• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հացահատիկը միաժամանակյա արտահանելու կոչ

aliq 16:43 | 24.06.2022
aliq 16:43 | 24.06.2022
António Guterres UN

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է գալիս աշխարհի շուկաներ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարենի միաժամանակյա մուտքի ապահովման օգտին:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նախ պայմանավորվել ուկրաինական, իսկ հետո ռուսական հացահատիկի արտահանման շուրջ:

Լավրովը նշել էր, որ Գուտերիշը փորձում է լուծել հացահատիկի արտահանման խնդիրը՝ հաշվի չառնելով այն միջանցքները, որոնք ամեն օր հայտարարում է ռուսական կողմը:

«Ուկրաինայի իրադրությունը եւ ընդգրկուն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանել են ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խախտումների, ինչը մեծացնում է պարենային ճգնաժամի ռիսկն աշխարհի մի շարք երկրներում>,- շեշտել է Լավրովը:

Տարեսկզբից ցորենի եւ եգիպտացորենի գներն էապես բարձրացել են: Մայիսի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արձանագրվել է, որ աշխարհում ցորենի պաշարները բավարար են սոսկ 10 շաբաթվա համար, եւ իրադրությունն այդ առումով ավելի վատթար է, քան ճգնաժամային 2007–2008 թվականներին:

Դեռ մայիսի վերջին գյուղատնտեսության հարցերն ուսումնասիրող «Սովեկոն» ընկերության կանխատեսմամբ  աշխարհում ցորենի պաշարները 2022-2023 թվականների գյուղատնտեսական տարվա վերջի դրությամբ կբավականացնեն 18 շաբաթ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրինազանց ուկրաինացիները կարտաքսվեն․․․ Ռուանդա
հաջորդը
Բարեգործությունը եւ անհնարին պետությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն