• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելն ու արաբական երկրները միասի՞ն կպաշտպանեն օդը

aliq 16:24 | 10.06.2022
aliq 16:24 | 10.06.2022
Israel & UAE flags

ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամներ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ են ներկայացրել օրինագիծ Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Պարսից ծոցի այլ երկրների, ինչպես նաեւ Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի եւ Իսրայելի համար միասնական հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին՝ Իրանին դիմակայելու նպատակով:

Փաստաթղթի տեքստը հրապարակել է սենատոր Ջոնի Էռնստը։ Օրինագիծը ենթադրում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է համագործակցի Մերձավորարեւելյան տարածաշրջանի դաշնակիցների հետ հակահրթիռային պաշտպանության համակարգի համատեղ «ճարտարապետության» ստեղծման հարցով:

Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են տարածաշրջանի երկրներին Իրանի կողմից թեւավոր եւ բալիստիկ հրթիռներից, անօդաչուներից եւ հրթիռային գրոհներից պաշտպանելու եւ այլ նպատակների համար ստեղծել հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության ինտեգրացված ներուժ։

Օրենքն ընդունելու դեպքում Պենտագոնը պետք է ներկայացնի այն ռազմավարությունը, որը 180 օրվա ընթացքում կսահմանի մոտեցումը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ինտեգրացված համակարգի նկատմամբ:

Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ավելի վաղ Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Համաձայնագրի շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96%-ի մաքսատուրքերը՝ ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը:

«Աբրահամյան համաձայնագրեր»

Վաշինգտոնում 2020-ի սեպտեմբերին իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր ստորագրեց: Արեւմուտքում եռակողմ գործարքը ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» (The Abraham Accords Declaration)  անվանումը: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռոբը, Սերժը եւ Հայաստանի ինքնավար հանրապետությունը
հաջորդը
Հայաստանը՝ հանգստի նախընտրելի վայր ռուսաստանցիների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն