• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

ԼՂ կարգավորման չմարված հրդեհը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 21.06.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 21.06.2022
fire

2001-ի «եռուն» օրերին, երբ Ստեփանակերտում գրեթե բոլորը հավատացած էին, որ Քիուեսթում Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը վերջնական համաձայնության կգան, եւ Արցախը նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի միջանցքի տարածքով կմիավորվի Հայաստանին, «Գերագույն խորհուրդ» ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանից հրավեր ստացա՝ մասնակցելու ԼՂ կարգավորման թեմայով քննարկման։

Ներկա էին նաեւ Երեւանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։ Ընդմիջմանն ինձ մոտեցավ անծանոթ մի երիտասարդ եւ ասաց, որ Իրանի դեսպանատան ներկայացուցիչը հետաքրքրված է իմ ելույթով, կուզենար առանձին հանդիպում ունենալ։

Նման լիազորություն ես չունեի, ուստի պատասխանեցի, որ շտապ Արցախ եմ վերադառնում, ցավում եմ, բայց ժամանակս չի ներում։ Նա էլ իր հերթին ափսոսանք հայտնեց, եւ մենք քաղաքավարի բաժանվեցինք։ Իսկ ելույթում ասել էի, որ անթույլատրելի է Լեռնային Ղարաբաղում կարգավորման գնալ՝ վտանգելով Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նույնիսկ եթե խոսքը մեկ քառակուսի կիլոմետրի մասին է։

Մի քանի օր առաջ Ֆեյսբուքում գրեցի, որ եթե մենք Լեռնային Ղարաբաղի հարցով ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Արութինովի նամակից բացի ուսումնասիրած լինեինք Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ Միր-Ջաֆար Բաղիրովի պատասխանը (իսկ այնտեղ նա ասում է, որ դեմ չէ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելուն, բայց այդ դեպքում Ադրբեջանը պետք է ստանա Դաղստանի ԻԽՍՀ Դերբենտի շրջանը, իրեն պահի Շուշին, ինչպես նաեւ «վերադարձնի Կարաբաղլարի շրջանը»), ապա երբեք չէինք հայտնվի քիուեսթյան ծուղակում։

Երիտասարդ սերունդը հաստատ չգիտի, բայց եթե կարդա Պարույր Սեւակի ինքնակենսագրությունը, կիմանա, որ նա ծնվել է «Կարաբաղլարի շրջանի Չանախչի գյուղում»։ Միր-Ջաֆար Բաղիրովն, այսպիսով, ԼՂԻՄ-ից անջատում էր Շուշին եւ որպես փոխհատուցում էլ պահանջում ներկայիս Արարատի մարզի այն հատվածը, որը հարում է Նախիջեւանին։ Եվ այդ պատճառով է, որ Արութինովի նամակն ընթացք չի ստացել, խորհրդային իշխանությունը թեման «գզրոցում փակել է»։

Հայ ոչ մի ուսումնասիրող (ինքս համենայն դեպս չեմ հանդիպել) ուշադրության չի արժանացրել, թե 88-ի փետրվարին Բաքուն ինչու կազմակերպեց Կապանից ադրբեջանցիների «բռնատեղահանություն», որից հետո Հայաստանի հարավում խորհրդային զորքեր տեղաբաշխվեցին, կամ ինչու մեկ տարի անց ԼՂԻՄ-ում արտակարգ դրության ռեժիմը տարածվեց նաեւ Գորիսի շրջանի վրա։

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես կապվել է «Զանգեզուրի» հետ։

Հունիսի 16-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջում ԼՂ հայերի համար, ապա նույնը պետք է ունենան «Արեւմտյան Զանգեզուրի ադրբեջանցիները»։ Սա շատ խորքային խնդիր է, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքը», որ Ադրբեջանի համար «սկզբունքի հարց է»։

Երբ ասվում է, որ քսան տարի Հայաստանում իշխած ուժերը ԼՂ հիմնահարցի մակերեսային պատկերացում են ունեցել, որոշակի շրջանակներ ըմբոստանում են, վկայակոչում առաջին պատերազմը, իշխանափոխությունը, եւ «որ երկու տասնամյակ պատերազմ չի եղել»։ Առաջին պատերազմի ռազմական եւ դիվանագիտական հաջողությունն ապահոված իշխանությունը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ խորքով գիտեր հարցի աշխարհաքաղաքական «նրբությունը», եւ հենց դրանից խուսափելու, Հայաստանը հյուծիչ դիմակայության չմատնելու համար էր նպատակադրված հասնելու խաղաղության, բացառելու Ադրբեջանի «ռեւանշ»-պատերազմի «իրավունքի» լեգիտիմացումը։

Այո՛, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո տարածքներ չեն հանձնվել, Ադրբեջանին «միջանցքներ» չեն տրամադրվել։ Բայց եւ առարկայորեն ոչինչ չի արվել, որպեսզի կանխվի Ադրբեջանի կողմից տարածքներ գրավելու եւ ուժով «միջանցքներ բացելու» սպառնալիքը։ Քսան-քսաներկու տարի Հայաստանը եւ Արցախը «նստած էին վառոդի տակառի վրա», որին ժամ առ ժամ մոտենում էր պատերազմի «վառած պատրույգը»։ Պատերազմը ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ տարածաշրջանային ստատուս-քվո է փոխել։ Ընդ որում՝ նաեւ քաղաքական իմաստով։ Իսկ մենք շարունակում ենք պնդել, որ «հայկական պետականության եւ քաղաքական ինքնության աղբյուրը Արցախն է»։

Սա իրականության ազգային ինտերպրետացիա է։ Մինչդեռ «գետնի վրա» Հայաստանն է Արցախի հայկականության երաշխավորը։ Եվ դա իրերի ներկա դրությամբ միակ իրացնելի հնարավորությունն է։ Ըստ էության, այդպես էր ի սկզբանե։ Ծանր է, անտանելիորեն դժվար է, բայց մենք պարտադրված ենք առերեսվել իրականությանը։ Պատմությունը մեզնով չի սկսվել, մեզնով չի ավարտվելու։ Մեր պարտքն է այս փուլում քաղաքական պատմության դերակատար լինել։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի եւ Թուրքիայի հարաբերությունները բազմաշերտ են. Իրանի ԱԳՆ
հաջորդը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն