• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Աղետը սկսվում է ուրացումից

Վահրամ Աթանեսյան 11:30 | 31.05.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 31.05.2022
pashinyan

Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը զուգահեռել է խճուղային հեծանվավազքի վարչապետի գավաթի եւ 1994 թվականի նույն օրը նույն վայրում պատերազմ շահած մի խումբ հրամանատարների ու շարքայինների՝ առաջին նախագահի կողմից պարգեւատրման արարողությունը եւ եզրափակել․ «Երեկ երկրի ղեկավարը պարգեւատրում էր պատերազմում հաղթողներին, իսկ այսօր՝ հեծանվավազքի… Սա է մեր Հայրենիքի այսօրվա իրականությունը… Իրականություն, որն արդեն այլեւս զարմանալի չէ…»։

Այդպես է, երբ թվում է, թե վտանգն առջեւում է՝ թշնամու ներկայությունը Հայրենիքի սահմաններին, փորձության ժամին ցավով հասկանում ես, որ ամենամեծ սպառնալիքը քո դատարկ թիկունքն է, ոչ հեռավոր անցյալը, որ, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասում, «նետած լույսին չի արձագանքում», մնում է իբրեւ սեւ խոռոչ, անհնչյուն կամ չարենցյան ձեւակերպմամբ՝ «անանցյալ»։

Գրեթե համոզված եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը խճուղային հեծանվավազքի մրցույթ չկազմակերպեր, եւ հաղթողների պարգեւատրության արարողությունը չտեսասփռվեր, Սենոր Հասրաթյանը չէր հիշելու, որ նույն վայրում, ախր, քսանութ տարի առաջ հաղթած բանակի սպաներին «Մարտական խաչ» շքանշանով եւ պետական ու գերատեսչական մեդալներով Հայաստանի առաջին նախագա՜հն է պարգեւատրել։

Չլիներ նոյեմբերի 9-ի «կապիտուլյացիան», անցյալի ռազմական հաջողությունների վրա գուրգուրացող այսքան հրապարակումներ չէին լինելու։ Ոչ էլ հայկական համացանցը եւ մամուլի մի զգալի հատվածը, ինչպես ասում են, դրած Վանո Սիրադեղյան չէին ցիտելու։

Ես հիշում եմ արցախյան մի ոչ երկրորդական պաշտոնյայի զայրույթից սփրթնած դեմքը, երբ Ազգային ժողովի իմ աշխատասենյակում տեսավ Վանո Սիրադեղյան/Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը», նրա հարցական հայացքը, որ նշանակում էր՝ «դու էդ ի՞նչ ես կարդում», եւ պատասխանս, որ պատգամավորությունը չէ մասնագիտությունս, առհասարակ քաղաքականությունը չէ, այլ բանասիրությունը, ժուռնալիստիկան եւ «ֆորմայի մեջ լինելու» համար պարտավոր եմ կարդալ՝ ինչ նոր է, առաջին անգամ է հրատարակվում։

Շարժման, 1992-1994 թվականների պատերազմի մասին «տոննաներով» գրքեր են տպագրվել։ Տպավորվել է երեք գործ՝ Լեւոն Խեչոյանի «Հողի դողը», Մաքսիմ Հովհաննիսյանի «Ամարասի զանգերը» եւ Վարդգես Բաղրյանի «Ավո» փաստագրությունը։ Մնացածն, ինչպես ղարաբաղցին է ասում, «ջուր տուր՝ քշիր», համատարած մակուլատուրա է կամ քաղցրավուն գեղեցկախոսություն (լավագույն դեպքում) կամ կոպիտ կոնյունկտուրա։

Եվ եթե որեւէ մեկին թվում է, թե դա պետական-բանակային, անվտանգային իմունիտետի հետ կապ չունի, նա չարաչար սխալվում է․ իրականության պատմաքաղաքական նենգափոխությունն է առաջինը խարխլում երկրի ինքնությունը, խաթարում նրա ամբողջությունը։

Սպառնալիքը ներխուժում է այն ճեղքերով, որ ինքներս ենք բացում մեր ներսում, որովհետեւ մի երկրում միասնությունը, միասնական դիմադրողականությունն ահնար է, եթե արժեհամակարգը գլխիվայր շուռ է տրվում, եթե ամեն մի իրադարձություն եւ դերակատար ըստ արժանվույն չի դիտվում, չի գնահատվում։

Մեկ անգամ այլ առիթով ասել եմ, ավելորդ չէր լինի կրկնել․ արցախյան մեծ հիասթափության ցուցիչն ինձ համար ստեփանակերտյան «ընդհատակի» դառը հումորն էր, թե «Շուշիի ազատագրման համար» մեդալով ավելի շատ մարդ է պարգեւատրվել, քան բերդաքաղաքն ազատագրած զինվորականներն էին։

Երբ մարտական մեդալը վերածվում է «հեծանվավազքում հաղթանակի համար գավաթի», արժեզրկվում է ամեն ինչ, առաջին հերթին՝ Շուշիի ազատագրումը, եւ պետական արարողակարգը վերածվում է «թթայգում զբոսախնջույքի», ինչպես վերջին մի քանի տարիներին Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավը նշում էր եռատոնը։

Չեմ կարծում, թե Կարմիր հրապարակում պատերազմի վետերանների հետ «կատելոկից» վարսակաձավարի շիլա ուտելու ավանդույթը Ռուսաստանի նախագահի փիառ-ցուցադրանքն է։ Դեկորացիա, իհարկե, կա, բայց խորհրդավորությունն ամեն դեպքում տպավորիչ է։ Ինչպես տպավորիչ է, որ Լենինգրադի բլոկադա անցած ոչ ոք այդ ժամանակը չի անիծում նրա համար, որ ցուրտ էր, մութ, սով, եւ պաշարված քաղաքում «չեկիստները» նաեւ ․․․մարդակերության դեմ էին դաժանորեն պայքարում։ Տպավորիչ է անգամ, որ պատերազմից հիսուն տարի հետո կյանք մտած ռուսաստանցի սերունդը Ստալինին հարգում է որպես հաղթանակ կերտած, երկիրը փլատակներից բարձրացրած առաջնորդի։ Իսկ մե՞նք։

Հազարավոր զինվորականներ եւ քաղաքացիական անձինք վերջին քսան-քսանհինգ տարիներին պետական բարձր պարգեւների են արժանացել։ Առաջին պատերազմի գերագույն գլխավոր հրամանատարը Հայաստանի կամ Արցախի շքանշանի արժանացե՞լ է։ Ո՛չ։ Որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Հայաստանի կամ Արցախի նախագահը նրան շնորհավորած լինի ծննդյան հոբելյանի առթիվ։ Ես չեմ հիշում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո քանի՞ բանասեր կամ պատմաբան է ընտրվել ԳԱԱ ակադեմիկոս։ Որեւէ մեկի մտքով անցե՞լ է միջազգային գիտական հաստատությունների պատվավոր անդամ՝ իր երկրի առաջին նախագահին շնորհելու գոնե Երեւանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ Ո՛չ, չի անցել։

«Ու էլ ամեն մեղքի համար սիրտս ունի հիմա ներում» չարենցյան տողով, երեւի, կպատասխանի առաջին նախագահը, բայց անընդմեջ բարոյական անկումներից այլ բան սպասելի չէր, քան խճուղային հեծանվավազքի վարչապետական մրցույթ եւ այդ հաղթանակի համար պարգեւատրություն Հանրապետության տոն օրով, որ պիտի զրոյական «նիշ» դիտել, ճանաչել եւ գնահատել։ Որպեսզի երկիրն այդ կետից վաղը գոնե կես քայլ առաջընթաց ունենա։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան թույլ է տվել թռչել իր օդային տարածքով
հաջորդը
Էրդողանին հավանություն տվողների վրա ազդած գործոնները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն