• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան անվտանգության նոր ցանցի փնտրտուքում

aliq 19:46 | 20.06.2022
aliq 19:46 | 20.06.2022
Turkey

Թուրքական «Anadolu» գործակալության վերլուծաբան Քյուրշաթ Քորքմազն անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ համագործակցության հեռանկարներին:

Ըստ վերլուծաբանի՝ Քաշմիրի խնդիրը եւ Աֆղանստանում անկայունությունը շատ առումներով ազդում են Պակիստանի վրա, քանի որ Պակիստանը տարիներ շարունակ սահմանային խնդիրներ ունի Հնդկաստանի հետ: Քորքմազը հիշեցրել է, որ ղարաբաղյան խնդրի պատճառով Ադրբեջանը խնդիրներ ունի իր հարեւան Հայաստանի՝ նշելով, որ  44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը «հայկական օկուպացիայից ազատագրել է իր տարածքի մի մասը»։

Վերլուծաբանը նշում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում բարդություններ ունի Ռուսաստանի հետ՝ վերջինիս երկդիմի քաղաքականության եւ Հայաստանին ցուցաբերած աջակցության պատճառով: Բացի դրանից, Իրանում ադրբեջանցի թուրքերի առկայությունը բացասաբար է ազդում Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունների վրա։

Ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիային միայնա՞կ են թողել

Քորքմազն ընդգծում է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանն ընդհանուր անվտանգության քաղաքականության մշակման գործում բավականին մեծ հնարավորություններ ունեն: «Անվտանգության եռակողմ պայմանագրի հիման վրա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի համախմբումը կարեւոր զարգացում կլինի տարածաշրջանային եւ գլոբալ հավասարակշռության տեսանկյունից»,-գրում է վերլուծաբանը:

Քյուրշաթ Քորքմազը համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային դաշնակիցները վերջին շրջանում ահաբեկչության դեմ պայքարում միայնակ են թողել: «Ավելին, ՆԱՏՕ դաշնակից երկրները մեծ մասամբ Թուրքիայի դեմ դիրքորոշում են ընդունել: Հետեւաբար, Թուրքիան ռազմական բախումներին ու բանակն աղետներին դիմակայելու համար ստիպված է անվտանգության նոր ցանց ստեղծել»,-նշել է հեղինակը:

Ընդհանուր սահման չունենալը բնավ թերություն չէ

Թուրք վերլուծաբանի համոզմամբ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Պակիստանի ընդհանուր աշխարհագրական սահման չունենալը անվտանգության հնարավոր պայմանագրի հաստատման համար ամենեւին էլ թերություն չէ։ Այն փաստը, որ Պակիստանի բանակը պաշտպանական եւ ռազմական հզորությամբ 10-րդն է աշխարհի ուժեղագույն բանակների շարքում, իսկ Թուրքիայինը՝ 11-րդը, մեծացնում է անվտանգության պայմանագրի տարածաշրջանային եւ գլոբալ ազդեցությունը:

Զսպման առումով կարեւոր բնութագրերից մեկն էլ թուրք վերլուծաբանը համարում է այն, որ Պակիստանը միջուկային զենք ունեցող աշխարհի 9 երկրներից մեկն է։

Թուրքական պետական լրատվական գործակալության միջոցով տարածվող այս թեզերի հեղինակը պնդում է, որ  պետությունների ռազմական կարողությունները ներուժ ունեն զսպող գործոն ստեղծելու եւ նվազեցնելու սպառնալիքի մակարդակը։ Ամփոփելով՝ նա եզրակացրել է, որ անվտանգության նման պայմանագրի կնքումը զգալի նպաստ կունենա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեւմուտքին կոչ է արել օգնել Ուկրաինային հաղթելու
հաջորդը
ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակումները վերացվել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն