• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Եկել է խաղաղության հաստատման ժամանակը. Կլաար

aliq 12:24 | 20.06.2022
aliq 12:24 | 20.06.2022
Toivo Klaar

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր գրառման մեջ  ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։

«Բավականությամբ կարդացի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը՝ «եկել է խաղաղության եւ համագործակցության հաստատման» եւ Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», -մասնավորապես  գրել է Կլաարը:

Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված համաժողովի ժամանակ իր ելույթում Ալիեւը հայտարարել էր, մասնավորապես, որ «եթե երկու կողմերն էլ աշխատեն բարի կամք դրսեւորելով, ապա մեկ տարվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու «բանավոր պայմանավորվածություն կա»:

«Հայաստանի կամ որեւէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքներն իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ խաղաղության պայմանագիր ստորագրենք»,- նաեւ ասել էր Ալիեւը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավելի քան 840 միլիոն դոլար զբոսաշրջությունից
հաջորդը
Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Մանրամասներ հայ եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումից

    19:04 | 29.06.2022
  • Երեւանը շահագրգռված է լարվածության ստեղծմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

    18:32 | 29.06.2022
  • Աննա Վարդապետյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

    17:57 | 29.06.2022
  • Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը

    17:32 | 29.06.2022
  • Բելառուսը «ոչ բարեկամական երկրներից» միրգ է ներկրում

    17:12 | 29.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

  • 5

    Լավրովի պատասխանատվությունը՝ Ստեփանակերտի այլընտրանք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա