• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Կանայք տվյալագիտության մեջ» համաժողովը Գյումրիում

Աննման Մինասյան 12:00 | 23.05.2022
Աննման Մինասյան 12:00 | 23.05.2022

Համաշխարհային համաժողովի մաս կազմող «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան 2022»-ը Գյումրիում էր մեկտեղել շուրջ 120 ակտիվ երիտասարդների Հայաստանի հինգ մարզերից ու մայրաքաղաքից։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում քննարկման առարկան տվյալագիտության մեջ կանանց դերն ու նախաձեռնողականությունն էր։

Նախաձեռնությունն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի, Safe YOU-ի, Գյումրու, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինովացին լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ։

Մասնակիցները ծանոթացան նախձեռնողականության շնորհիվ հաջողության հասած կանանց պատմություններին, որոնք մեծ նվաճումներ են գրանցել տվյալագիտության ոլորտում։

Mariam TorosyanՀամաժողովի մասնակից Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանը «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան 2022» համաժողովի դեսպանն է։ Ասում է՝ Safe YOU-ն ինքդ քո մասին հոգ տանելու հավելված է, որտեղ կարող ես գտնել մասնագիտական խորհրդատվություն եւ մասնակցել կարեւոր քննարկումների։

Այս տարվա համաժողովը վերհանեց տվյալագիտության սոցիալական ու տնտեսական ազդեցությունը գյուղատնտեսության, հյուրընկալության, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում։

Sona SargsyanՕրինակ՝ Traps Analytics ընկերության համահիմնադիր Սոնա Սարգսյանն ուսումնասիրել է, թե ինչպես կարող է տվյալագիտությունն օգնել գյուղատնտեսությանը։ Ասում է՝ գյուղատնտեսը կարող է ներբեռնել հավելվածը, նկարել իր ջերմատանը գոյություն ունեցող վնասատուներին, եւ արդեն ծրագիրն իր փոխարեն կկատարի մնացած աշխատանքները․ ծանուցումներ կուղարկի, որ վնասատուներ են հայտնվել։ Նախատեսում են, որ այս ծրագիրը հաջողություն կունենա միջազգային շուկայում։

Արդեն երկու տարի հավելվածը կիրառության մեջ է։ Ունի 25 հազար շահառու Հայաստանում, Վրաստանում եւ Իրաքում։ Պատասխանատուներն ասում են՝ ծրագիրը Հայաստանում է ստեղծված, բայց գլոբալ խնդիր է լուծում։

Տվյալագիտության ոլորտում, սակայն, Հայաստանում բազմաթիվ ընկերություններ մասնագետների պահանջ ունեն, որի բացը կլրացնի «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան 2022» նախաձեռնությունը։ Գյումրիում կկազմակերպվի դասընթաց, որին մասնակցելով՝ երիտասարդները տվյալագիտության առաջին եւ հստակ քայլերը կանեն։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել աշխուժացնելու դիվանագիտական շփումները
հաջորդը
Արոնյանը երկրորդ տեղում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն