• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիան մեր բարեկամն է

Տաթեւիկ Ճուղուրյան 17:07 | 20.05.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 17:07 | 20.05.2022

Մի քանի օր շարունակ Լոռին ֆրանսիական մշակույթ էր բուրում։ Աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտորներ Միշել Լեգրանի եւ Ժորժ Կառվարենցի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգային շրջագայությամբ մարզի քաղաքներում էր հյուրընկալվել Երեւանի THEA Orchestra նվագախումբը։

«Ֆրանսիան մեր բարեկամն է» խորագրով երաժշտական արշավը մեկնարկել է Հրազդանից, ապա անցել Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Նոյեմբերյան քաղաքներով։ Նվագախումբը հաջորդիվ կներկայանա Կապանում ու Գյումրիում։ Իսկ նախագծի ամփոփումը Երեւանում կլինի։

THEA OrchestraTHEA Orchestra-ն Հայաստանի քաղաքներով շրջագայում է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով։

Նվագախումբը Երգի պետական թատրոնի կազմում 2020 թվականին հիմնադրել են թատրոնի գեղարվեստական ղեկավար լուսահոգի Արթուր Գրիգորյանն ու նախկին տնօրեն Արմեն Սարգսյանը։ Ամիսներ առաջ թատրոնից «անջատվելով»՝ Երգի պետական թատրոնի նվագախումբը դարձել է THEA Orchestra եւ գործում է որպես ստեղծագործական առանձին խումբ։

Armen Sargsyan«Անցած տարի Բաբաջանյան-100 ենք արել՝ շրջելով սահմանամերձ բոլոր գյուղերով, նաեւ Էլվինա Մակարյանի 70-ամյակին նվիրված համերգ։ Մեծ նախագծերն ու մեծ արշավները դեռ առջեւում են»,- ասում է նվագախմբի ղեկավար Արմեն Սարգսյանը։

Խմբի կազմում երիտասարդ պրոֆեսիոնալ երաժիշտներ են, որոնք զուգահեռ զբաղված են նաեւ Հայաստանի պետական ջազ, Հանրային ռադիոյի էստրադային եւ սիմֆոնիկ, Օպերային թատրոնի նվագախմբերում։

Armen PuchinyanԽմբի հետ գործակցող երաժիշտներից մեկը դաշնակահար, միջազգային 21 մրցույթի դափնեկիր, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արմեն Պուչինյանն է։ Մարզային շրջագայություններն, ըստ նրա, էմոցիաներով լի են. լեփ-լեցուն դահլիճներից մեծ էներգիա են ստանում:

Arthur IsraelyanԻսկ խմբի երաժշտական ղեկավար, դաշնակահար եւ տրոմբոնահար Արթուր Իսրայելյանը, որ ծրագրի գրեթե բոլոր երգ-երաժշտությունների գործիքավորողն է, հատկապես Լոռվա մարզում ելույթ ունենալը մեծ պատիվ է համարում։ Նա ծնունդով վանաձորցի է։ Այնտեղ ապրելիս որպես հանդիսատես միշտ նման համերգների կարիք է զգացել։
«Հիմա փորձում եմ այդ բացը լրացնել եկող սերնդի համար»,- ասում է նա։

THEA Orchestra նվագախմբի համերգն Ալավերդիում տեղացիներն աննախադեպ համարեցին գոնե վերջին մեկ-երկու տասնամյակում։

Համերգի ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի եւ Ժորժ Կառվարենցի գործերը եւ Արթուր Գրիգորյանի ստեղծագործություններից երկուսը։

Narek TeryanՆկարիչ Նարեկ Տերյանը վրձնեց Միշել Լեգրանի դիմանկարը․ այն նկարչի՝ տարբեր համերգների ընթացքում ստեղծած նկարների հետ առաջիկայում կցուցադրվի Գյումրիում։

Samson Melikyan«Ֆրանսիան մեր բարեկամն է» նախագծից հետո էլ THEA Orchestra-ն կշարունակի լավ երաժշտություն տարածել։ «Նաեւ երգելով, մշակույթով պետք է պահենք մեր ինքնությունը»․ խմբի մեներգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Սամսոն Մելիքյանն է ասում։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան կասկածում է, որ Կիեւը ԵՄ-ից զենքը հացահատիկով է գնում
հաջորդը
Մի ձախողված բարեփոխումների խրոնիկա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն