• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երբ դասագրքերի փոխարեն պատմում են վայրերն ու մարդիկ

Մարիամ Սարգսյան 13:30 | 22.06.2022
Մարիամ Սարգսյան 13:30 | 22.06.2022

Հունիսի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ամփոփվեցին «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության նախագծային կրթության մեթոդով խորհրդային ու հետխորհրդային շրջանների պատմության ուսումնասիրության ծրագրի աշխատանքների արդյունքները:

Ծրագրին մասնակցել են Շիրակի, Տավուշի մարզերի, Երեւանի 224 աշակերտներ, որոնք մարդկանց պատմություններով հետազոտել են վայրեր, ուսումնասիրել խորհրդային անցյալը։

Նրանց քառասունվեց աշխատանքներից տասնչորսը մրցանակներ ստացան մի քանի անվանակարգերում: Պրոֆեսիոնալ ժյուրին ուսումնասիրել էր յուրաքանչյուր հետազոտությունը, առանձնացրել լավագույնները:

Lesson HistoryՄիջոցառմանը ներկա էր նաեւ EUSTORY-ի գործադիր տնօրեն, գերմանական «Քյորբեր» հիմնադրամի ներկայացուցիչ Կատյա Ֆաուսերը: Արդեն 50 տարի է՝ «Քյորբեր» հիմնադրամը Գերմանիայում իրականացնում է պատմությունների այս մրցույթը: Առաջին անգամ Հայաստան այցելած Ֆաուսերին հայ աշակերտների ստեղծագործականությունն էր գրավել։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ առաջին անգամ ՀՀ-ում իրականացվող պիլոտային ծրագիրը վերջինը չի լինի:

Lesson History«Ես տեսնում եմ, որ երիտասարդների համար շատ դժվար է ինչ-որ պատկերացում կազմել խորհրդային երկրի մասին, որովհետեւ նրանք հարցեր են տալիս ԽՍՀՄ-ում ապրող մարդկանց, իսկ նրանց ընկալումները շատ տարբեր են. մի մասը նոստալգիկ հիշողություններ ունի, մի մասը՝ տրավմատիկ: Այժմ նկատելի է երեխաների մտածողության փոփոխությունը: Սկսել են նայել ոչ այն ուղղությամբ, որն իրենց դպրոցում են սովորեցնում, այլ փոխել տեսանկյունը, հարցեր տալ ու փորձել ինքնուրույն գտնել պատասխանները»:

Աշակերտներն ամիսներ շարունակ հետազոտել ու բանավոր զրույցների մեթոդով վերհանել են իրենց համայնքի որեւէ կառույցի, հուշարձանի կամ, օրինակ, փողոցի պատմությունը: «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանն ասում է, որ ծրագրի առջեւ դրած նպատակներից հետազոտությունն ու նախագծային կրթության ուսուցումն իրագործել են: Երեխաները հասկացել են, որ կարող են նախագիծ իրականացնել, այդպես սովորել։

Lesson HistoryԾրագրի մյուս նպատակն այն է եղել, որ աշակերտները հասկանան՝ պատմությունը միայն այն չէ, ինչ գրված է դասագրքերում: Համայնքների զարգացումները, փոփոխություններն այնտեղ ապրած մարդկանց հիշողություններում են, եւ նրանց պատմությունները կարող են տարբերվել այն ամենից, ինչ տեսնում ենք ամսագրերում, թերթերում, դասագրքերում: Այս առումով էլ, ըստ Հակոբյանի, հաջողել են:

Ծրագրի վերջին խնդիրն էլ եղել է պատմել այն մասին, թե ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, եւ դրա փլուզումից հետո ինչ զարգացումներ եղան: «Վերլուծելու, համադրելու եւ եզրակացության հանգելու դժվարություն կար, մի փոքր թույլ էին աշակերտները: Այստեղ որոշակի խնդիր կար ուսուցիչների հետ, որովհետեւ նրանց մի մասը խորհրդային երկրում էր ապրել, տարբեր կարծիքներ ունեին»:

Lesson HistoryԾրագրի՝ բանավոր եւ տեղական պատմության գծով փորձագետ Լուսինե Խառատյանը նշեց՝ եթե մարդը մի անգամ առնչվում է բանավոր, տեղական պատմությանը, այն ամբողջ կյանքում իր հետ է լինում: «Վստահ եմ, որ այն փոփոխությունը, որը ձեր մեջ եղել է, դուք էլ ձեր միջավայր եք տանելու»,- դիմելով աշակերտներին՝ ասաց նա:

Lesson HistoryԾրագրի մյուս փորձագետ Ռուզաննա Ծատուրյանն էլ ոգեւորված էր թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների կամավոր ջանքերով, պատրաստակամությամբ: «Միկրոպատմությունների միջոցով հետ նայելը բոլորիս մի քիչ ավելի իմաստուն է դարձրել եւ օգնել է սերունդների հետ կապը պահել, ինչը մենք՝ որպես ազգագրագետ, շատ ենք կարեւորում»:

Lesson HistoryՆախագծի «Լավագույն աշխատանք» անվանակարգում մրցանակի արժանացան Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմը՝ «Ազատության պողոտայի էվոլյուցիան» աշխատանքով, Սեւքարի միջնակարգ դպրոցի թիմը՝ «Կլուբի եկեղեցին» աշխատանքով եւ Դիլիջանի չորրորդ հիմնական դպրոցի թիմը՝ «Մոռացված պատմության հետքերով. Դիլիջանի «Իմպուլս» գործարան» աշխատանքով:

ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի պատմության ուսուցիչ Աշոտ Եղիազարյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց՝ «Պատմության մրցույթները» աշակերտների հետազոտական ձիրքը խրախուսող ծրագիր էր, որի շնորհիվ նաեւ տարբեր հմտություններ ձեռք բերեցին: «Բանավոր պատմություններն այն պատմություններն են, որոնք կենդանի շնչառություն ունեն՝ ի տարբերություն մեռած դասգրքային ձեւակերպումների: Երեխաները սեփական փորձով զգացին, հետո էլ ամենատարբեր եղանակներով շարադրեցին այդ պատմությունը»:

Ներկայացված աշխատանքներից մի քանիսն անհատական էին: Տավուշի մարզի Այգեձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Օրդյանն այն համարձակներից էր, որ ամբողջ աշխատանքն ինքնուրույն էր արել: Դասընկերների չմասնակցելն Անին պայմանավորում է ոչ ֆորմալ կրթության բացակայությամբ: Ասում է՝ հասակակիցներից շատերը միայն դասարանային համակարգ, գնահատական, դասագիրք են ընդունում: Աշակերտուհին, հակառակ դրան, բանավոր պատմությունների մեթոդով հետազոտել էր իրենց գյուղի «Լորիսի աղբյուրը»:

Lesson History«Ապրելով Այգեձորում՝ գրեթե ոչինչ չգիտեի այդ աղբյուրի մասին: Հետազոտելուց հետո եմ հասկացել՝ ինչ մեծ նշանակություն ունի այն ոչ միայն մեր, այլեւ տարածքի մյուս գյուղերի համար: Հայաստանի այն մասնիկը, որի մասին խոր պատկերացում կկազմեմ, կդառնա իմը»:

Հոկտեմբերին Հայաստանում ճամբար կանցկացվի, որին կմասնակցեն լավագույն աշխատանքների հեղինակները: Հայաստանն աշակերտներ կհյուրընկալի Մոլդովայից, Վրաստանից եւ Ուկրաինայից:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դոլարը էժանանում է, դիզվառելիքը՝ թանկանում
հաջորդը
ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն