝ բախտակից

Տաթեւիկ Ճուղուրյան 20:55 | 19.05.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 20:55 | 19.05.2022
Alaverdi Greece

Մայիսի 19-ին Ալավերդիում ոգեկոչեցին Պոնտոսի՝ ցեղասպանության զոհ դարձած հույների հիշատակը։ Քաղաքի հունական համայնքային կենտրոնի բակում բացվեց եւ օծվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած հայերի եւ հույների հիշատակը հավերժացնող խաչքարը։

Simon ZakharovՍա պոնտացի հույների ցեղասպանությունը հիշատակող առաջին խաչքարն է Հայաստանում, որի նախաձեռնողը ալավերդցի, ազգությամբ հույն Սիմոն Զախարովն է։ Հայկական եւ հունական տիպային խաչերով երկկողմանի կոթողի քանդակագործներն են Կորյուն Սանահնեցին եւ Արմեն Ղումաշյանը։

Կարմիր տուֆից խաչքարի դարձերեսին հունական խաչն է՝ սպիտակ մարմարից։ Իսկ գրությունը քառալեզու է՝ հայերեն, անգլերեն, հունարեն եւ ռուսերեն։

Aleverdi GreeceԽաչքարը բացեցին Հայաստանի հունական համայնքների միության անդամները։ Կոթողն օծվեց Ալավերդու հոգեւոր առաջնորդ տեր Միքայել քահանա Շաղոյանի ձեռամբ։ Ապա բարձրացվեցին բարեկամ պետությունների դրոշները։

Ելույթ ունեցան Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարեւան, Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, Հայոց ցեղասպանության թանգարանի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը եւ պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը։

Բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Գերասիմոս Ավլոնիտիսը և հունական համայնքի անդամներ։

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից հունական համայնքն ամենափոքրերից է այսօր։ Մեր երկրում մինչեւ 900 հույն է ապրում, որոնց մեծ մասը խառնամուսնական ընտանիքներից են։ Այս տվյալները Հայաստանի հունական համայնքների միությունն է փոխանցում։

Maria Lazareva«Ալավերդին իր հարակից գյուղերով շատ կարեւոր բնակատեղի է եղել հույների համար։ Հիմա հույները քիչ են, եւ խնդիր է մեզ համար ինչպես պահպանել այն, ինչ ունենք։ Այդ պատճառով է, որ շատացրել ենք ճանաչողական, մշակութային միջոցառումները, հունարենի անվճար ուսուցման հնարավորությունները։ Ամեն գնով փորձում ենք լեզվի պահպանումը եւ առհասարակ հունականության զգացողությունը Հայաստանում վառ պահել»,- իր խոսքում նշեց Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարեւան։

Հունական համայնքների միության անդամներն արարողությանը մասնակցում էին պոնտիական տարազով։ Ասում են՝ հունականը պրոպագանդելու նպատակով, նաեւ աշխարհին ասելու, որ Պոնտոսը, նրա լեզուն, տարազը չեն մոռանում։

Alaverdi GreeceՄիջոցառմանը ելույթ ունեցավ Ալավերդու հունական երգչախումբը։

Վերջում ներկաները ծաղիկներ դրեցին խաչքարին։ Հիշատակի միջոցառումն ամփոփվեց մատաղի արարողությամբ։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Freedom House-ի բարձրաստիճան պաշտոնյային
հաջորդը
Հանդիսատեսը կարիք ունի բուռն զգացումների

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն