• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Իրանի եւ Թուրքիայի հարաբերությունները բազմաշերտ են. Իրանի ԱԳՆ

aliq 22:26 | 20.06.2022
aliq 22:26 | 20.06.2022
Saeed Khatibzadeh

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, դրանց թվում՝ Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի՝ Թուրքիա սպասվող այցին եւ թուրք-իրանական հարաբերություններին։ Խաթիբզադեն նշել է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շատ բազմաշերտ եւ ռազմավարական են։

«Տարածաշրջանում մեր ամենակարեւոր հարցերից մեկը Թուրքիայի հետ համագործակցությունն է։ Վերջին տարիներին Թուրքիայի հետ ունենք ամենալավ հարաբերությունները»,- նկատել է Խաթիբզադեն: Նա հավելել, որ կողմերը փորձում են նշյալ այցը կազմակերպել առավել հարմար ժամկետում։  Նրա կարծիքով՝ Աբդուլահիանը Թուրքիա կմեկնի առաջիկայում։

Անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին՝ խոսնակն ասել է, որ լրատվամիջոցների հնչեցրած մեղադրանքներին պատասխանելու հարկ չկա:

«Սիրիայի վերաբերյալ որոշ տարաձայնություններ կան, իհարկե, փորձել ենք այդ հարցը լուծել Աստանայի գործընթացի մեխանիզմներով»,- շեշտել է Խաթիբզադեն:

Ըստ նրա՝ Աստանայում վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմն ընդգծել է, որ պատերազմը լուծում չէ, եւ որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Խաթիբզադեն նաեւ նշել է, որ իրենց դիրքորոշումը հստակ փոխանցել են նաեւ Թուրքիայի իրենց գործընկերներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՊԵԿ-ը հորդորում է գրանցել մտավոր սեփականությունը
հաջորդը
ԼՂ կարգավորման չմարված հրդեհը

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա