• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ցավի եւ անտարբերության արանքում

Մարիամ Սարգսյան 14:15 | 23.05.2022
Մարիամ Սարգսյան 14:15 | 23.05.2022
Tereza Mesropyan

«2020-ի սեպտեմբերի 27-ից հետո մեր կյանքում կատարված միակ լավ բանը եղբորս շիրիմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղից Հայաստան տեղափոխելն է եղել». այսպես է սկսվում իմ ու Վայոց ձորում ապրող Գեւորգ Մեսրոպյանի զրույցը, հետո երկար լռում ենք, մխիթարանքի խոսքեր չկան:

Մեսրոպյանների ընտանիքը դեռ 1995-ին Վայոց ձորի Սերս գյուղից Արցախի Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղ էր տեղափոխվել: 2020-ի նոյեմբերին, Արցախում թողնելով 25 տարվա կյանքն ու ստեղծածը, ընտանիքը ստիպված վերադառնում է Սերս:

Հինգ տղաների մայր Թերեզա Մեսրոպյանն առաջին որդու կորուստը սգացել է 2018-ին: Արցախ Մեսրոպյանը, որ ժամկետային զինծառայող էր, դիպուկահարի կրակոցից է զոհվել: Մյուս որդին՝ Հովսեփը, պայմանագրային զինծառայող էր: Ինքն ավելի վաղուց էր վերադարձել հայրենի գյուղ ու հսկում էր հարեւան Բարձրունիի սահմանները:

44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 9-ին, Հովսեփին եւ ընկերներին Բարձրունուց Արցախ են տեղափոխել: Երկու օր անց տղայի հետ կապը կտրվել է: Երիտասարդի մասունքները գտել են զոհվելուց մոտ մեկ տարի անց միայն:

«Այդ ամբողջ ընթացքում եղել եմ բոլոր դիահերձարաններում, հիվանդանոցներում՝ Հովսեփից մի մաս գտնելու, հուղարկավորելու համար»,- պատմում է Գեւորգը: Երկու եղբայրներին կորցրած տղան չի մանրամասնում՝ ինչպես են կարողացել Քաշաթաղից փոքր եղբոր՝ Արցախի գերեզմանը Սերս տեղափոխել: Ձեռքերի ու ձայնի համաչափ դողը մատնում է՝ հեշտ չի եղել:

Gevorg MesropyanԸնտանիքը հայրենի գյուղ վերադառնալուց հետո փորձել է մի կերպ ոտքի կանգնել: Երեք եղբայրներով գյուղատնտեսական վարկ են վերցրել, խոշոր եղջերավոր անասուններ գնել, որ կարողանան ծայրը ծայրին հասցնել: 2021-ի օգոստոսին վարկով գնված մի քանի տասնյակ գլուխ խոշոր եղջերավոր անասունը հատել է հայ-ադրբեջանական սահմանը: Մինչ օրս դրանք չեն վերադարձվել, ընտանիքն էլ որեւէ փոխհատուցում չի ստացել:

«Մեր իրավապահ մարմիններից ոչ մեկը ոչինչ չարեց: Ամեն տեղ դիմել եմ՝ տարածքային կառավարման, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարարություններ, մարզպետարան, Վայքի զորամաս, 4-րդ բանակային կորպուս, Մարդու իրավունքների պաշտպանին, մինչեւ Նիկոլ Փաշինյան գնացել եմ, բայց ոչ մի անդրադարձ: Ասում են՝ սպասե’ք: 25 մլն դրամի վնաս ենք կրել, ու ոչ մի բան»:

Երեք օր անասունները հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում են եղել, բայց վերադարձնել չի ստացվել: «Ո”վ է տեսել՝ անասունը 3 օր կանգնի չեզոք գոտում, պաշտպանության նախարարությունը ոչինչ չանի: Ես ուզում էի գնալ, բայց ինձ մի բան պահեց, այ էն տղան (ցույց է տալիս դիպուկահարի կրակոցից զոհված եղբոր լուսանկարը), չէի ուզում եղբորս ճանապարհով գնալ»:

cowsՄի քանի լրատվականներում այդ օրերին արձանագրվել է անասունների՝ Ադրբեջանի սահմանն անցնելու փաստը, մի քանի հուզիչ վերնագիր տարածվել, ու թեման փակվել է այնպես, կարծես ոչինչ չէր էլ եղել:

Որդիներին կորցրած մայրը սակավախոս է, շատ հարցեր չեմ տալիս, հետո անկեղծանում է՝ պետության ու մարդկանց անտարբերությունից է հուսահատվել: «Մենք ոչ մի բան չենք ուզում, միայն հարգանք՝ որպես հերոսի ընտանիքի, արհամարհված չլինենք բոլորի կողմից: Ամուսինս հիվանդանոց է ընկել, բոլոր թղթերով, արտոնություններով գնացել ենք, ասել են՝ պիտի վճարում անեք»:

Հետո հիշում է՝ ինչպես է ամուսինը գնացել Վայքի զորամաս՝ Հովսեփից մի լուր իմանալու: «Հրամանատարն ասել էր՝ փող էր աշխատում, պիտի մեռներ: Պատերազմ է: Սա ծնողին տալու պատասխա՞ն է»,- ասում է տիկին Թերեզան եւ արցունքները թաքցնելու համար շտապում խոհանոց, որ «սուրճը չթափվի»:

Որպես Արցախից տեղահանված ընտանիք՝ Մեսրոպյանները նաեւ պետությունից պիտի տարբեր օժանդակություններ ստանային, բայց միայն առաջին ամիսներին ստացել են 60-հազարական դրամները: Հետո տրվող օժանդակությունը դարձել է մոտ 20 հազար դրամ, սակայն ընտանիքը դրանից չի օգտվում: Այժմ նրանք Սերսում վարձով են բնակվում, ամսական 50 հազար դրամ վարձ են տալիս:

Sers village«Հիմա ասում են՝ հերթում եք, բայց հերթը ոչ մի կերպ չի հասնում: Ես էսքան ընկել եմ հետեւներից, ոչ մի բան չեն արել: Ամսական 20 հազար դրամ ստանալու համար մի էդքան էլ պիտի ծախսեմ, ընկնեմ հետեւներից: Դրա փոխարեն աշխատում եմ, հույսս էլ կտրել եմ պետությունից: Պատերազմի ժամանակ շատ մարդիկ սնանկացան, շատերն էլ, որ պատերազմի հետ ոչ մի կապ չունեին, հարստացան»,- ասում է Գեւորգը:

Հիմա ընտանիքի միակ ցանկությունն անտարբերության մեջ չապրելն է, ու որ պատերազմ չլինի նորից: «Անկախ դժվարություններից՝ ընտանիքով, համայնքով միասնական ենք եղել Արցախում: 2020-ից հետո կարծես ամենքի՝ թե՛ գյուղացիներից, թե՛ բարեկամներից, թե՛ պետությունից անտեսված, մեկուսացած լինենք»:

Դժվարությամբ ենք ընտանիքին հրաժեշտ տալիս: Առաջարկում են՝ երկար մնանք, հաճախակի այցելենք: Պարզապես ուզում են զգալ, որ իրենց հիշում են:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավելի քան 100 միլիոն հարկադրված վտարանդի
հաջորդը
Ճապոնիան եւ Թայվանը՝ ԱՄՆ հուսալի պաշտպանության ներքո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն