• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կապիկի ծաղիկի պատճառով սահմանափակումներ չեն մտցվի

aliq 17:14 | 16.06.2022
aliq 17:14 | 16.06.2022
Tbilisi

Վրաստանում հաստատված կապիկի ծաղիկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռեւս սահմանափակումներ չի մտցնի:

Դրա մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության hիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարդու եւ կենդանիների համար ընդհանուր եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Պարոնյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրների միջեւ սահմանափակումներ մտցնելը դեռեւս անհրաժեշտ չի համարում: Եվ չնայած նրան, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում ու Պորտուգալիայում դեպքեր են գրանցվել, միեւնույնն է, նման միջոցառում իրականացվելու անհրաժեշտություն դեռեւս չկա:

Նա նաեւ ընդգծել է, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղկի 1704 դեպք: Հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում: Ըստ պաշտոնյայի՝ բոլոր դեպքերն ուղեկցվել են ախտանշաններով, ինչը փոքր-ինչ ուրախալի է: Նա հավելել է, որ գերակշռում են ցանն ու ջերմությունը: Ըստ ԱՀԿ-ի՝ դեպքի սահմանման 38.5 եւ ավելի բարձր ջերմությունն է համարվում կասկածելի դեպքի ախտանշան:

«Մենք այժմ համագործակցում ենք սահմանապահների հետ, որոնք պարտադիր վերահսկողություն են իրականացնում: Բագրատաշենի, Բավրայի ու հյուսիսային սահմանի մեր աշխատակիցներն արդեն տեղեկացվել են հիվանդության մասին, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշել է պաշտոնյան:

Պարոնյանը հավելել է, որ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների եւ ընդհանրապես օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով, եւ վարակվելու համար անհրաժեշտ է սերտ, նաեւ սեռական շփում: Ախտանշանների, հատկապես ցանավորման դեպքում անձը մեկուսացվում է մինչեւ դրանց ամբողջությամբ անցնելը: Մահացության դեպքեր ամբողջ աշխարհում դեռեւս չեն արձանագրվել:

ՀՎԿԱԿ-ի կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ շեշտել է, որ պատվաստանյութ դեռեւս չի հայտնաբերվել, սակայն վստահեցրել, որ ծաղիկ հիվանդության պատվաստանյութը 85% արդյունավետություն է ապահովում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ում կպատվաստվեն 6 ամսականից բարձր տարիքի երեխաները
հաջորդը
ԱՄՆ-ը Սիրիայում ռազմական գործողություն է իրականացրել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն