• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ունոն, Բենոն եւ ազատության թեւերը

Անուշ Առաքելյան 20:00 | 02.06.2022
Անուշ Առաքելյան 20:00 | 02.06.2022
Book Uno & Beno

Երեխաների պաշտպանության միջազգային օրն անգլիական այգին մանկապատանեկան գրքերի տաղավարների մրցաշար էր հիշեցնում, նոր հրատարակություններ, պատկերազարդ գրքեր՝ որքան ուզես, գրքերի շնորհանդեսների պակաս էլ չկար: Արձակագիր Արմեն Օհանյանը՝ Արմեն Հայաստանցին, եւ պատկերազարդող Հարություն Թումաղյանը (Հար Թում) փոքրիկ ընթերցողներին նվիրեցին իրենց «Ունոն, Բենոն եւ ազատության թեւերը» գիրքը: Այն նվեր ստանալու համար պետք էր պարզապես գրանցվել Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տաղավարի գրանցամատյանում. գիրքը նվիրելու նախաձեռնությունը հենց նրանցն էր:

Book Uno & Beno«Ունոն, Բենոն եւ ազատության թեւերը» պատմությունն անբաժան ընկերներ միեղջյուր Ունոյի ու շնիկ Բենոյի մասին է: Նրանց կյանքում ամեն բան փոխվում է, երբ մի գեղեցիկ օր որոշում են այցելել թեւավոր արարածների թանգարան։

Համահեղինակները կերպարներից մինչեւ պատմություններ ու գույներ քննարկել են միասին, մանկագրի առանձին աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել:

Armen Ohanyan«Երեք տարի առաջ ենք գիրքը նախաձեռնել: Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ երեխաների իրավունքների եւ ազատությունների մասին ծրագիր իրականացրինք՝ սթիքերներով: Հետո հասկացանք, որ պետք են սյուժեներ, հերոսներ, պետք է հեքիաթային ինտեգրացիա: Գիրքն այդ պարագայում լավագույն տարբերակն էր: Հավելեցինք ինտերակտիվ բաղադրիչը, ներկելու գրքույկը»: Ըստ կոնցեպտ-արտիստ, պատկերազարդող Հարություն Թումաղյանի՝ երեխաներն այդ կերպ նյութն ավելի լավ են յուրացնում:

Harut TumaghyanԱսում են՝ շատ կարեւոր է երեխաներին մանկուց բացատրել՝ ինչ է ազատությունը, նրա իրավունքները: Հիմնաքարային երեւույթներ կան, որ հետո երեխայի աշխարհընկալումն են ձեւավորում: Ըստ Հարություն Թումաղյանի՝ այսօր երեխայի համար պարզ, փոքր երեւույթների մասին պատմություններ քիչ են ստեղծվում, փոխարենը կրթական բովանդակությունն է գերիշխում: Ունոյի եւ Բենոյի մասին այս պատմությունը տարբեր տարիքի ընթերցողների համար տարբեր ենթաշերտեր է բացում:

Book Uno & BenoԳիրքը երեխաների իրավունքների՝ որոշում կայացնելու, սեփական կարծիք հայտնելու մասին է: Հեղինակները տողատակերով շոշափում են նաեւ բնապահպանության, ընկերության, հավատարմության եւ այլ արժեքների մասին հարցեր: Արմեն Հայաստանցին կարծում է, որ մեր հասարակությունը մեծ աշխատանք ունի անելու, մեծերը շատ զգուշորեն պիտի մանկություն մտնեն: Ըստ նրա՝ հանրային դաշտում բացակայում է մանկության, երեխաների ազատությունների եւ իրավունքների մասին լուրջ խոսակցությունը, երեխաների հանդեպ հասարակության վերաբերմունքն այսօր էլ կենացներով է սահմանափակվում:

Book Uno & BenoԸստ Արմեն Օհանյանի՝ մանկագրության դաշտն արդեն ասելիք ու կարողություններ ունի: Խնդիրը միայն հասարակական է՝ աշխարհայացքի փոփոխության, արժեքների, մեր պատմության վերանայման:

Book Uno & Beno«Ընդհանրապես լավ կլիներ, որ հանրակրթության ոլորտի պատասխանատուներն ուշադրություն դարձնեին ոչ միայն այս գրքի, այլեւ մանկագրության վրա ընդհանրապես, հասկանային՝ ինչ է կատարվում մանկական գրքերի աշխարհում, որովհետեւ հրատարակիչները, գրողները, ազատ մտավորականները, կարծես թե, պետությունից առաջ են անցել: Թեեւ արդարության համար կարելի է ասել, որ այն հիմա բարեփոխումների օրակարգ ունի: Եթե շրջեք գրքերի տաղավարներով, կտեսնեք՝ ինչպիսի հրաշալի նկարազարդումներով գրքեր կան, այս առումով իրար տալու բան ունենք: Եթե պետությունն ուզում է զարկ տալ մանկական գրահրատարակչությանը, պետք է պետական հոգածություն ցուցաբերի,- ասում է արձակագիրն ու շեշտում,- խոսքը միայն ճիշտ քաղաքականություն մշակելու մասին է»:

Book Uno & Beno

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շախմատի վարկանիշային միջազգային մրցաշարեր Երեւանում
հաջորդը
Վիրուսի չբացահայտված փոխանցում է տեղի ունեցել. ԱՀԿ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն