• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Անի Հովակ․ Ես ստեղծում եմ

aliq 15:45 | 04.06.2022
aliq 15:45 | 04.06.2022
Ani Hovak

Անին երբ, որտեղ էլ ծնվեր, համոզված է, նորից արվեստի ինչ-որ ուղղություն էր ընտրելու եւ նորից սիրելու էր իր ճամփորդությունները, որոնք լինում են երգելիս, նկարելիս, նվագելիս, եւ սիրելու էր այդ ճամփորդություններն ու լինելու էր մարդ, ով ուզում է արարել ու լինել։

«Գիտե՞ք, ես հաճախ եմ տեսնում կինոյի կադրեր, աչքս փակում եմ, զգում եմ քամին, արեւը կամ քայլելիս տեսնում եմ այն բոլոր կադրերը, որ կարող էին կինո լինել։ Բայց իմ այս կյանքը հերիք չէ այդքան բանի համար»։

Անին ֆլեյտահար է, երգում է «Հովեր» երգչախմբում, 2012-ից նկարում է, բայց սիրում է նոր փորձարկումներ, նոր ճամփորդություններ ու բացահայտումներ, եւ արվեստի հաջորդ ուղղությունը կարող է լինել պոեզիան։

Ani Hovak«Պոեզիան շատ եմ սիրում։ Գլխումս անընդհատ ինչ-որ բաներ պտտվում են։ Եվ ես գիտեմ, որ կգրեմ»։

Ասում ես՝ ձանձրացող տեսակ ես։ Ի՞նչը կարող է ձանձրույթ պատճառել քեզ։

Ինձ շատ ձանձրացնում են պեսիմիստ, նեգատիվ մարդիկ։ Կարող են որոշ գրքեր ձանձրացնել։ Ես փակում են այն գիրքը, որն այդ պահին չեմ ուզում կարդալ։ Ես զուգահեռ կարող եմ հինգ գիրք կարդալ։ Պոեզիա եմ շատ սիրում։ Ես չեմ վախենում սխալվելուց, նոր բաներ եմ սիրում անել, գնալ լրիվ ուրիշ տեղ, դրսեւորվել լրիվ ուրիշ կերպ։ Այ դա արդեն հետաքրքիր է։

Ani Hovak

Քո կյանքի ո՞ր փուլը կարող ես համարել մսխած։

Ոչ մի։ Ես երբեք չեմ ասում՝ կուզենայի 5 տարի առաջ լինեի։ Ամենալավը հիման է։ Ես ինձ հիմա ավելի շատ եմ սիրում, քան առաջ։ Եվ առաջ ավելի շատ էի սիրում, քան դրանից առաջ։ Իսկ առանց այս ճանապարհի մարդը չի կարող սովորել սիրել իրեն։ Ես ինքնաճանաչման ճանապարհին եմ, եւ դա ինձ անչափ դուր է գալիս։ Նույնիսկ ամենավատ վիճակում ունեցել եմ այդ լույսը, եւ այդ պատճառով էլ ոչ մի փուլ հենց այնպես չի անցել։

Բայց ինձ կարող են մսխել նեգատիվ մտքերը։ Դրանք են, որ ինձ երբեմն վախեցնում են։

Ո՞ր տարածությունում ես առավել փխրուն։

Ոչ նկարչության մեջ։ Ես այդ տարածքում պինդ եմ։ Եվ դա ինձ դուր է գալիս։ Անիներից ամենապինդն եմ, ամենաուժեղը, ամենահամարձակը։

Անի կա, որ շատ հարցեր է տալիս, շատ է կասկածում, շատ է մտածում բոլորի մասին։ Այդ Անին ինձ քամում է։ Երեւի ամենուր, բացի նկարչությունից, ես փխրուն եմ, եւ ես ուրախ եմ դրա համար։

Ani Hovak

Մի քանի հարցազրույցներում ասում ես, որ քո մեջ ամենաքիչը երեք տարբեր մարդիկ են ապրում, ովքե՞ր են նրանք։

Նաիվը։ Ինքը շատ պոզիտիվ է։ Կարող է բոլորին վարակել, լինել շատ թեթեւ։ Այն պինդ Անին, որի մասին արդեն խոսեցինք, որ ամենեւին փխրուն չէ նկարչության մեջ։ Անի կա, որը շատ սառնասիրտ է, շատ հստակ։ Ես միշտ չէ, որ բռնեցնում եմ իրեն, բայց դա էլ է ինձ դուր գալիս։ Ես ինձ չեմ ձանձրացնում։ Ես այս բոլոր եսերս միշտ եմ զգացել։ Ամբողջը ես եմ։ Բայց իրենք ոչ ֆանատիկ դեպրեսիվ են, ոչ ֆանատիկ ուժեղ։ Եվ ընդհանրապես խանգարող չեն։ Սա իմ անձն է, որին ես բացահայտում եմ։

Ինչո՞ւ է անկեղծությունը սարսափելի, եւ ինչո՞ւ է այն աշխատում ի վնաս մեզ, ինչպես մի քանի հարցազրույցներում ասել ես։

Դե հա, երբ հոգիդ բացում ես, դու խոցելի ես։ Բայց չես կարող չբացել։ Երբ դու անկեղծ չես, դու ոչ ոքի չես դիպչի։ Դա կլինի ուղղակի քար շարելու պես, կլինի տեխնիկական ինչ-որ բան, որը չի կպչի ուրիշ մարդու։ Եթե դու փորձես կեղծել, միանգամից զգացվելու է։ Իսկ ես տալիս եմ թղթին այն, ինչ կա իմ մեջ։ Ու ես դա տալիս եմ մարդկանց, ում չեմ էլ ճանաչում։ Հանում եմ ու տալիս։

Ani HovakԻսկ առօրյայում այնքան հավես է անկեղծ լինել քեզ հետ, ուրիշների հետ։ Ու դա այնքան հեշտ է։ Երբ կարողանում ես դադար տալ ու ինքդ քեզ հարցնել՝ իսկ ի՞նչ եմ ուզում իրականում, դու ավելի լավ ես սկսում ճանաչել քեզ։ Ու դա շատ հավես է։ Դու երկխոսում ես քեզ հետ ու ամեն ինչ պարզում։ Իսկ դրանից հետո ուրիշներին խաբելու կարիք նույնպես չի լինում։

Ինչի՞ց կարող է քո մեջ մի ուժեղ բան շարժվել։

Հիմա իմ երեխայի՝ ինձ գրկելուց կարող է շարժվել։ Ես ամեն օր երջանկությունից մեռնում եմ, երբ ինքը գրկում է ինձ։ Դա ստիպում է գոհանալ կյանքից ու շնորհակալ լինել։

Կարող է շատ ուժեղ ինչ-որ բան շարժել, ինչ-որ նկար, երաժշտություն։ Կարեւոր է, որ այն ինձ տանի ինչ-որ տեղ։ Երգչախմբում երգելը կարող է այդպիսի էմոցիաներ առաջացնել։ Ես սիրում եմ բեմը։

Ani Hovak

Ո՞ր տարածությունում ես քեզ ողջ զգում եւ որտե՞ղ կարող ես խոր շունչ քաշել։

Արվեստում։ Ես այնքան երջանիկ եմ, որ դա կա։ Դա ինձ անընդհատ փրկում է։ Թատրոն, կինո, երաժշտություն, նկարչություն․․․ Այս բոլորը միշտ գալիս ու փրկում են ինձ։

Սիրահարված ես կետերին։ Ի՞նչն է հատկապես գրավում նրանց մեջ։

Իրենք իդեալական չեն։ Նկատի ունեմ՝ իրենք ոսկե ձկնիկի պես հրաշալի պոչ չունեն, գույն չունեն։ Հսկաներ են։ Ես սիրում եմ իրենց հսկա լինելը, լուռ լինելը, դանդաղկոտությունը։ Բայց եթե կատաղի, կարող է նավակներ կուլ տալ, ավելի փոքր ձկներին կուլ տալ։ Ինձ այս կոնտրաստն է դուր գալիս։

Ani Hovak

Ասում ես, որ չես ուզում քեզ փոխել, պնդանալ, թեեւ այդպես նույնիսկ փոքր բանից կարող ես ընկնել։

Երաշխիքները վատ բան են։ Մենք կյանքի ընթացքում սխալվում ենք, ցավ ենք զգում, մի քիչ-մի քիչ մեզ փոխում ենք։ Բայց այն հիմնայինը պետք չէ փոխել։ Այդտեղից են գալիս մաքուր, անկեղծ էմոցիաները։ Հա՛, ես հավատում եմ մարդկանց, հա՛, լինում է՝ ինձ խաբում են։ Ես չեմ ուզում փոխվել։ Ես այդպես չեմ ուժեղանալու։

Ani Hovak

Ինչպե՞ս ես քեզ վերադարձնում խաղաղ, հարմոնիկ վիճակին։

Այն հավատով, որ էլ չի ցավի։ Հետո ես չափազանց սիրում եմ կյանքը։ Երեւի այդ սերն է, որ ինձ «ստիպում» է գոհանալ եւ ուղղակի կանգնել ու ասել՝ ամեն ինչ լավ է։

Մի աշխատանք ունես, որտեղ ձկան միջոցով ցույց ես տալիս, որ մարդը կարող է մնալ նույնիսկ նրանից հետո, երբ իրեն կյանքը բզկտել է, ուրիշ մարդիկ բզկտել են, կերել են։ Ի՞նչը կարող է մարդուն ստիպել դիմակայել այս ամենին։

Հա։ Ինքն օվկիանոսի մեջ է, որտեղ իրեն ավելի խոշոր ձկները հոշոտել են, բայց ինքը դեռ ողջ է։ Բայց ես այս դեպքում կարծում եմ, որ ինքը նույնպես կվերականգնվի, ինչպես մողեսի պոչն է վերականգնվում մի քանի շաբաթ հետո։

Իսկ մենք բոլորս կկարողանանք դիմակայել այսպիսի բաներին, երբ իմանանք՝ ինչի համար ենք դա անում։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ ծրագիր ունենք՝ հաղթանակ
հաջորդը
Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն