• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Նիկոլին պետք է դատել, բայց անկարելի է

Մհեր Արշակյան 18:30 | 07.06.2022
Մհեր Արշակյան 18:30 | 07.06.2022
pashinyan

Ղարաբաղի հարցում Փաշինյանին ուղղված մեղադրանքները գրեթե ծայրից ծայր արդարացված են։ Չկա մի մեղադրանք, որի համար Փաշինյանին չդատես մի քանի անգամ։ Բայց մի փոքրիկ խնդիր կա։ Փաշինյանը Ղարաբաղի հարցը լուծելու մասշտաբի գործիչ չէր, եւ իշխանությունը նրան տրվեց ոչ դրա համար։

Իշխանությունը տրվեց մարդուն, ոչ թե քաղաքական գործչին։ Տրվեց մեկին, որն իշխանությունը վերցնելուց երկու տարի հետո ուղղակի գաղափար չուներ, թե ինչ է Ղարաբաղի հարցը։ Կարելի է մտնել ֆանտաստիկայի դաշտ եւ ասել, որ Ղարաբաղում եղած այդ մարդը Ղարաբաղի տեղը չգիտեր, որովհետեւ նրա գլխում Ղարաբաղի հարց չի եղել իշխանություն վերցնելիս։

Որպեսզի Փաշինյանին քարշ տանք դատարան, նրա հետ դատարան պետք է քարշ տալ վերջին 20 տարվա իշխանություններին իրենց արտգործնախարարներով եւ առանց բացառության, եթե նույնիսկ դրանցից որեւէ մեկն ասել է, որ հարցը պետք է լուծել շատ արագ, թեկուզ Ադրբեջանի համար ցանկալի պայմաններով, թեկուզ Շուշիով ու Հադրութով (հիմա հեշտ է այսպիսի կանխավարկածով նայել հարցին)։

Այսինքն՝ Փաշինյանին չի կարելի դատել այնպիսի աննախադեպ, առնվազն չորս հազար մահ ենթադրող հարցի համար, ինչպիսին Ղարաբաղի հարցն է, որը նա տապալեց այնպիսի «խրախճանքով», այնպիսի աննախադեպ էնտուզիազմով, այնպիսի ինքնասիրահարվածությամբ, որ մի քանի սերունդ է պետք այս ամենի տակից դուրս գալու համար։

Հայաստանը նրա իշխանության գալու պահին կորցրել էր որեւէ ձեւի, թեկուզ՝ ամենավատ, իշխանություն ձեւավորելու դիմադրողականությունը։ Այսինքն՝ Փաշինյանի հանցագործության հիմքում հայաստանցու խիստ մարդկային տարակուսանքն էր՝ լավ, ո՞նց պրծնենք սրանցից։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ժողովրդի ոչ այնքան փոքր հատվածի միամիտ ոգեւորությունը նույնպես այս մասին է՝ տեսնես էդ գնդի գրավումը իշխանություն կփոխի՞։

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ զուտ ներհայաստանյան օրակարգով, Ղարաբաղն այդ օրակարգում չկար, ահա ինչու ամբողջությամբ նախկիններին մերժած այդ մարդը Ղարաբաղի հարցում ամբողջությամբ մտավ նախկինների առուն, նա տարրական գաղափար չուներ, թե ուր է հասել Ղարաբաղի հարցը, եւ ինչ է սպասվում։ Մենք կարող ենք նրան նույնիսկ անմեղսունակ ասել ու չսխալվել։

Աշխարհը Ղարաբաղի հարցը լուծեց առանց Փաշինյանի, որովհետեւ բոլոր կողմերից էր տեսանելի, որ այդ մարդը չգիտի, թե ինչ է ժառանգել։ Որպեսզի նրան դատենք որպես Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քրեական հանցագործի, պետք է պատասխանենք այն հարցին, թե ով է նրան տվել Ղարաբաղի հարցը լուծելու մանդատ։ Ոչ մեկը։

Բացարձակապես ոչ մեկը։ Հայաստանում մեկը չի գտնվի, որը կասի՝ ես Փաշինյանին տվել եմ Ղարաբաղի հարցը լուծելու մանդատ։ Նա իշխանության եկավ բացառապես Հայաստանի ներսում իրավիճակ փոխելու համար։ Այլ հարց է, թե այդ առումով ինչ կարողացավ անել։ (Ըստ իս՝ գրեթե ոչինչ)։

Փաշինյանը երբեք չի խոստովանի, որ ինքն ու Ղարաբաղն իրարից նույն հեռավորության վրա են, որքան Տիեզերքի մի ծայրը՝ մյուսից։ Բայց նախ ժողովուրդը պիտի ընդունի, որ իշխանափոխության ընտրությունը եղել է երկու բանի միջեւ՝ Հայաստանի ու Ղարաբաղի։

Նախկինները չէին կարող այն լուծել, որովհետեւ իշխանությունը կկորցնեին Չաուշեսկուի ճակատագրով, եկողը չգիտեր ինչպես լուծել։ Ահա այս չիմացությունն էլ նրան փրկեց Չաուշեսկուի ճակատագրից։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատժամիջոցներ ԱՄՆ 61 քաղաքացու նկատմամբ
հաջորդը
Լավրովը կժամանի Երեւան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն