• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայաստանը Մոսկվա-Բրյուսել երկընտրանքի առաջ

Գոռ Մադոյան 15:15 | 24.05.2022
Գոռ Մադոյան 15:15 | 24.05.2022
Russia army

Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպական միության հովանու ներքո եւ անմիջական քավորությամբ եկել են բավականին կարեւոր, առանցքային հայտարարների։

Եթե դատենք ըստ Եվրոպական խորհրդի նախագահ ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունների ու հանդիպմանը հետեւած կոմյունիկեի՝ համաձայնություններն իրենց քաշով եթե չեն զիջում, ապա առնվազն մոտ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ դրան հաջորդած մոսկովյան համաձայնություններին։

Փաստ է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանն իրականում հետ է շպրտվել 1998-ի ճակատագրական ճամփաբաժանի ելման դիրքեր ու ստիպված է ընտրություն կատարել խաղաղության, ապաշրջափակման, Արցախի «ախալքալաքացման», նոր ստատուս-քվոյի (այսինքն՝ իրերի ներկա վիճակի)՝ անորոշ ժամկետով սառեցման ու հնարավոր նոր պատերազմի ամենօրյա վտանգի միջեւ։

Բրյուսելի ակտիվ դիվանագիտական քայլերն, ըստ այդմ, նպատակ ունեն մեկընդմիշտ լուծելու ղարաբաղյան կոնֆլիկտը՝ միաժամանակ, ըստ էության, բավարարելով Ալիեւի բոլոր պահանջները՝ որպես թե՛ հաղթողի, թե՛ առավել արժեքավոր բանակցային մասնակցի։ Հատկապես որ Ադրբեջանի միջազգային դերակատարությունը եւ էներգետիկ կշիռը հավաքական Արեւմուտքի եւ, անմիջապես, ԵՄ-ի համար բազմապատկվել է ուկրաինական պատերազմի արդյունքում։

Ըստ այդմ, ԵՄ-ն ամեն ինչ անում է՝ ռուսական էներգակիրների այլընտրանքային փոխարինման ուղիներում ներառելու ադրբեջանական նավթի ու գազի հզորությունները։ Իսկ դրա համար շահագրգռված է կայուն ու երկարատեւ տարածաշրջանային խաղաղությամբ՝ նոր էներգանախագծերի իրականացման համար։

Մյուս կողմից, երաշխավորելով հայկական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի «էթնիկ հայերի» կյանքի ու անվտանգության իրավունքները, ԵՄ-ն պարզորոշ ցուցադրում է իր եւ հավաքական Արեւմուտքի ներկա քաղաքական գիծը՝ լուծել կոնֆլիկտը եւ դուրս բերել Հարավային Կովկասը ռուսական միանձնյա ազդեցության գոտուց։

Մինչդեռ Մոսկվան ամենեւին հետաքրքրված չէ կոնֆլիկտի լուծմամբ եւ ամեն ինչ կանի՝ նոր ստատուս քվո ստանալու, Հայաստանին ու Ադրբեջանին իր ազդեցության գոտում պահելու, իր խաղաղապահների տեղակայումը հնարավորինս երկարաձգելու, կարգավորման բոլոր թելերը իր ձեռքերում կենտրոնացնելու եւ կոնֆլիկտի լուծման կամ սառեցման բոլոր հնարավոր տարբերակները մենաշնորհելու համար։

Այս պարագայում ամենաաննախանձելի վիճակն, իհարկե, Հայաստանինն ու նրա իշխանություններինն է։

Հայաստանի ներկա իշխանությունները դե ֆակտո պետք է ընտրեն նոր ստատուս քվոյի (մոսկովյան) ու ամեն գնով երկարատեւ խաղաղության (բրյուսելյան) տարբերակների միջեւ։ Ընտրությունն, իհարկե, վատի ու վատագույնի միջեւ է՝ ներկա «ամոթալի» խաղաղության եւ ապագա «ոչմիթիզական» պատերազմի միջեւ։ Պատերազմ, որի հետեւանքով Հայաստանը, հնարավոր է, այլեւս ուշքի չգա։

Բրյուսելը, փաստացի, առաջարկում է արցախահայությանն էթնիկ փոքրամասնության կարգավիճակ տալ Ադրբեջանի կազմում Ախալքալաքի վրացահայության օրինակով։ Պարզապես այս պարագայում արցախահայության իրավունքների ու անվտանգության երաշխավորը կլինեն ԵՄ-ն ու պայմանական Արեւմուտքը։

Ռուսաստանն, իհարկե, անառարկելի պարտվողն է այս բանաձեւում։ Բանաձեւ, որտեղ չեղարկվում է նաեւ «Զանգեզուրի միջանցքի» ռուսական ֆորմատի՝ ռուսական վերահսկողության ու մենաշնորհի հարցը։ Բացվում են փոխադարձ կոմունիկացիաները, Հայաստանը Նախիջեւանով կապ է ստանում Մեղրիի հետ, իսկ Ադրբեջանը Հայաստանով՝ Նախիջեւանի հետ։ Ապաշրջափակվում են տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները, իսկ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի միջոցով փորձ է արվում բացառելու ապագայի սահմանային կոնֆլիկտները։

Ինչպես է այս ամենին նայում Մոսկվան եւ ինչ ծրագրեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի այսպիսի «սեպարատ» բանակցությունների վերաբերյալ՝ դեռեւս պարզ չէ։ Հստակ է նաեւ, որ Մոսկվան չի կարող այս ամենը աչքաթող անել եւ «կուլ տալ» Բրյուսելի նախաձեռնողականությունն ու դիվանագիտական առաջանցիկ հաղթարշավն իր ազդեցության ոլորտում։

Հայաստանին մնում է գնահատել ու վերլուծել միջնորդ կողմերի վճռականությունը, պատրաստակամությունը, հնարավոր ռիսկերն ու ընտրել լավագույն լուծումը վատագույն տարբերակներից։ Այս դիտանկյունից, եթե ամեն ինչ ընթանա բրյուսելյան սցենարով, եւ գործը հասնի վերջնական որոշումներին եւ պայմանագրերին, լավագույն տարբերակն, ըստ էության, կարող է լինել հանրաքվեն՝ ընտրության որոշումը թողնելով այս ամենի ուղիղ շահառուներին՝ Հայաստանի քաղաքացիներին։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոլումբիան՝ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հերթական դաշնակից
հաջորդը
Ոչ թե միջանցք, այլ տարածաշրջանային հաղորդակցություններ. ԱԽ քարտուղար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն