• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Վերջին ընթրիք»-ը՝ Գյումրիում

Աննման Մինասյան 17:30 | 23.05.2022
Աննման Մինասյան 17:30 | 23.05.2022
Armen Ter-Mkrtchyan

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում մայիսի 21-ին Մարիամ եւ Երանուհի Ասմազյան քույրերի պատկերասրահում «Վերջին ընթրիք» ցուցահանդեսի բացումն էր։

Ներկայացված էին Գյումրու ամենաինքնատիպ արվեստագետներից մեկի՝ Արմեն Տեր-Մկրտչյանի տարբեր ժամանակներում եւ տարբեր տեխնիկայով արված նկարները։

19-րդ դարում սկիզբ առած եզակի մեթոդով՝ ռեզինոտիպ տեխնոլոգիայով արված նկարներում հացն ու գինին խոսում էին տարբեր լեզուներով՝ իսկ թե ինչ էին պատմում, որոշողը միջավայրն էր, որոնցում դրանք դրել էր հեղինակը:

Մասնագետներն ասում են՝ այս տեխնոլոգիայով արված աշխատանքները հոգին թափանցելու հատկություն ունեն: Թանգարանի այցելուները վստահեցնում են, որ սրահում իսկապես գինու եւ հացի բուրմունք էր տարածվել:

Armen Ter-MkrtchyanՌեզինոտիպ տեխնոլոգիան գյումրեցի արվեստագետի ձեռքում նորովի ու վերափոխված է ներկայանում: Տեր-Մկրտչյանը վերամշակել, սեփական փորձարկումների եւ գյուտերի արդյունքում արված հայտնագործություններով ավելի է կատարելագործել այն: Ասում է՝ ամեն մի նոր նկարը ստանալու համար ամենաքիչը 15 րոպե, ամենաշատը մինչեւ երկուսուկես ժամ է պահանջվում:

«Այս տեխնիկան բազմաթիվ դժվարություններ ունի, դրա համար քչերին է գրավում: Սա ֆոտոնկարչության հետ ոչ մի կապ չունի, այստեղ արեւի լույսի առկայություն է պետք միայն, արհեստական լույսով սա չի լինի»,-ասում է արվեստագետը:

Գալով տեխնոլոգիայի էությանը, գյումրեցի արվեստագետ, պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը բացատրում է. «Ավազային նյութի փոշու պիգմենտները ուլտրամանուշակագույն ճառագայթներից քայքայվում են ու պատկերը մնում է թղթի վրա»:

Ցուցահանդեսին ներկա Հագեթա Թադեւոսյանը հեղինակի ուսանողուհին է: Ասում է՝ Արմեն Տեր-Մկրտչյանը միշտ առանձնանում է իր գործին անմնացորդ նվիրումով: «Այսօր մեկ անգամ եւս տեսա նրա վերաբերմունքը շրջապատի ու առարկաների նկատմամբ: Գինու եւ հացի այլընտրանքային մոտեցում տեսա, որոնք տարբեր համատեքստերում տարբեր նշանակություն ունեն»:

Պատկերասրահից տեղեկացնում են, որ դեռ 10 օր ցուցադրությունը կշարունակվի: Հեղինակն ու կազմակերպիչները հետագայում ավելի մեծ ու համալրված շարքով եւս մեկ նույնաբովանդակ ցուցահանդես են խոստանում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը վրեժխնդիր կլինի. Ռայիսի
հաջորդը
Եվրամիության սպառազինության պաշարները սպառվել են. Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն