• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կա ընդհանուր գիտակցություն, որ գործընթացն առաջ է գնում. Լավրով

aliq 14:57 | 09.06.2022
aliq 14:57 | 09.06.2022
MFA Yerevan

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձնազրույց  է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Դրան հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ երկրների առաջնորդները երեք անգամ հանդիպել են հակամարտությանն առնչվող հարցերը լուծելու եւ  հարաբերությունները բարելավելու համար:

«Ես կարծում եմ, մենք ունենք ընդհանուր գիտակցություն, որ գործընթացն առաջ է գնում»,- ընդգծել է Լավրովը։

Նա ընդգծել է, թե ցանկալի կլինի, որ գործընթացներն ավելի արագ ընթանան, բայց, այնուհանդերձ, կա առաջընթաց, ձեռք են բերվում առարկայական դրական արդյունքներ։ Կասկածներ չկան, որ կլինեն նաեւ վերջնական պայմանավորվածություններ:

Լավրովը նշել է, որ կողմերն, իհարկե, ունեն իրենց տեսլականը խնդրի շուրջ, հաճախ նաեւ իրար չհամընկնող, սակայն կողմերից յուրաքանչյուրը՝ ներառյալ Ռուսաստանը, առաջնորդվում է բարձրագույն ղեկավարության ստորագրած երեք համաձայնագրերով։

«Դա շատ հստակ ճանապարհային քարտեզ է, որով բոլորս պետք է առաջնորդվենք։ Ինչպես գիտեք, հերթական հանդիպումը նախատեսված է Մոսկվայում։ Մենք պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրելու, այդ թվում եւ քարտեզային նյութեր։ Դա շատ կարեւոր է այս աշխատանքի համար»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը շեշտել է, որ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ մնացած ընթացիկ հարցերի կարգավորման տարբերակները։

Սերգեյ Լավրովի այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հետ:

Հունիսի 8-ին Թուրքիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի  իր գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը եւս քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
հաջորդը
Կառավարությունը վաճառում է նախկին զինվորական հիվանդանոցի շենքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն