• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

Մարիամ Սարգսյան 16:00 | 26.05.2022
Մարիամ Սարգսյան 16:00 | 26.05.2022
Bardzruni village

Վայոց ձորի ամենահարավային գյուղի բնակիչների աչքը տեսնում է, թե հարեւան ադրբեջանական գյուղում լվացքի պարաններին ինչ գույնի հագուստ է փռած:

2016-ին Բարձրունին դարձավ Զառիթափ խոշորացված համայնքի, նախորդ տարվանից էլ՝ արդեն Վայք խոշորացված համայնքի բնակավայր: Բնակիչները խոշորացման լավն ու վատը ո՛չ տեսել են, ո՛չ զգացել: Ասում են՝ ոնց ապրում էին մինչեւ խոշորացումը, այդպես էլ շարունակում են ապրել: Միայն թե տարեցտարի ապրողներն են պակասում:

Վարչական կենտրոնի աշխատակից Վարդան Գեւորգյանն «Ալիք Մեդիա»-ին ասաց, որ թեեւ գյուղում 360 բնակիչ է գրանցված, բայց միայն 270-ն է մշտական բնակվում, նրանց մի մասն էլ «սեզոնային» ապրողներ են:

Vardan GevorgyanԲարձրունի հարս չեն գնում, երեսունն անց տղաներ կան, հարսներ՝ ոչ: Համայնքապետարանի 32-ամյա աշխատակից Վարդանն այն բախտավորներից է, որ մեկ ամիս առաջ ամուսնացել է:

Rubik GrigoryanՀամայնքապետարանի ավելի մեծահասակ աշխատակից Ռուբիկ Գրիգորյանը ժպիտով է միջամտում՝ Վարդանը որ հարսնացու չգտներ, գյուղի մյուս երիտասարդների նման բռնելու էր Ռուսաստանի ճանապարհը:

Տարիներ առաջ Բարձրունի հարս եկած Ժաննան Կոտայքի մարզից է: Գյուղը սիրում է, բայց չի ուզում՝ երեխաների ապագան այդտեղ շարունակվի. դպրոցից դուրս այլ զբաղմունք, մշակույթի, զվարճանքի կենտրոն չկա: Երեխաների առօրյան անցնում է հոր հետ անասուն պահելով կամ խոտ հավաքելով: Չորսամյա տղան Զառիթափ գյուղում է մանկապարտեզ գնում: Մայրն ասում է՝ կուզեին մինչեւ երեխայի դպրոցահասակ դառնալը տեղափոխվել:

Bardzruni villageԳյուղը լքելու հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է: Գյուղացիները հիմնականում այգեգործությամբ, անասնապահությամբ ու մեղվապահությամբ են զբաղվում, բայց տարեցտարի դրանցով եկամուտ ապահովելն ավելի է դժվարանում: Դեռևս 90-ականների պատերազմից հետո բնակիչներին պատկանող խնձորի մոտ 40 հեկտար այգիները մնացել են հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում:

Bardzruni villageՄշակել չեն կարողանում, չորացել են: Ցանքատարածությունների եւ արոտավայրերի բավական մեծ մի հատված էլ նույն պատճառով անօգտագործելի է:

Hamik AlexanyanԳյուղի անասնաբույժ Համիկ Ալեքսանյանը ցույց է տալիս բակում լցրած ցախը: Մի քանի օր առաջ զինվորականների հսկողությամբ գնացել, կտրել են խնձորի չորացած ծառերը: Մշակվող այգիների բերքն էլ վաճառել չեն կարողանում: Ո՛չ մթերող կա, ո՛չ իրենք են Երեւանին մոտ ապրում, որ կարողանան վաճառել ու գոնե ծախսերը փակել:

Bardzruni villageՀարեւան տանն էլ այդ չվաճառված խնձորով օղի է թորում Մովսիսյանների ընտանիքը: Էդվարդ պապը մանրամասնում է՝ 200 կգ խնձորից 15 լ օղի է ստացվում. ծառերի տակ փչանալուց լավ է:

Bardzruni villageԷդվարդ պապի կինն էլ տանը «կալ» է անում՝ հյուսում է ձմռան համար հավաքած բանջարը: «Էսպես էլ ապրում ենք, բալա ջան»,- սովորականից վաղ ավելացած կնճիռների միջից ժպտում է 68-ամյա Գոհար տատը:

Համայնքապետարանի աշխատակից Ռուբիկ Գրիգորյանն ասում է՝ թե՛ աշխատատեղերի, թե՛ բերքի մթերման խնդիրների լուծման համար մի քանի անգամ առաջարկել են գյուղում հյութերի արտադրամաս կառուցել, արտադրանքն էլ վաճառել պաշտպանության նախարարությանը (տարածքի զորամասերին): Առաջարկը լսել են, արձանագրել, ասել՝ կխորհրդակցենք: Քանի տարի է՝ «խորհրդակցական սենյակից» դուրս չեն գալիս:

Մնացած ցանքատարածություններում ցորեն ցանելն էլ իմաստը կորցրել է, պարարտանյութերը թանկացել են: «Հիմա 20 հազար դրամ արժի սելիտրայի մեկ պարկը, ժամանակին 2-3 հազար դրամով էինք առնում, անցած տարի 6000 դրամ էր: Հիմա ի՞նչ պիտի անենք, ո՛չ կցանենք, ո՛չ էլ»,- ասում է գյուղի անասնաբույժը:

55-ամյա Սեյրան Վարդանյանը, որ ծնվել, մեծացել է Բարձրունիում, Վայքում է աշխատում: Որդիները Երեւանում են սովորում: Թեեւ ինքը բարձրագույն կրթություն ստանալուց հետո տարիներ առաջ վերադարձել է հայրենի գյուղ, բայց տղաների վերադարձը չի պատկերացնում: Ասում է՝ գան, որտե՞ղ աշխատեն, ինչո՞վ զբաղվեն:

Seyran Vardanyan«Էս գյուղը շատ է աչքաթող արված՝ որպես սահմանապահ բնակավայր (ասում է ու ցույց տալիս դիրքերը): Բավականին անմշակ տարածքներ ունենք: Էս մի փոքր հողում էլ լոբի, կարտոֆիլ ենք ցանում տան համար: Սրանով ի՞նչ եկամուտ կարող ենք ապահովել»:

Bardzruni villageՀարցնում եմ՝ հնարավոր չէ՞ր այս տարիներին այնպես անել, որ գյուղն ապրեր, չլքեին, պատասխանում է՝ հնարավոր էր, եթե երբեմն Բարձրունու կողմը նայած լինեին: «Բայց դրա համար պետք է, որ մի քիչ էլ պաշտոնյաները սահման գային, տեսնեին՝ ինչ վիճակ է, մի աչք էլ մեզ վրա գցեին: Սահմանապահ գյուղ է, մեր ձեռներեցները, կառավարությունը կարող էին, չէ՞, մի գործարան բացել՝ ժողովուրդն աշխատեր»:

Գյուղացիները դժվարությամբ են հիշում՝ վերջին անգամ երբ է որեւէ բարձրաստիճան պաշտոնյա ոտք դրել Բարձրունի, հարցրել՝ «ո՞ղջ եք, թե՞ մեռած»:

Bardzruni villageՍահմանը պահող մարդիկ սրտնեղում են՝ այսպես որ շարունակվի, միայն ծերերը կմնան, գյուղն էլ կամաց-կամաց կմահանա: Բայց հույսը չեն կորցնում, որ «բարձր» աթոռներին նստածները մի հայացք էլ Բարձրունուն կգցեն:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առնվազն 70 նավ արգելափակված է
հաջորդը
Կարեւորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն